Մասնակից:ACMILAN-1899-ARMENIA/Ավազարկղ
Ակումբային վիճակագրություն
խմբագրելՏվյալները ներկայացված են 2012 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ։
Ելույթներ | Առաջնություն | Գավաթ | Միջազգային | Այլ | Ընդամենը | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
Գրեմիո | ||||||||||||
Սերիա Ց | 1998 | 14 | 1 | 2 | 0 | 15 | 3 | 17 | 4 | 48 | 4 | |
1999 | 17 | 6 | 3 | 0 | 14 | 2 | 24 | 25 | 58 | 33 | ||
2000 | 21 | 14 | 6 | 6 | - | 22 | 21 | 49 | 41 | |||
Ընդամենը | 52 | 21 | 11 | 6 | 29 | 5 | 63 | 50 | 155 | 82 | ||
Պարի Սեն Ժերմեն | Սերիա Ց | 2001-2002 | 28 | 9 | 6 | 2 | 14 | 2 | - | 48 | 13 | |
2002-2003 | 27 | 8 | 7 | 3 | 4 | 1 | - | 38 | 12 | |||
Ընդամենը | 55 | 17 | 13 | 15 | 18 | 3 | - | 86 | 25 | |||
Բարսելոնա | Պրիմերա | 2003-2004 | 32 | 15 | 6 | 3 | 7 | 4 | - | 145 | 22 | |
2004-2005 | 35 | 9 | 0 | 0 | 7 | 4 | - | 42 | 13 | |||
2005-2006 | 29 | 17 | 2 | 1 | 12 | 7 | 2 | 1 | 45 | 26 | ||
2006-2007 | 32 | 21 | 6 | 0 | 11 | 3 | - | 49 | 24 | |||
2007-2008 | 17 | 8 | 1 | 0 | 8 | 1 | - | 26 | 9 | |||
Ընդամենը | 145 | 70 | 15 | 4 | 45 | 19 | 2 | 1 | 207 | 94 | ||
Միլան | Սերիա Ա | 2008-2009 | 29 | 8 | 1 | 0 | 6 | 2 | 7 | 1 | 43 | 11 |
2009-2010 | 36 | 2 | 0 | 0 | 7 | 3 | 14 | 2 | 57 | 17 | ||
2010-2011 | 11 | 0 | 0 | 0 | 5 | 1 | - | 16 | 1 | |||
Ընդամենը | 76 | 20 | 1 | 0 | 18 | 6 | 21 | 3 | 116 | 29 | ||
Ֆլամենգո | Սերիա Ա | 2011 | 31 | 14 | 5 | 1 | 3 | 2 | 13 | 4 | 52 | 21 |
2012 | 27 | 7 | 12 | 0 | 8 | 2 | 9 | 4 | 56 | 13 | ||
Ընդամենը | 58 | 21 | 17 | 1 | 11 | 4 | 22 | 8 | 108 | 34 | ||
Ընդամենը կարիերայի ընթացքում | 376 | 149 | 73 | 16 | 113 | 37 | 107 | 52 | 669 | 254 |
Հռոմեական դերբի | |||
(Derby di Roma) (Derby della Capitale) (Il Derby Capitolino) | |||
179 խաղ սկսած 1929 թ-ից | |||
| |||
Հռոմ, Իտալիա | |||
Մարզադաշտ: Ստադիո Օլիմպիկո | |||
Հաղթանակներ և ոչ-ոքիներ* | |||
---|---|---|---|
| |||
Վերջին հանդիպում | |||
Ռոմա 2:0 Լացիո * Տվյալները թարմացվել են 2015 նոյեմբերի 9-ին Հաշվի են առնված բոլոր հանդիպումները, այդ թվում ընկերական |
Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբին ՝ իտալական երկու գերակումբների՝ «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը: Սա, թերևս, ողջ Եվրոպայի մեծագույն դերբին է՝ հաշվի առնելով թիմերի պատմությունը, նվաճումները, տիտղոսների քանակը և ներկայիս վիճակը:
Երկու միլանյան ակումբների հակամարտությունը կրում է Derby Della Madonnina անվանումը: Իտալիայում սովորաբար դերբիները կոչում են որևէ սրբավայրի անունով։ Տվյալ դեպքում միլանյան դեբին կրում է քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու՝ Մարիամ Աստվածածնի անունը։
Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1899թ., երբ բրիտանացի Ալֆրեդ Էդվարդսը հիմնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը: Հենց նա էլ որոշեց թիմի գույները՝ կարմիր և սև: Կարմիր գույնը խորհրդանշում էր սատանային, ով համարվում է թիմի հովանավորը: «Միլանի» ֆանատները իրենց անվանում են rossoneri (կարմիր-սև) կամ diavolo (սատանա):
Չնայած որ «Միլանը» հիմնել էին արտերկրացիները, թիմում հիմնական շեշտը դրվում էր իտալացի ֆուտբոլիստների վրա, ինչը շատերին դուր չէր գալիս: Ներակումբային հակասություններն իրենց գագաթնակետին հասան 1908թ., երբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում ընդունեց արգելել օտարերկյա ֆուտբոլիստներին մասնակցել ներքին առաջնությանը: Հենց այդ ժամանակ էլ «Միլանի» մոտ 40 անդամ արվեստագետներ Ջորջո Մուջարիի (Միլանի էմբլեմի հեղինակ) գլխավորությամբ լքեցին «ռոսոներիների շարքերը» և հիմնեցին «Ինտերնացիոնալե» ակումբը, որը աշխարհին ավելի շատ հայտնի է «Ինտեր» անվամբ: Հաջորդ տարի ֆեդերացիան չեղյալ հայտարարեց վիճելի որոշումը և սկիզբ դրեց Della Madonnina հակամարտությանը: Ինտերցիները ընտրեցին կապույտ-սև գույները, որոնք խորհրդանշում են գիշերը և երկինքը: Հենց այդտեղից էլ առաջացել է ֆանատների անվանումը՝ nerazzurri (սև-կապույտ):
Դերբին ունի նաև սոցիալական ենթատեքստ: Ընդունված է կարծել, որ «Ինտերին» երկրպագում է քաղաքի ավելի բարձր դասը՝ ունևորները, արվեստագետները և հոգևորականները, իսկ «Միլանին»՝ աշխատավորները և էմիգրանտները:
Հետաքրքիր դեպք գրանցվեց 1999թ.-ին: «Ինտերի» նախկին նախագահ Պեպինոն դերբիի ժամանակ «Միլանի» սեփաականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով այցելեց նրանց հանդերձարան, սակայն շուտով դուրս վազեց այնտեղից՝ գոռալով. «Ես պետք է փախչեմ, ես պետք է փախչեմ: Ես հյուր էի գնացել սատանաներին և այժմ պետք է մեղքերի թողություն ստանամ»:
Չնայած իր կարևորությանը, Derby della Madonnina-ին հռոմեական դերբիի նման բնորոշ չէ թշնամությունը: Խոսելով ֆանատների մասին՝ պետք է նշել, որ նրանց միջև հիմնական իրադարձությունները տեղի են ունենում տրիբունաներում, ոչ թե մարզադաշտից դուրս: Հաճախ մարզադաշտում թիմերի ֆան-ակումբները իսկական գունագեղ ներկայացումներ են կազմակերպում։
Երբեմն լինում են բախումներ և անկարգություններ, սակայն այդպիսի դեպքերը հազվադեպ են: Խաղադաշտից դուրս երկու ակումբների ֆուտբոլիստները միմյանց հետ բավականին լավ հարաբերություններ ունեն, հաճախ են նաև մեկ ակումբից մյուսը ֆուտբոլիստների տեղափոխությունները, ինչպես օրինակ՝ Զեեդորֆը, Պիրլոն, Վիերին, Կոկոն, «Ինտերի» լեգենդար ֆուտբոլիստ Ջուզեպե Մեացան: Ի դեպ, թիմերը հանդես են գալիս նույն մարզադաշտում՝ Սան-Սիրոյում, որը 1979թ․ վերանվանվել է հենց Մեացայի անունով, սակայն« Միլանի» երկրպագուները շարունակում են այն կոչել Սան-Սիրո:
«Միլան» – «Ինտեր» առաջին հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայում և կրել է ընկերական բնույթ, սակայն այն ժամանակ արդեն պարզ էր, որ շուտով «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը իր ուրույն տեղը կունենա իտալացի երկրպագուների սրտերում: Հակամարտությունը իր լարվածության գագաթնակետին հասավ 60-ական թվականներին, երբ երկու ակումբներն առաջատար դիրքեր էին գրավում ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում: Հենց այդ տարիներին էլ ծնվեց դերբիի շուրջ այն մթնոլորտը, որը մինչև այժմ տիրում է Սան-Սիրոյում «Միլանի» և «Ինտերի» հանդիպումների ժամանակ: Տիֆոզիները իսկական շոուի էին վերածում հանդիպումները՝ իրենց էներգիան փոխանցելով ֆուտբոլիստներին: Այն տարիներին «Միլանի» ֆուտբոլիստները ոչ մի դեպքում չպետք է շփվեին ինտերիստների հետ: Այդպես էին պահանջում երկրպագուները, իսկ Իտալիայում նրանց դերը չափազանց մեծ է, իսկ նրանց կարծիքը դժվար է անտեսել: Մեր օրերում կրքերը մի փոքր հանդարտվել են: Գրեթե յուրաքանչյուր դերբին երկրպագուներին հետաքրքիր, դիտարժան և լարված խաղ է մատուցում:
Ամենադիտարժան հանդիպումները.
1909թ հունվարի 10 . «Միլան» – «Ինտեր» – 3:2
Առաջին պաշտոնական դերբին տեղի ունեցավ 1909թ․ Իտալիայի առաջնության հենց առաջին տուրում և ավարտվեց «Միլանի» հաղթանակով: Հաղթական գնդակը խփվեց 86-րդ րոպեին: ճիշտ է, միլանցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ երկրորդ շրջանում «Ինտերը» ռևանշի հասավ, իսկ հաջորդ տարի նվաճեց չեմպիոնի կոչումը:
1949թ․ նոյեմբերի 6. «Ինտեր» – «Միլան» 6:5
Դերբիի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղը: 19-րդ րոպեին «Միլանը» հաղթում էր 4:1, սակայն 58-րդ րոպեին արդեն զիջում էր հաշվի մեջ: Հետագայում «Միլանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց Ամեդեին, ի վերջո, հաղթանակ պարգևեց «ներաձուրիներին»:
2006թ․ հոկտեմբերի 28. «Միլան» – «Ինտեր» – 3:4
Հանդիպում, որը համարվում է լավագույններից մեկը 21-րդ դարում: 72-րդ րոպեին «Ինտերը» հաղթում էր 4:1, իսկ 4-րդ գնդակը հեղինակած Մարկո Մատերացին հեռացվեց խաղադաշտից գոլը բուռն նշելու համար: Ստանալով թվային գերակշռություն՝ «Միլանը» պաշարեց «Ինտերի» տուգանային հրապարակը, կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, սակայն ավելին անել չհաջողվեց. ժամանակը չհերիքեց:
2009թ․ օգոստոսի 29. «Միլան» – «Ինտեր» 0:4
Հանդիպում, որով «Ինտերը» բացեց իր համար հաղթական 2009/10 րցաշրջանը և հետագայում նվաճեց հնարավոր և անհնար բոլոր տիտղոսները: «Միլանի» դարպասում հայտնվում էին ցանկացած ճաշակի գնդակներ, իսկ կարմիր-սևերի մարզիչ Լեոնարդոն անգամ չգիտեր ինչ աներ: Հիշվեց մի դրվագ, երբ միլանցիների առաջատար Ջենարո Գատուզոն պարզապես բղավում է բրազիլացու վրա՝ տեսնելով նրա անվճռականությունը: Իսկ Մոուրինյոն… կրկին հաղթում է:
Վիճակագրություն
Դերբիի գոյության ավելի քան հարյուրամյա պատմության մեջ թիմերը հանդիպել են ավելի քան 200 անգամ բոլոր մրցաշարերում, Ինտերը հաղթել է 73 անգամ, Միլանը՝ 72, 61 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Դերբիի լավագույն ռմբարկուն ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն է, ով «Ինտերի» դարպասը գրավել է 14 անգամ: «Ինտերի» լեգենդ Ջուզեպե Մեացան աչքի է ընկել 13 անգամ:
Երկու ակումբներն էլ 18-ական անգամ դարձել են Իտալիայի չեմպիոն, սակայն «Միլանը» ավելի հաջող է հանդես գալիս եվրոպական մրցասպարեզում՝ 7 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան, Ինտերը՝ միայն 3 անգամ:
Դերբիի պատմության մեջ ամենաարագ գոլը խփել է Սանդրո Մացոլան 1963թ․-ին՝ հանդիպման 14-րդ վայրկյանին.