Հենրի Ջարվիս Ռեյմոնդ (ռուս.՝ Ге́нри Джа́рвис Ре́ймонд, ), ամերիկացի լրագրող, քաղաքական գործիչ, Նյու Յորքի փոխնահանգապետ, <<Նյու Յորք Թայմս>> թերթի խմբագիր: Վաղ հասակից կարողացել է կարդալ, սովորել է եպիսկոպոսական եկեղեցու ճեմարանում, 1840 թ. գերազանցությամբ ավարտել է Վերմոնտի համալսարանը: 1843 թ. հոկտեմբերի 24- ին ամուսնանում է Ջուլիետ Ուիվերի հետ,ունենում են 7 երեխա: 1841 - 1851 թվականներին որպես լրագրող աշխատակցել է տարբեր թերթերին, այդ թվում՝ << Նյու Յորք Թայմս Թրիբուն>> թերթին՝ Հորաս Գրիլիի ղեկավարությամբ: 1851 թ. գործընկերոջ՝ Ջորջ Ջոնսոնի հետ հիմնել է <<Նյու Յորք Թայմս>> թերթը ՝ նպատակ ունենալով լուսաբանել և ներկայացնել օբյեկտիվ լրատվություն: Մինչև կյանքի վերջ <<Նյու Յորք Թայմս>> թերթի գլխավոր խմբագիր էր: 1850-1851 թթ.-ին Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմնի անդամ էր (1851 թ.-ին՝ նաև խոսնակ): 1855 - 1856 թթ.-ին Նյու Յորքի փոխմարզպետն էր: Եղել է նաև ԱՄՆ հանրապետական ​​կուսակցության անդամ, մեծ է եղել նրա դերը կուսակցության ձևավորման գործում: Հենրի Ջարվիս Ռեյմոնդը մահացել է Նյու Յորքում, թաղված է Բրուքլինի <<Գրին Վուդ>> գերեզմանատանը:

Ծանոթագրություն

Գրականություն

  • Davis, Elmer Holmes. History of The New York Times, 1851—1921. New York, The New York Times, 1921
  • Basler, Roy P., editor The Collected Works of Abraham Lincoln, Volume VII, p. 360 (Letter to E.A. Paul, May 24, 1864. New Brunswick, New Jersey: Rutgers University Press 1953
  • Davis, Elmer. History of the New York Times, 1851—1921 (1921) * Dicken-Garcia, Hazel. Journalistic Standards in Nineteenth-Century America (1989)

Հղումներ

  • Douglas, George H. The Golden Age of the Newspaper (1999)
  • Sloan, W. David and James D. Startt. The Gilded Age Press, 1865—1900 (2003)
  • Summers, Mark Wahlgren.The Press Gang: Newspapers and Politics, 1865—1878 (1994)