== Պատմություն== Գ. Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոց

Երևանի Գ. Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1980թ.-ին: Այն զբաղեցնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի գողտրիկ անկյուն` այգու և եկեղեցու հարևանությամբ: Համայնքի միակ ռուսալեզու դասարաններով դպրոցն է, որի կողքին միշտ կանգնած են եղել վաստակաշատ մանկավարժներ Դպրոցը ունի երկու մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, համակարգչային դասարան։ Համայնքի միակ ռուսալեզու դասարաններով դպրոցն է, որի կողքին միշտ կանգնած են եղել վաստակաշատ մանկավարժներ Դպրոցը ունի երկու մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, համակարգչային դասարան, հարուստ գրադարան: Դպրոցում որպես տնօրեն պաշտոնավարել են` Ռազմիկ Վարդգեսի Հարությունյանը, Թամարա Սամսոնի Վարդանյանը և Եվգենիյա Նիկոլայի Ազարյանը: 2011թ.-ից պաշտոնավարում է Մարիամ Հրայրի Խաչատրյանը: Կրթօջախը կարելի է համարել մի փոքրիկ մոլորակ, որը դեպի իրեն է ձգում ոչ միայն այսօրվա , այլև նախկին շրջանավարտներին, որոնց համար դպրոցը հարազատ տուն է : Կրթօջախի շրջանավարտները իրենց ներդրումն ունեն հանրապետության տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության , ռազմական և այլ բնագավառների զարգացման գործում, իսկ մյուս մասն էլ աշխատում է արտերկրում` բարձր պահելով հայի արժանապատվությունը: Դպրոցի անվանի շրջանավարտներն են ` շախմատի Եվրոպայի չեմպիոններ, գրոսմաստյերներ `Էլինա Դանիելյանը , Նելլի Աղինյանը , տաղանդավոր ֆիզիկոս Արթուր Դարիբալթյանը, միջազգային հայտնի լրագրող Վլադիմիր Լենսկին, երգչուհիներ `Զարուհի Բաբայանը, Լիանա Ալավերդյանը , Արցախյան հերոս` Արտաշես Քարամյանը, Սադո Նիկոլայը: Հետաքրքիր ու հագեցված է դպրոցի առօրյան:Ուսումնական տարվա առաջին օրվանից կազմակերպված միջոցառումները, նպատակային էքսկուսիաները, մարզական մրցումները, օլիմպիադաները, ցուցահանդեսները վկայում են կրթօջախի կենսունակության, դպրության և հոգևոր արժեքների անխախտելի խորհուրդն ու գանձերը ճիշտ ժառանգելու կարողության մասին: 1997թ. դպրոց ընդգրկված է <Յունեսկո>-ի կազմում: Դպրոցը մասնակցել է մի շարք փառատոնների, կոնֆերանսների /Վրաստանում կազմակերպված "Мир за Мир" կոնֆերանսին/: Ստանում և ուղարկում ենք հոդվածներ և գրականություն: Մասնակցել ենք Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված փառատոնին և ստացել դիպլոմ `<Հերոս քաղաք> խորագրով` հանրապետական դպրոցական փառատոնին մասնակցելու համար: Դպրոցում աշխատում են բանիմաց , վաստակաշատ մանկավարժներ: Մեծ ուշադրություն է դարձվում մանկավարժների ինքնակրթությանը և վերապատրաստմանը: Մանկավարժական առաջավոր փորձը, մանակավարժական ընթերցումները, շերտավորված անհատական և խմբային ուսուցումը, բաց դասերը, էլեկտրոնային դպրոցի աշխատանքները կրթօջախի անբաժան ուղեկիցներն են: Դպրոցը դաստիարակության դարբնոց է, մանկավարժն է, որ հայոց աշխարհի համար կրթում է և դաստիարակում, կերտում պիտանի մարդ, քաղաքացի: Մանկավարժն է . որը ցուցաբերում է համբերություն, սեր, հոգատարություն, առանց որի ցանկացած իմաստնություն արժեզուրկ է: Աշխարհին ներկայանալու և փորձություններին դիմակայելու միակ միջոցը խելքն ու իմաստնությունն է: Գիտելիքների ձեռքբերման ամեն մի ակնթարթը , մենք` մանկավարժներս, օգտագործում ենք հարստացնելու այն գանձարանը, որը կոչվում է մտքի պաշար: