Եփեսոս Քաղաքի ԵՎ Արտեմիսի Լեգենդը

խմբագրել

Արտեմիս աստվածուհուն վաղ ժամանակներից պաշտում էին Փոքր Ասիայի շատ քաղաքներում։ Այստեղ որսի հունական հովանավորուհու պաշտամունքը միահյուսվեց ասիական պտղաբերության աստվածուհու պաշտամունքին։ Որպես որսորդության աստվածուհի՝ Արտեմիսին պատկերում էին եղնիկի ուղեկցուտյամբ աղջկա կերպարանքով՝ուսերից կախած կապարճով, իսկ Փոքր Ասիայում Արտեմիսը պատկերվում էր որպես կերակրող մայր։ Նրա խորհրդանիշն էր աշղատասեր մեղուն։ Պտղաբերության աստվածուհի Արտեմիսի պաշտամունքի կենտրոնը համարվում էր Եփեսոսը։ Շատ հունական քաղաքների օրացույցներում, ի պատիվ աստվածուհրու, ամիսներից մեկը կոչվում է արտեմիսիոն։ Եփեսոսում այս ամսին ամբողջությամբ նվիրված էր աստվածուհու ծննդյան ճող տոնակատարություններին։ Ըստ լեգենդի՝ երբ եփեսացիները պատերազմներից մեկի ժամանակ պաշարման են ենթարկվում, քաղաքը նվիրաբերում են այս աստվածուհուն։ Ավանդույթի համաձայն՝ Եփեսոսում Արտեմիսի հինավուրց սրբարանը կառուցել են առասպելական ամազոնուհիները, որոնց էլ վերագրվում է քաղքի հիմնադրումը։