Մասնակից:Adel.Shahinyan/Ավազարկղ6
Adel.Shahinyan/Ավազարկղ6 | |
---|---|
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Դանիական շպից շան ցեղատեսակ, ծագումը՝ Դանիայից։ Այս ցեղատեսակը հայտնի է նրանով, որ լավ ընտանի կենդանի է․ համբերատար է երեխաների հետ: Երկար ժամանակ նրանք հայտնի էին տարբեր անուններով, այդ թվում ՝ Սամոյեդ շպից, Վոլֆշպից, Գրենլանդական շպից և սպիտակ շպից, ինչը դժվարացնում էր ցեղատեսակի բուծման գործընթացը: Այսօր այս ցեղատեսակը հայտնի է որպես «Դանիական շպից» անվանումով:
2013 թվականի հունվարի 1–ից հնարավոր դարձավ գրանցել այս ցեղատեսակի շներին Դանիայի կինոլոգիական ակումբում, որը գրանցված է միջազգային կինոլոգիական ֆեդերացիայում: Այն դեռ չի ճանաչվում FCI-ի կողմից, բայց ներկայումս գրանցված է դանիական Kennel Club-ում: Ցեղատեսակը կարելի է հանդիպել Դանիայում և սկանդինավյան երկրներում։ Քանի որ դանիական շպիցը դեռ պաշտոնական ճանաչում չի ստացել, այն դեռ լայն ճանաչում չունի ոչ Դանիայում, ոչ էլ այլ երկրներում:
Այն պատկանում է շպից ցեղատեսակի շների խմբին։
Ծագում և պատմություն
խմբագրելԴանիական շպիցերին պահել են որպես ուղեկից շներ գյուղական վայրերում, հատկապես Յուտլանդիայում, բայց հեռավոր անցյալում նրանք հիմնականում պատկանում էին բուրժուազիային: Այս ցեղի ծաղկումը տեղի է ունեցել 1930-ականներին, երբ շատ էին հանդիպում շրջանի ֆերմերային տնտեսություններում: Այս ցեղատեսակի հիմնական նպատակը երեխաների խնամքն էր, ուստի այն լայնորեն հայտնի էր որպես մանկական շուն: Այդ ժամանակից ի վեր Դանիական շպիցի թիվը զգալիորեն նվազել է, և ցեղատեսակը գործնականում վերացել է: Բայց 1980-ականների վերջից ոմանք հսկայական ջանքեր են գործադրել ցեղատեսակը վերստեղծելու համար: Այսօր այս ցեղատեսակի ներկայացուցիչների թիվն աճում է, և նրանք բոլորը ղեկավարվում են FCI–ի DKK ակումբի կողմից[1]։
Մորթի և գույն
խմբագրելՆրանց մորթին սպիտակ կամ կաթնային գույնի է: Վերին շերտը հավասար է և քիչ քանակությամբ նվազում է ամբողջ տարվա ընթացքում։ Մորթին փափուկ է և ամռանը զով է պահում, իսկ ձմռանը՝ տաք: Գարնանը և աշնանը այն թափվում է: Դանիական շպիցի մորթին միջին երկարության է։ Այն ականջների մոտ մի փոքր ավելի երկար է՝ ազդրերի և սրունքների հետևի մասում՝ փետրավոր։ Պոչը փափուկ է և տեղակայված մեջքի վրայով ։ Այն կախ է, երբ շունը հանգիստ է[2]։
Խառնվածք
խմբագրելԴանիական շպիցի խառնվածքը ցեղի առանձնահատկությունն է և նկարագրվում է որպես աշխույժ, ընկերասեր, հետաքրքրասեր և համարձակ[2]։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Danish Spitz - an ancient danish dog breed"». Արխիվացված է օրիգինալից January 6, 2017-ին. Վերցված է January 5, 2017-ին.
- ↑ 2,0 2,1 «Danish Spitz - an ancient danish dog breed"». Արխիվացված է օրիգինալից January 6, 2017-ին. Վերցված է January 5, 2017-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Standard (Danish)
- Article from the magazine "Hunden" (Danish)