Հայկ Մնացականի Գրիգորյան֊իրավաբան, հասարակական ու քաղաքական գործիչ։

Ծնվել է 1984թ Երևանում։ 2005թ֊ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 2007թ֊ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան` սահմանադրական իրավունք մասնագիտացմամբ։ 2013թ֊ին ավարտել է Վաշինգթոնի համալսարանի մագիստրատուրան` հարկային իրավունք մասնագիտացմամբ։

2009թ֊ից Հայաստանի փաստաբանների փալատի, իսկ 2016թ֊ից` Կալիֆորնիա նահանգի փաստաբանների պալատի անդամ է, զբաղվում է փաստբանությամբ Հայաստանում և ԱՄՆ֊ում։

2014թ֊ից եղել է նախախորհրդարանի համակիր։ 2015թ֊ից անդամակցել է Հիմնադիր խորհրդարանին, եղել է Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ։

Մասնակցել է 100֊ամյակը առանց ռեժիմի շարժմանը և Բերձորի ավտոերթի ժամանակ եղել է հարձակման ենթարկվածների շարքում։

2015թ ապրիլին Ժիրայի Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամների կալանավորումից հետո եղել է փաստաբանական խմբի համակարգողը` լինելով նաև Սեֆիլյանի, Ավետիսյանի, Մանուկյանի և Լամբարյանի փաստաբանը։