Մասնակից:Ani.petrosyan.y/Քեննեբեկ գետ

Քեննեբեկ գետ
Բնութագիր
Երկարություն270 կմ
Ջրահոսք
Գետաբերանի տեղակայումՄեյնի ծովածոց
Տեղակայում
ԵրկիրԱՄՆ


Քեննեբեկ գետի ընթացքը

Քեննեբեկ գետը (անգլ.՝ Kennebec), ԱՄՆ-ի Մեյն նահանգում 170 մղոն երկարությամբ (270 կմ) [1] գետ է։

Այն բարձրանում է Մուսհեդ լճի արևմտյան կենտրոն Մեյն։ Արևելյան և արևմտյան ելքերը միանում են Հնդկական ջրավազանին, իսկ հետո գետը հոսում է հարավային կողմ՝ Հարրիս ամբարտակ կայարանից, պետության ամենամեծ հիդրոէլեկտրակայանից։ Այն միանում է Ֆորկսին, Դեդ գետի կողմից, որը նաև կոչվում է Արևմտյան ճյուղ[2] , ապա շարունակվում է դեպի հարավ՝ դեպի Մադիսոն, Սկաուհեգան, Վոթերվիլլ քաղաքներ և մայրաքաղաք Օգոստա: Ռիչմոնդում այն հոսում է Մերրիմիթինգ ծովոծոցով, որը 16 մղոն երկարությամբ (26 կմ) քաղցրահամ մակընթացական ծովածոց է, որի մեջ հոսում է նաև Անդրոսկոգգին գետը և հինգ ավելի փոքր գետեր: Այնուհետև Քեննեբեկն անցնում է Բաթ նավաշինության կենտրոնի կողքով, այնուհետև Ատլանտյան օվկիանոսում գտնվող Մեյնի ծովախորշով: Հյուսիսային Քեննեբեկի բաց, դանդաղաշարժ ջրերի շնորհիվ օվկիանոսի մակընթացությունները, տեղատվությունները և աղի ջրի ձկնատեսակները, ինչպիսիք են վտանգված Ատլանտյան Թարափը, հաճախ են ազդում գետի էկոլոգիայի վրա, որքան հյուսիսից` Վոթերվիլլը՝ փոքր քաղաք, որը գտնվում է ավելի քան 35 մղոն հեռավորության վրա: Քեննեբեկի վտակները ներառում են Քարրաբասսեթթ, Սենդի և Սեբասթիքուք գետերը:

Արևելյան ափի Գրինվեյ հատվածներն անցնում են Քեննեբեկի երկայնքով:

Ստուգաբանություն խմբագրել

«Kennebec» անունը առաջացել է արևելյան Abenaki /kínipekʷ/ բառից, որը նշանակում է «հանդարտ ջրերի խոշոր մարմին, խոշոր ծովածոց»[3]։

Պատմություն խմբագրել

Բացահայտումը եվրոպացիների կողմից խմբագրել

 
Չեմփլեյնի 1607թ–ի Քեննեբեկի գծագիրը

1605 թ.-ին Սամուել դը Չամփլեյնը նավարկեց այն ափը, որն այժմ Մեյն նահանգն է, քարտեզագրելով ցամաքը և գետերը, որը հետո կոչվեց Նոր Ֆրանսիա, Լ'աքադին ներառեց Քեննեբեկը, ինչպես նաև Բաթը, Սբ. Քրոիքս և Փենոբսքոթ գետերը[4]։ 1600-ականներին Նորրիջվոքի Աբենակի գյուղը գտնվում էր Քեննեբեկում։

Նավաշինություն խմբագրել

Անգլիական Պոպհեմ գաղութը հիմնադրվել է 1607 թ. Քեննեբեկի վրա: Նորաբնակները կառուցեցին Վիրջինիա Սագադահոկը՝ Նոր Աշխարհում անգլիախոս նավագործների կողմից կառուցված առաջին օվկիանոսագնաց նավը: Քեննեբեկում ջուրն են իջեցվել հարյուրավոր փայտե և պողպատե նավեր, մասնավորապես Բաթում, այսպես կոչված, «Նավերի քաղաքը», ներառյալ Վյոմինգը, երբևէ կառուցված խոշորագույն փայտե նավերից մեկը:

1812-ի պատերազմից հետո Բաթը և երկրի մնացած մասը փորձեցին միջազգային առևտրի և, հետևաբար, ծովային նավատորմերի երկարացման ժամանակաշրջան: Այդ նավերի մեծ մասը կառուցվել էին Բաթում: 1854 թ.-ին, այս մեծ աճի գագաթնակետի ժամանակ, առնվազն տասնինը խոշոր ընկերություններ Բաթում նավեր էին կառուցում[5]։ Միակ մնացած նավաշինարանը Գեներալ Դինամիքս-ին պատկանող «Բաթի երկաթի գործարան»–ն է՝ Միացյալ Նահանգների նավատորմի համար դեռևս ռազմանավեր կառուցողը: USCGC Քեննեբեկն այս գետի անունից կոչվեց:

1628 թ.–ին Քեննեբեկի վրա հիմնադրվել է Քաշնոք անգլիական առևտրային կետը։

Նավագնացություն խմբագրել

Քեննեբեկ գետը վաղ առևտրային միջանցք է՝ Ատլանտյան ափից դեպի ներքին Մեյն։ Օվկիանոսի նավերը կարող էին նավարկել հոսանքն ի վեր դեպի Օգոստա: Բաթ, Գարդիներ, Հելոուել և Օգոստա քաղաքները, ինչպես նաև Վուլվիչ, Ռիչմոնդ և Ռանդոլֆ քաղաքները զարգացել են այդ տրանսպորտային միջանցքի հարևանությամբ: Օգոստայի հոսանքին հակառակ հոսող գետը դարձավ կարևոր տրանսպորտային միջանցք գերանով նավարկելու համար՝ բերելու փայտե գերաններ և փայտի միջուկ անտառներից, սղոցարան և թղթի գործարան կառուցելու համար, օգտագործելով ջրի հզորությունը, որտեղ Վոթերվիլլ, ինչպես նաև Վինսլոու, Սկոուհեգան, Նորրիջվոք, Մեդիսոն, Անսոն և Բինգհեմ քաղաքները զարգացել են։ Այնուհետև հետևելով գետին, որն անցնում է այս քաղաքների միջով, կառուցվեցին Մեյնի կենտրոնական երկաթուղին և ԱՄՆ 201 երթուղին[6]։

Հայր Ռեյլի պատերազմը խմբագրել

Անգլիայի 1710 թ. նվաճումը Աքադիայի կողմից բերեց Նովա Շոտլանդական մայրցամաքի վերահսկողություն անգլիացիների կողմից, սակայն Նոր Ֆրանսիան դեռևս պահանջում էր ներկայիս Նյու Բրանսվիքը և Քեննեբեկ գետի արևելքում գտնվող Մեյնը (Քեննեբեկ գետը նաև սահման էր համարվում բնիկների համար[7])։ Ապահովելու համար իր պահանջը, Նոր Ֆրանսիան կաթոլիկ առաքելություն է հաստատել տարածաշրջանի երեք խոշորագույն գյուղերում `մեկը Քեննեբեկ վրա (Նորրիջվոք), ևս մեկը հյուսիս՝ Փենոբսքոթ գետի վրա (Փենոբսքոթ) և մեկը Սենտ Ջոն գետի վրա (Մեդոքթեք)[8][9]։ Շարունակված գրավումները ստիպել են Քեննեբեկ Աբենակիի մարտիկներին զենք վերցնել, որը Յանկի պատմաբանները երբեմն հիշատակում են որպես Հայր Ռեյլի պատերազմ (1722-1725): 1724 թվականի օգօստոսին Յանկիի աշխարազորը հարձակվեց Աբենակիի հնդկական պատվիրակության Նորրիջվոք գյուղի վրա, Աբենակիի դիմադրությունը գործեց աննկատ հարված: Ավելի քան 40 մարդ էր զոհվել, այդ թվում նաև կանայք և երեխաներ, ինչպես նաև Սեբաստիան Ռասլեն: 67-ամյա Ջիզուիթ քահանան մաշկատվեց, ինչպես նաև 26 աբենակիցիներ, ովքեր ևս կոտորվեցին։ Կողոպտելով և հրկիզելով ցեղային գյուղը՝ յանկիները քանդեցին շրջապատող եգիպտացորենի դաշտերը և ստացան դրամական պարգև գանգերի համար: Որոշ Աբենակիի փրկվածներ վերադարձան Վերին Քեննեբեկ, իսկ մյուսները վերադարձել էին իրենց Փենոբսքոթ դաշնակիցների մոտ կամ գտել Ֆրանսիայի և Կանադայի Աբենակի առաքելական գյուղերում մշտական ապաստարան[10]։

Հեղափոխական պատերազմ խմբագրել

1775–ին 1,110 ամերիկյան հեղափոխական պատերազմի զինվորներ հետևեցին այս երթուղուն Բենեդիկտ Առնոլդի դեպի Քուեբեք արշավախմբի ընթացքում։

1812 թվականի պատերազմը խմբագրել

1812 թվականի պատերազմի ընթացքում, Քեննեբեկ գետի մոտ, Մեյնում տեղի ունեցավ Համբդընի ճակատամարտը։

Սառույցի արդյունաբերություն խմբագրել

1814 թ.-ին Ֆրեդերիկ Թուդորը սկսեց սառույցի համար շուկաներ ստեղծել Արևմտյան Հնդկաստանում և հարավային Միացյալ Նահանգներում։ 1826 թ.-ին Ռուֆուս Պեյջը Գարդիների մոտ կառուցեց Թուդորը՝ առաջին խոշոր սառույցի տունը: Սառույցը հավաքվել էր ֆերմերների և այն մարդկանց կողմից, որոնք պասիվ էին եղել ձմռան եղանակի պատճառով:

Սառույցը կտրվում էր ձեռքով, բանկում առաջարկվում էր սառույցի տանը և պահվում էր մինչև գարուն: Այնուհետև, փաթաթված փայտի թեփի մեջ, այն բեռնում էին նավերի տախտակամածի վրա և ուղարկում հարավ[11]։

Էդվարդսի ամբարտակը խմբագրել

Քեննեբեկ գետ նախքան Էդվարդսի ամբարտակի կառուցումը, չափազանց կարևոր էր որպես ատլանտյան ձկների բազմանալու վայր: 1837 թ.-ին Էդվարդսի ամբարտակը կառուցվել է Քեննեբեկ գետի ողջ տարածքում, պարզապես խուսափելու համար մակընթացության և տեղատվության ազդեցության սահմանից: Պատրաստված փայտանյութից և բետոնից՝ այն ձգվում է 917 ոտնաչափ (280 մ) գետի երկայնքով, իսկ բարձրությունը` 25 ոտնաչափ է (7.6 մ): Նրա ջրամբարը ձգվում է 17 մղոն երկարությամբ հոսանքն ի վեր և ծածկած է 1,143 ակրով(4.63 քառակուսի կիլոմետր): 1999 թ.–ին ամբարտակը տեղափոխվել է:

1987 թվականի Ջրհեղեղը խմբագրել

1987 թ. ապրիլի 1-ին լեռներում ավելի քան 6 ոտնաչափ(1,8 մ) հալվող ձյունը և 4-ից 6 մատնաչափ (100-ից 150 մմ) անձրևները ստիպեցին գետին ջրհեղեղ անել: 1987 թ. ապրիլի 2-ին գետը գտնվում էր 10.4մ բարձրության վրա՝ ավելի բարձր նորմալ 4.0 մ ջրհեղեղի ցուցանիշից, ինչը նշանակում է, որ գետը բարձրացել էր 21 ոտնաչափ (6,4 մ): Ջրհեղեղի գագաթնակետին հոսանքն անցնում էր մոտ 194,000 խորանարդ ոտնաչափ վայրկյանում (5,500 մ3/վ): Դա 100 միլիոն դոլարի վնաս է պատճառել (171 միլիոն դոլար 2008 թ. Դոլար)[12], ջրածածկ անելով 2,100 տուն, քանդելով 215 և վնասելով 240 տներ: Ջրհեղեղի նշանները դեռ կարելի է գտնել գետի վրա գտնվող քաղաքների շուրջ:

Փքանավակային սպորտ խմբագրել

1976 թ. Սյուզաննա և Վեյն Հոքմեյերները՝ Քեննեբեկ փքանավաքի արշավախմբից, այժմ Հարավային Աութդորս, նախաձեռնեցին փքանավակային սպորտը Քեննեբեկի կիրճի միջով՝ հենց Հարրիսի կայարանի ամբարտակի տակ[13]։ Այսօր, Հարավային Աութդորս և 22 այլ սպորտային ընկերություններ Ֆորկսում փքանավակային սպորտով են զբաղվում՝ ամեն օր մայիսից մինչև հոկտեմբեր: Չորս անգամ յուրաքանչյուր փքանավակային սպորտի մրցաշրջանում Բրուքֆիլդ Փովերը փորձարկում է իր արտադրող տուրբինները` թուլացնելով Հարրիսի կայարանի ամբարտակի առավելագույն քանակի ջրի բացթողումը: Մեկ վայրկյանում 8000 խորանարդ ոտնաչափի վրա Քեննեբեկ գետի այս տուրբինային թեստերը Մեյնում ամենամեծ փքանավակների թողարկումն են[14]։

Բնական ռեսուրսներ խմբագրել

Նախքան արդյունաբերական դարաշրջանը, գետը պարունակում էր շատ վերընթացական ձկներ, մասնավորապես, ատլանտյան սաղմոն: Հիդրոէլեկտրակայանի շահագործումը տարածաշրջանում նվազեցրեց այդ ձկների տեսակը: Գետի վրա ամբարտակների տեղաշարժումը վերջին տարիներին եղել է վիճահարույց տեղական հիմնախնդիր: 1999 թ.-ին Էդվարդսի ամբարտակի տեղափոխումը հանգեցրեց գետի վրա վերընթացական ակտիվության ավելացման[փա՞ստ]։

Վիճակագրական տվյալներ խմբագրել

Գետը ցամաքել է 15,200 քառակուսի կիլոմետր և միջինում օրական բաց է թողնում 22,310,000 խորանարդ մետր ջուր, Մերրիմիթինգ ծովածոցում` 258.0 խորանարդ մետր /վրկ)։ Միացյալ Նահանգների կառավարությունը պահպանում է Քեննեբեկ գետի երեք գետերի ջրաչափերը: Առաջինը Հնդկաստանի լճում է (45°30′40″ հս․. լ. 69°48′39″ ամ. ե.HGЯO), որտեղ գետի ջրբաժան գիծը 4,100 քառակուսի կիլոմետր է: Այստեղ հոսքը տատանվում է 4.6-ից մինչև 931.6 խորանարդ մետր/վրկ։ Երկրորդը գտնվում է Բինգհեմում (45°03′06″ հս․ լ. 69°53′12″ ամ. ե.HGЯO), որտեղ գետի ջրբաժան գիծը 7,030 քառակուսի կիլոմետր է։ Այստեղ հոսքը եղել է 3.1-ից մինչև 1.846.3 խորանարդ մետր/վրկ։ Երրորդը գտնվում է Հյուսիսային Սիդնեյում (44°28′21″ հս․ լ. 69°41′09″ ամ. ե.HGЯO) , որտեղ գետի ջրբաժան գիծը 13,990 քառակուսի կիլոմետր է։ Հոսքը այստեղ 33-ից 6,570 խորանարդ մետր/վրկ է։ Երկրորդ լրացուցիչ գետային էտապի չափանիշները(առանց հոսքի տվյալների) Օգոստան (44°19′06″ հս․ լ. 69°46′17″ ամ. ե.HGЯO) և Գարդիներն (44°13′50″ հս․ լ. 69°46′16″ ամ. ե.HGЯO) են․ այս երկուսի բարձրության չափանիշներն ազդում են օվկիանոսի մակընթացության և տեղատվության վրա[15]։

Մինչ գետն ամբարտակվել էր, այն նավարկելի էր մինչև Օգոստա:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. U.S. Geological Survey. National Hydrography Dataset high-resolution flowline data. The National Map Արխիվացված 2012-03-29 Wayback Machine, accessed June 30, 2011
  2. John F. Hall, The Upper Kennebec Valley, p. 7. The main stem from Indian Pond was sometimes called the East Branch.
  3. Bright, William (2004). Native American placenames of the United States. University of Oklahoma Press. էջ 212. ISBN 978-0-8061-3598-4. Վերցված է 14 April 2011-ին.
  4. Seymour I. Schwartz (October 2008). The Mismapping of America. University Rochester Press. էջ 177. ISBN 978-1-58046-302-7.
  5. «Bath's Historic Downtown - History Overview». bath.mainememory.net.
  6. Delorme Mapping Company The Maine Atlas and Gazetteer (13th edition) (1988) 0-89933-035-5 maps 6,12,13,20,21&30
  7. Bourque, Bruce (1 July 2004). «Twelve Thousand Years: American Indians in Maine». U of Nebraska Press – via Google Books.
  8. «Meductic Indian Village / Fort Meductic National Historic Site of Canada». Parks Canada. Արխիվացված է օրիգինալից June 27, 2012-ին. Վերցված է December 20, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. John Grenier, The Far Reaches of Empire. University of Oklahoma Press, 2008, p. 51, p. 54.
  10. Prins, Harald E.L. 1984 'Foul Play on the Kennebec: The Historical Background of Fort Western and the Demise of the Abenaki Nation.' The Kennebec Proprietor, Vol. 1 (3), pp.4-14.
  11. Maine's Ice Industry by Richard Judd in Maine The Pine Tree State form Prehistory to the present
  12. http://www.state.me.us/mema/mema_news_display.shtml?id=35848
  13. «About Northern Outdoors, Maine Rafting Resort Pioneer». Northern Outdoors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-15-ին.
  14. «Kennebec River Turbine Test Releases - Maine White Water Rafting». Northern Outdoors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-15-ին.
  15. G.J. Stewart; J.P. Nielsen; J.M. Caldwell; A.R. Cloutier (2002). «Water Resources Data - Maine, Water Year 2001» (PDF). Water Resources Data - Maine, Water Year 2001. Վերցված է 7 June 2009-ին.