ԱՐՏԱԿ ՄԱՔՍԻՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ  

         


Ծնվել է 17-06-1962թթ., ք. Չարենցավանում, ծառայողի ընտանիքում:

Առնչությունը զինվորական ծառայությանը`

1981-1983թթ. խորհրդային զինված ուժեր:

  Կրթությունը`

1979 – 1981թթ. Երևանի գեղարվեստի ուսամնարան: Մասնագիտությունը քանդակադրվագող:

1993 – 1998թթ. Հայ գորղների միության «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Մասնագիտությունը իրավագետ:

2015թ. Երեվանի արտաքին տնտեսական կապերի համալսարան:


Աշխատանքային գործունեությունը

1983 -1995թթ. Չարենցավանի հանքվարչությունում` որպես գնացք կազմող:

1995-1998թթ. Հայ գրողների միության Չարենցավանի «ՍԵՎԱՆ» բաժանմունքում`  որպես բաժանմունքի նախագահ:

1998-1999թթ. Չարենցավանի "ԳԱՐԶՈՒԻ" անվան  գեղարվեստի դպրոցի տնօրեն: 2002 – 20214թթ. Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն»  ՊՈԱԿ-ում` որպես փոխտնօրեն:

2014-2018թթ Կոտայքի մարզպետարանում` որպես մարզպետի օգնական:


Հասարակական ու քաղաքական գործունեություն:

1998թ. «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության անդամ` Չարենցավանի համայնքային կազմակերպության նախագահ:

Կոտայքի մարզային բաժանմունքի խորհրդի անդամ:

2000-2008թթ. կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

2006-2008թթ. կուսակցության Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար:

2008թ. մինչև օրս կուսակցության փոխնախագահ:

1997թ. հիմնադրել եմ «Չարենցավանի մտավորականների միություն» հասարակական կազմակերպությունը:

2002թ.ղեկավարում եմ Հայաստանի գրողների միության Չարենցավանի գրական միավորը:


Գրական և հրատարակչական գործունեություն

Բանաստեղծ

Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու` «Հուսո աստղեր»` 1998թ., «Ով եմ ես եղել»` 2002թ. և «Բարդուղիմեոսյան գիշեր»` 2005թ: Հրատարակման է պատրաստ  պոեմների ժողովածուն, որտեղ ընդգրկված են «Սովորական հեքիաթ», «Նահանջ տարի» և «Սուրբ Սարգիս» պոեմները: Աշխատել է Հայաստանի գրողների միության «Նոր – Դար» հանդեսում և «Հորիզոն»  գրական շաբաթաթերթում որպես` խմբագրական խորհրդի անդամ, պոեզիայի բաժնի խմբագիր և հրատարակչության տնօրեն: Խմբագրել է բազմաթիվ չափածո և արձակ գրքեր: «Չարենցավանի մտավորականների միություն» հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներում տարածաշրջանում կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Կազմել, խմբագրել և հրատարակել է տարբեր ժողովածուներ, ալմանախներ, տարեգրքեր: Մամուլում հրապարակել է բազմաթիվ քաղաքական, մշակութային և այլ բնույթի հրապարակախոսական նյութեր:

«Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի անդամ է:


Ընտանեկան դրություն:

Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ: