Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ)
խմբագրել<gallery>
ՈԱԱԿ-ը հիմնադրվել է մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների շրջանակում՝ 2008 թվականի նոյեմբերին, ՀՀ կառավարության որոշմամբ։ Այն անկախ հիմնադրամ է։ Կառավարման գլխավոր մարմինը ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհուրդն է։ Կենտրոնը կազմակերպում և իրականացնում է որակի ապահովման գործընթացներ՝ ՀՀ մասնագիտական կրթական հաստատություններում։ Այդ գործընթացներն ուղղված են մեր երկրում մասնագիտական կրթության որակի համապատասխանության ապահովմանը՝ պետական կրթական և եվրոպական չափորոշիչներին, որակի բարելավմանը և միջազգային ասպարեզում ՀՀ մասնագիտական կրթության որակի ճանաչմանը։