Կենսատեխնոլոգիա կենսաբանության բնագավառ, որն ընդգրկում է կենդանի համակարգերի և օրգանիզմների միջոցով արտադրանքների ստացում կամ կենսաբանական համակարգերի, կենդանի օրգանիզմների կամ նրանց բաղադրամասերի տեխնոլոգիական կիրառում՝ վերջնական արտադրանքների կամ գործընթացների փոփոխման նպատակով (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիա, 2-րդ հոդված) [1]։ Կախված գործիքներից և կիրառություններից, այն հաճախ ընդգրկում է մոլեկուլային կենսաբանության, կենսաինժեներիայի, կենսաբժշկական ինժեներիայի, կենսաբանական արտադրության, մոլեկուլային ինժեներիայի և հարակից այլ բնագավառներ։

Հազարամյակներ շարունակ կենսատեխնոլոգիան կիրառվել է գյուղատնտեսության, սննդի արտադրության և բժշկության մեջ [2]։ Տերմինը ներմուծվել է 1919 թվականին հունգարացի ինժեներ Կարոլի Էրեկիի կողմից։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբներին կենսատեխնոլոգիան իր սահմաններն ընդլայնելով, ընդգրկել է նոր և բազմազան գիտական ուղղություններ, որոնցից են գենոմիկան, ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիաները, կիրառական իմունոլոգիան և դեղաբանական թերապիաների ու ախտորոշիչ թեստերի զարգացումը [2]։

Ինսուլինի բյուրեղներ

Նկարագրություն

խմբագրել

Կենսատեխնոլոգիա հասկացությունն ընդգրկում է մարդու նպատակից կախված՝ կենդանի օրգանիզմների գործընթացների փոփոխման լայն տիրույթ՝ սկսած կենդանիների ընտելացումից, բույսերի կուլտիվացումից և արհեստական ընտրության կամ հիբրիդացման միջոցով խաչասերման գործընթացի բարելավումից։ Ժամանակակից կիրառությունը ներառում է նաև գենետիկական ինժեներիայի, ինչպես նաև բջջային և հյուսվածքային կուլտուրաների տեխնոլոգիաները։ Ամերիկայի քիմիական ընկերությունը կենսատեխնոլոգիան բնութագրում է որպես տարբեր արդյունաբերությունների կողմից կյանքի գիտության և նյութերի ու օրգանիզմների (դեղանյութեր, մշակաբույսեր և կենդանիներ) որակների բարելավման նպատակով կենսաբանական օրգանիզմների, համակարգերի կամ գործընթացների կիրառում [3]։ Ըստ Եվրոպայի կենսատեխնոլոգիական միության՝ կենսատեխնոլոգիան բնական գիտությունների և օրգանիզմների, բջիջների, նրանց բաղադրիչների և արտադրանքների մոլեկուլային անալոգների ամբողջությունն է [4]։ Կենսատեխնոլոգիայի հիմքում կենսաբանական գիտություններն են (մոլեկուլային կենսաբանություն, կենսաքիմիա, բջջի կենսաբանություն, սաղմնաբանություն, գենետիկա, մանրէաբանություն)։ Միևնույն ժամանակ կենսատեխնոլոգիան տրամադրում է մեթոդներ՝ կենսաբանական հիմնարար հետազոտությունների իրականացման համար։

Կենսաքիմիական ճարտարագիտության տեսանկյունից կենսատեխնոլոգիան կենդանի օրգանիզմների և կենսազանգվածի յուրաքանչյուր աղբյուրի ուսումնասիրման, առանձնացման, կիրառման և նրանցից համապատասխան արտադրանքի ստացման համար կենսաինֆորմատիկայի կիրառմամբ լաբորատոր հետազոտությունների իրականացումը և կատարելագործումն է։ Կենսաքիմիական ինժեներիայում բարձր են գնահատվում այն արտադրանքները, որոնց ստացումը կարող է ծրագրվել (օրինակ՝ կենսասինթեզը), կանխատեսվել, կազմակերպվել, կատարելագործվել, փոխակերպվել արտադրականի և նպատակային սպառում ունենալ, ինչպես նաև պաշտպանվել սեփականության իրավունքով (իրավունք վաճառքների համար, բայց մինչ այդ կենդանիների և մարդկանց մոտ փորձարկումների հաստատում՝ ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից, հատկապես կենսատեխնոլոգիայի դեղագործական ճյուղի դեպքում՝ անհայտ կողմնակի ազդեցությունների դրսևորման կանխման կամ արտադրանքների օգտագործման անվտանգության համար) [5][6][7]: Մարդկանց կյանքը բարելավելու նպատակով կենսաբանական գործընթացների, օրգանիզմների կամ համակարգերի կիրառմամբ արտադրանքների ստացումն անվանում են կենսատեխնոլոգիա [8]:

Կենսաբանական ճարտարագիտությունը դիտարկվում է որպես հարակից ոլորտ, որը կենդանի օրգանիզմների հետ փոխազդեցության և նրանց օգտագործման համար շեշտադրում է ավելի բարձր համակարգային ճյուղերը (երբ կենսաբանական նյութերի ուղղակի օգտագործումը կամ փոփոխումը պարտադիր չէ)։ Այն իրենից ներկայացնում է ճարտարագիտության և բնագիտության կիրառում՝ հյուսվածքների, բջիջների և մոլեկուլների մակարդակում։ Կենսաբանական ճարտարագիտությունը կարող է դիտարկվել որպես կենսաբանական գիտելիքի կիրառում՝ բույսերի և կենդանիների ֆունկցիաների բարելավման նպատակով [9]։ Կենսաբժշկական ճարտարագիտությունն ավելի ընդհանուր ուղղություն է, որը հաճախ վերածածկում է և կիրառում կենսատեխնոլոգիան (տարբեր նպատակադրումներով), հատկապես կենսաբժշկության կամ քիմիական ճարտարագիտության որոշ ենթաբնագավառներում, որոնցից է հյուսվածքային ճարտարագիտությունը, կենսադեղաբանական ճարտարագիտությունը և գենետիկական ճարտարագիտությունը:

Պատմություն

խմբագրել
 
Խմորումը կենսատեխնոլոգիայի ամեավաղ կիրառումներից է


Մարդու կողմից վաղ ժամանակներում ստեղծված գյուղատնտեսության բնագավառներն ամբողջությամբ համապատասխանում են հետևյալ սահմանմանը. կենսատեխնոլոգիական համակարգի կիրառմամբ արտադրանքի ստացում: Բույսերի կուլտիվացումը կարելի է դիտարկել որպես ամենահին կենսատեխնոլոգիական գործունեություն:

Նեոլիթյան հեղափոխությունից ի վեր գյուղատնտեսությունը սննդարտադրության գերիշխող ուղի էր։ Կենսատեխնոլոգիայի զարգացման վաղ փուլերում ֆերմերներն ընտրում և խաչասերում էին լավագույն հատկանիշներով բույսերը, որոնք օժտված էին բարձր բերքատվությամբ՝ աճող բնակչության պահանջները բավարարող քանակով սնունդ արտադրելու համար։ Մշակաբույսերի ավելացման և մշակատարածությունների ընդարձակման հետ դժվար էր դրանք պահպանելը, ուստի պարզվեց, որ որոշ օրգանիզմներ և նրանց արտադրանքները կարող են արդյունավետորեն պարարտացնել, վերականգնել ազոտը և վերահսկել պեստիցիդները։ Ժամանակի ընթացքում ֆերմերներն առանց դիտավորության սկսեցին փոփոխել իրենց մշակաբույսերի գենետիկան, դրանք ներմուծելով նոր միջավայրեր և խաչասերելով այլ բույսերի հետ։ Սա կենսատեխնոլոգիայի առաջին կիրառումներից էր։

Այդ գործընթացերն ընդգրկված էին գարեջրի խմորման [10]։ Դրանք օգտագործվում էին վաղ Միջագետքում, Եգիպտոսում, Չինաստանում և Հնդկաստանում, և կրկին կիրառում էին նույն հիմնական կենսաբանական մեթոդները։ Խմորման ընթացքում ածիկի հատիկների (պարունակում են ֆերմենտներ) օսլան փոխակերպվում է շաքարի, այնուհետև ավելացնում են հատուկ խմորասնկեր՝ գարեջրի արտադրման համար։ Այդ ընթացքում տեղի է ունենում հատիկների ածխաջրերի ճեղքում մինչև ալկոհոլներ, որոնցից է էթանոլը։ Ավելի ուշ, այլ կուլտուրաների միջոցով իրականացվեց կաթնաթթվային խմորում, որի արդյունքում ստացվեցին այլ մթերքներ, ինչպիսին է սոյայի սոուսը։ Խմորումն այդ ժամանակաշրջանում օգտագործվում էր թթխմորի ստացման համար։ Սակայն, խմորման գործընթացն ամբողջությամբ պարզաբանված չէր մինչև 1857 թվականին Լուի Պաստյորի աշխատանքների իրականացումը։ Դա կենսատեխնոլոգիայի առաջին կիրառումն էր սննդի մի աղբյուրը մյուսին փոխակերպելու համար։ Մինչև Չարլզ Դարվինի աշխատանքները, կենդանաբանները և բւսաբաններն արդեն օգտագործում էին ընտրողական խաչասերումը։ Դարվինը մարմնավորեց այդ ամենը տեսակների փոփոխման մասին իր գիտական հետազոտություններով։ Ի վերջո այդ ամենը նպաստեց Դարվինի բնական ընտրության մասին տեսության ձևակերպմանը [11]։

Հազարամյակներ շարունակ ընտրողական խաչասերումն օգտագործվել է սննդում օգտագործվող մշակաբույսերի և կենդանատեսակների հատկանիշների բարելավման նպատակով։ Ընտրողական խաչասերման դեպքում, անհրաժեշտ օգտակար հատկանիշներով օրգանիզմները խաչասերվում էին, նույն հատկանիշներով սերունդ ստանալւ նպատակով։ Օրինակ՝ այս մեթոդը կիրառվել է եգիպտացորենի դեպքում, ավելի խոշոր ու քաղցր հատիկներ ստանալու նպատակով [12]։

20-րդ դարի սկզբներին գիտնականներն ավելի խորը ուսումնասիրեցին մանրէաբանությունը և հատուկ սննդատեսակների ստացումը։ 1917 թվականին Խայիմ Վեյցմանն առաջինն օգտագործեց մաքուր մանրէաբանական կուլտուրան արտադրական գործընթացում։ Այդ գործընթացն եգիպտացորենի օսլայից ացետոնի արտադրության համար Clostridium acetobutylicum-ի կիրառումն էր, որն անհրաժեշտ էր Միացյալ Թագավորությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պայթուցիկների արտադրության համար [13]։

Կենսատեխնոլոգիան հանգեցրեց հակաբիտիկների ստացման։ 1928 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերեց Penicillium բորբոսասունկը։ Նրա աշխատանքները հանգեցրեցին Հովարդ Ֆլորիի, Էռնստ Չեյնի և Նորման Հիթլիի կողմից հակաբիոտիկային միացության մաքուր ձևով անջատման՝ պենիցիլինի ստացման։ 1940 թվականին պենիցիլինը հասանելի դարձավ մարդկանց մոտ բակտերիալ վարակների բուժման համար [12]։

Ժամանակակից կենսատեխնոլոգիայի սկիզբ է համարվում 1971 թվականը, երբ գեների սփլայսինգի հետ կապված Փոլ Բերգի (Սթենֆորդ) փորձարկումները հաջողության հասան։ 1972 թվականին Հերբերտ Բոյերը (Կալիֆոռնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո) և Սթենլի Կոհենը (Սթենֆորդ) նշանակալիորեն զարգացրեցին նոր տեխնոլոգիան՝ գենետիկական նյութը տեղափոխելով բակտերիայի մեջ այնպես, որ այն հնարավոր լիներ վերարտադրել։ Կենսատեխնոլոգիական արդյունաբերության մասնավոր կիրառումը նշանակալիրեն ընդլայնվեց 1980 թվականի հունիսի 16-ին, երբ ԱՄՆ գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ գենետիկորեն մոդիֆիկացված միկրոօրգանիզմը կարող է պատենտավորվել Diamond v. Chakrabarty դեպքում [14]։ General Electric-ում աշխատող Անանդա Չակրաբարթին փոփոխել էր Pseudomonas ցեղի բակտերիան, որն ունակ էր քայքայել անմշակ նավթը։ Նա ծրագրել էր այն օգտագործել նավթի վերամշակման գործընթացում։ Չակրաբարթիի աշխատանքը ոչ թե գենային մանիպուլյացիա էր, այլ Pseudomonas բակտերիաների շտամների միջև ամբողջական օրգանոիդների փոխանցում։

2008 թվականին նախատեսվում էր 12.9% արդյունաբերական աճ։

Կենսատեխնոլոգիայի հաջողությանը նպաստեց նաև մտավոր սեփականության իրավունքների մասին օրենքների բարելավումը և պարտադրումն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ծերացման և հիվանդությունների դեմ պայքարելու համար ԱՄՆ բնակչության պահանջարկը բժշկական և դեղաբանական արտադրանքների նկատմամբ [15]։

Կենսավառելիքի նկատմամբ պահանջարկի մեծացումը լավ նորություն է կենսատեխնոլոգիայի համար, քանի որ ԱՄՆ Էներգիայի բաժանմունքի ներկայացրած տվյալներով էթանոլի օգտագործումը մինչև 2030 թվականը կարող է նվազեցնել ԱՄՆ-ում բենզինային վառելիքի սպառումը մինչև 30%: Կենսատեխնոլոգիան հնարավորություն տվեց ԱՄՆ գյուղատնտեսական արտադրությանն արագորեն բարձրացնել եգիպտացորենի և սոյայի մատակարարումը՝ կենսավառելիքների գլխավոր աղբյուրները, ստեղծելով գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, որոնք կայուն են պեստիցիդների և չորացման նկատմամբ։ Մեծացնելով գյուղատնտեսական արտադրողականությունը, կենսատեխնոլոգիան խթանում է կենսավառելիքի արտադրությունը [16]։

Օրինակներ

խմբագրել
 
Հյուսվածքային կուլտուրայից աճեցված վարդ

Կենսատեխնոլոգիան կիրառվում է 4 հիմնական արդյունաբերական ոլորտներում, այդ թվում առողջապահություն (բժշկական), եգիպտացորենի արտադրություն և գյուղատնտեսություն, հատիկավոր բույսերի և այլ արտադրանքների ոչ սննդային (արդյունաբերական) կիրառում (օրինակ՝ կենսաքայքայվող պլաստիկներ, բուսայուղեր, կենսավառելիքներ) և միջավայրային կիրառումներ։

Օրինակ՝ կենսատեխնոլոգիայի կիրառություններից մեկը միկրոօրգանիզմների ուղղակի օգտագործումն է օրգանական արտադրանքների ստացման համար (գարեջրի և կաթի արտադրություն)։ Մեկ այլ օրինակ է բնության մեջ գոյություն ունեցող բակտերիաների կիրառումը հանքարդյունաբերության մեջ՝ կենսաբանական եղանակով։ Կենսատեխնոլոգիան կիրառվում է նաև թափոնների վերամշակման, արտադրական թափոններով աղտոտված տարածքների մաքրման (բիոռեմեդիացիա), նաև կենսաբանական զենքի ստացման համար։

Կենսատեխնոլոգիայի ուղղություններից են, օրինակ՝

  • Կենսաինֆորմատիկան, որն անվանում են ոսկե կենսատեխնոլոգիա, կենսաբանական խնդիրներն ուսումնասիրում է համակարգչային տեխնիկաներով և հնարավոր է դարձնում կենսաբանական տվյալների արագ ստացումը, ինչպես նաև վերլուծությունը։ Այս ոլորտն անվանում են նաև համակարգչային կենսաբանություն։ Այն կարող է բնութագրվել որպես կենսաբանության կոնցեպտուալացում մոլեկուլների մակարդակում, այնուհետև ինֆորմատիկայի տեխնիկաների կիրառմամբ այդ մոլեկուլների հետ կապված ինֆորմացիայի պարզեցում և վերլուծություն [17]։ Կենսաինֆորմատիկան էական դեր է կատարում տարբեր բնագավառներում, ինչպիսիք են ֆունկցիոնալ գենոմիկան, կառուցվածքային գենոմիկան և պրոտեոմիկան և հանդիսանում է կենսատեխնոլոգիայի ու դեղագործության գլխավոր բաղադրիչ [18]։
  • Այսպես կոչված կապույտ կենսատեխնոլոգիան հիմնված է ծովային ռեսուրսների շահագրծմամբ արտադրանքների և արդյունաբերական կիրառությունների վրա [19]։ Կենսատեխնոլոգիայի այս ճյուղն ամենակիրառականն է վերամշակման և այրման արտադրությունների համար, որոնց հիմքում ֆոտոսինթետիկ միկրոջրիմուռներից կենսայուղերի ստացումն է [19][20]։
  • Կանաչ կենսատեխնոլոգիան կիրառվում է գյուղատնտեսական գործընթացներում։ Օրինակ՝ բույսերի ընտրությունը և ընտելացումը միկրոկլոնալ բազմացման միջոցով։ Մեկ այլ օրինակ է տրանսգենային բույսերի ստացումը, որոնք կարող են աճել հատուկ միջավայրերում քիմիական միացությունների առկայության կամ բացակայության պայմաններում։ Կանաչ կենսատեխնոլոգիան կարող է ստեղծել ավելի բնապահպանական լուծումներ, քան արդյունաբերական գյուղատնտեսությունը։ Դրա վառ օրինակն է այնպիսի բույսերի ստեղծումը, որոնք կարող են արտադրել պեստիցիդներ, դրանով նվազեցնելով պեստիցիդների արտաքին կիրառումը, օրինակ Bt եգիպտացորենը։ Սակայն կանաչ կենսատեխնոլոգիայի արտադրանքների ավելի բնապահպանական լինելը դեռևս վիճարկելի է [19]։ Այն հաճախ դիտարկվում է որպես կանաչ հեղափոխության մի փուլ, որը կարող է տեխնոլոգիաների կիառմամբ բույսերի բիոտիկ և աբիոտիկ սթրեսին հակառակ ավելի բերքատու և կայուն արտադրանքի ստացմամբ աշխարհը սովից փրկելու ուղի լինել, ապահովելով բնապահպանական պարարտանյութերի և կենսապարարտանյւթերի կիրառումը։ Այն հիմնականում կենտրոնացած է գյուղատնտեսության կատարելագործման վրա [19]։ Մյուս կողմից էլ կանաչ կենսատեխնոլոգիայի որոշ կիրառություններ ներառում են միկրոօրգանիզմների միջոցով թափոնների մաքրումը և նվազեցումը [21][19]։
  • Կարմիր կենսատեխնոլոգիան բժշկական և դեղաբանական արտադրություններում և առողջապահության մեջ կենսատեխնլոգիայի կիրառումն է [19]։ Այս ճյւղն ընդգրկում է պատվաստանյութերի և հակաբիոտիկների ստացումը, վերականգնողական թերապիաները, արհեստական օրգանների և հիվանդությունների նոր ախտորոշման մեթոդների ստեղծումը [19], ինչպես նաև հորմոնների, բնային բջիջների, հակամարմինների, si-ՌՆԹ-ների և ախտորոշիչ թեստերի ստացումը [19]։
  • Հայտնի է նաև արդյունաբերական կենսատեխնոլոգիան, որը կիրառվում է արդյունաբերական գործընթացներում։ Օրինակ՝ այնպիսի օրգանիզմների ստացում, որոնք արտադրում են օգտակար քիմիական միացություններ։ Մեկ այլ օրինակ է ֆերմենտների կիրառումը որպես արդյունաբերական կատալիզատորներ՝ արժեքավոր քիմիական միացությունների արտադրման կամ վնասակար (աղտոտող) քիմիական միացությունների քայքայման համար։ Սպիտակ կենսատեխնոլոգիան ի տարբերություն ավանդական արդյունաբերության ձգտում է քիչ ելանյութերի կիրառմամբ ստանալ արդյունաբերական արտադրանքներ [22][23]։
  • Դեղին կենսատեխնոլոգիան վերաբերում է կենսատեխնոլոգիայի կիրառմանը սննդի արտադրությունում, օրինակ՝ խմորման միջոցով գինու, պանրի և գարեջրի արտադրությունում [19]։ Այն կիրառվել է նաև միջատների դեպքում։ Այն ներառում է կենսատեխնոլոգիայի վրա հիմնված ուղղություններ՝ վնասակար միջատների քանակի վերահսկման, հետազոտությունների մեջ նրանց գեների կամ ակտիվ բաղադրիչների բնութագրման և օգտագործման, կամ գյուղատնտեսության, բժշկության և այլ տարբեր բնագավառներում կիրառման համար [24]։
  • Մոխրագույն կենսատեխնոլոգիան նվիրված է միջավայրային կիրառություններին և կենտրոնացած է կենսաբազմազանության պահպանման և աղտոտիչների վերաբաշխման remotion վրա [19]։
  • Շագանակագույն կենսատեխնոլոգիան փոխկապակցված է չոր տարածքների և անապատների վերահսկման հետ։ Դրա կիրառություններից մեկը բարձր արդյունավետությամբ սերմերի ստացումն է, որոնք կայուն են միջավայրի ծայրահեղ պայմաններում և չորային տարածքներում, ինչն էլ փոխկապակցված է նորարարության, գյուղատնտեսական տեխնիկաների ստեղծման և ռեսուրսների կառավարման հետ [19]։
  • Մանուշակագույն կենսատեխնոլոգիան փոխկապակցված է կենսատեխնոլոգիայի հետ կապված օրենքների, էթիկական և փիլիսոփայական հարցերի հետ [19]:
  • Մութ կենսատեխնոլոգիան փոխկապակցված է կենսաբանական ահաբեկչության կամ կենսաբանական զենքի և կենսաբանական պատերազմի հետ, որում օգտագործվում են միկրոօրգանիզմներ և տոքսիններ, որոնք առաջացնում են մշակաբույսերի, կենդանիների և մարդկանց հիվանդություններ ու մահ [25][19]։

Բժշկություն

խմբագրել

Բժշկության մեջ ժամանակակից կենսատեխնոլոգիան բազմաթիվ կիրառություններ ունի այնպիսի բնագավառներում, որոնցից են դեղանյութերի հայտնաբերումը և արտադրումը, ֆարմակոգենոմիկան և գենետիկական թեստավորումը (կամ գենետիկական սքրինինգը)։

Ֆարմակոգենոմիկան (ֆարմակոլոգիայի և գենմիկայի համակցումը) տեխնոլոգիա է, որն ուսումնասիրում է, թե ինչպես է գենետիկան ազդում անհատի օրգանիզմի կողմից դեղամիջոցների նկատմամբ պատասխանի գործընթացում [26]։ Այս բնագավառի հետազոտողներն ուսումնասիրում են գենետիկական փոփոխականության ազդեցությունը հիվանդների մոտ դեղերի նկատմամբ պատասխանում՝ համեմատելով գեների էքսպրեսիան կամ եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմը դեղամիջոցի արդյունավետության կամ տոքսիկության հետ [27]։ Ֆարմակոգենոմիկայի նպատակը դեղամիջոցային թերապիայի օպտիմալացումն է՝ հիվանդի գենոտիպին համապատասխանեցումը, նվազագույն կողմնակի ազդեցություններով առավելագույն արդյունավետության հասնելը [28]։ Այսպիսի ուղղությունները խոստումնալից են անհատականացված դեղամիջոցների ստացման գործընթացում, երբ դեղամիջոցը և նրա համակցությունները օպտիմալացվում են յուրաքանչյուր անհատի եզակի գենետիկային համապատասխան [29][30]։

 
ԴՆԹ-միկրոչիպ․ որոշ միկրոչիպերի միջցով հնարավոր է միանգամից իրականացնել արյան միլիոնավոր թեստեր

Կենսատեխնոլոգիան նպաստել է ավանդական փոքր մոլեկուլային դեղանյութերի հայտնաբերմանն ու արտադրությանը, ինչպես նաև կենսատեխնոլոգիական արտադրության դեղամիջոցների՝ կենսադեղանյութերի ստացմանը։ Ժամանակակից կենսատեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների հեշտ ստացվող և էժան տարբերակների արտադրման համար։ 1978 թվականին Genentech ընկերությունն ինսուլինի գենով պլազմիդային վեկտորն աղիքային ցուպիկի մեջ ներմուծելով արտադրեց մարդու սինթետիկ ինսուլին։ Ինսուլինը լայնորեն կիրառվում է շաքարային դիաբետի բուժման համար։ Նախկինում այն ստացվում էր խոշոր եղջերավոր կենդանիների կամ խոզերի ենթաստամոքսային գեղձից լուծամզման միջոցով։ Գենետիկորեն մոդիֆիկացված բակտերիաների միջոցով հնարավոր է ստանալ մարդու սինթետիկ ինսուլինի մեծ քանակություններ, ընդ որում՝ ցածր արժեքով [31][32]։ Կենսատեխնոլոգիան հնարավորություն է տալիս նաև գենային թերապիայի դեղանյութերի ստացման համար։ Կենսատեխնոլոգիայի կիրառումը որպես հիմնարար գիտություն (Մարդու գենոմ ծրագրի միջոցով) նպաստել է նաև կենսաբանության բնագավառում եղած գիտելիքների խորացմանը։ Նորմալ և հիվանդությունների կենսաբանության բնագավառում գիտելիքների ավելացմանը զուգընթաց մեծացել է նաև անբուժելի հիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցների ստացման հնարավորությունը [32]։

Գենետիկական թեստավորումը հնարավորություն է տալիս գենետիկորեն ախտորոշել ժառանգական հիվանդությունները և կարող է օգտագործվել երեխայի ծնողների (գենետիկական մայր կամ հայր) կամ ընդհանրապես անձի նախնիների ճանաչման գործընթացում։ Ի լրացումն առանձին գեների մակարդակում քրոմոսոմների ուսումնասիրմանը, գենետիկական թեստավորումն ընդգրկում է կենսաքիմիական թեստեր՝ հնարավոր գենետիկական հիվանդությունների առկայության կամ գեների մուտացիաների հետ փոխկապակցված գենետիկական խանգարումների զարգացման բարձր ռիսկի հայտնաբերման համար։ Գենետիկական թեստավորմամբ նույնականացվում են քրոմոսոմների, գեների կամ սպիտակուցների փոփոխությունները [33]։ Հիմնականում թեստավորումը կիրառվում է ժառանգական խանգարումների հետ փոխկապակցված փոփոխությունների հայտնաբերման նպատակով։ Գենետիկական թեստը կարող է հաստատել կամ ժխտել ենթադրելի գենետիկական վիճակը կամ օգնել որոշել տվյալ անձի մոտ գենետիկական խանգարման զարգանալու հնարավորությունը։ 2011 թվականի տվյալներով կիրառության մեջ են հարյուրավոր գենետիկական թեստեր [34][35]։ Գենետիկական թեստավորումը կարող է բարձրաձայնել էթիկական կամ հոգեբանական խնդիրներ։ Այն սվորաբար ւղեկցվում է գենետիկական խորհրդակցությամբ։

 
Ինսուլինի հեքսամերների եռաչափ համաչափությունն արտահայտող համակարգչային պատկերը․ ցինկի իոնները հիստիդինային մնացորդների միջոցով իրար մոտ են պահում ենթամիավորները


Գյուղատնտեսություն

խմբագրել

Գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերը (կամ կենսատեխնոլոգիական մշակաբույսերը) այն բույսերն են, որոնց ԴՆԹ-ն փոփոխվել է գենետիկական ինժեներիայի տեխնիկաներով և օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։ Շատ դեպքերում, մոդիֆիկացիայի նպատակը նոր հատկանիշի ներմուծումն է, որը բացակայում է բնական տեսակների մոտ։ Կենսատեխնոլոգիական ընկերությունները կարող են նպաստել ապագայում սննդի անվտանգությանը՝ բարելավելով տարածքային գյուղատնտեսության սնուցումը և կենսունակությունը։ Ավելին, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը խթանում է ագրոկենսատեխնոլոգիայում մասնավոր ներդրումների կատարումը։ Օրինակ՝ Illinois FARM Illinois-ը նախաձեռնություն է, որի նպատակը սննդի և գյուղատնտեսական նորարարության կատարելագործումն ու կոորդինացումն է ֆերմերների, արդյունաբերության, հետազոտական ինստիտուտների, կառավարության և հասարակական կազմակերպությունների շրջանում։ Բացի այդ, iBIO-ն արդյունաբերական ասոցիացիա է, որը որպես անդամներ ընդգրկում է ավելի քան 500 բնագիտական ընկերություններ, համալսարաններ, ակադեմիական ինստիտուտներ, ծառայություն մատուցողներ և այլ կազմակերպություններ։ Ասոցիացիան իր անդամներին բնութագրում է որպես Իլինոյսը և միջին-արևմտյան շրջանները աշխարհի լավագույն բնագիտական կենտրոններից մեկը դարձնելու գործին նվիրյալներ [36]։

Մշակաբույսերից են պեստիցիդների [37], հիվանդությունների [38], միջավայրի սթրեսային գործոնների [39], քիմիական միացություններով մշակումների (այսինքն՝ հերբիցիդների [40]) նկատմամբ կայուն, ինչպես նաև նվազեցված փչացումով [41] կամ սննդային ավելի բարձր արժեքով բույսերը [42]։ Ոչ սննդային մշակաբույսերի մեջ են մտնում նրանք, որոնք արտադրում են դեղամիջոցներ [43], կենսավառելիքներ [44] և այլ արդյունաբերական օգտակար ապրանքներ [45], ինչպես նաև բիոռեմեդիացիայի գործընթացում օգտագործվող բույսերը [46][47]։

Գյուղատնտեսները լայնորեն ընդունել են գենետիկական մոդիֆիկացիայի տեխնոլոգիան։ 1996-2011 թվականների ընթացքում գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերով ցանքատարածություններն ավելացել են 94 անգամ` 17,000 կիլոմետր քառակուսուց (4,200,000 ակր) մինչև 1,600,000 կիլոմետր քառակուսի (395 միլիոն ակր) [48]։ 2010 թվականի տվյալներով աշխարհի ցանքատարածությունների 10%-ը զբաղեցնում են գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերը [48]։ 2011 թվականի տվյալներով 11 տարբեր տրանսգենային մշակաբույսեր մասնավոր ձևով աճեցվել են 29 երկրների 395 միլիոն ակր (160 միլիոն հեկտար) տարածությունում։ Այդ երկրներից են՝ ԱՄՆ, Բրազիլիա, Արգենտինա, Հնդկաստան, Կանադա, Չինաստան, Պարագվայ, Պակիստան, Հարավային Աֆրիկա, Ուրուգվայ, Բոլիվիա, Ավստրալիա, Ֆիլիպիններ, Մյանմար, Բուրկինա Ֆասո, Մեքսիկա և Իսպանիա [48]։

Գենետիկորեն մոդիֆիկացված են այն սննդամթերքները, որոնք արտադրվում են գենային ինժեներիայի մեթոդներով՝ ԴՆԹ-ի փոփոխությամբ ստացված կենդանիների կողմից։ Այս տեխնիկաները հնարավորություն են տալիս նոր հատկանիշներ ներմուծել, ինչպես նաև ավելի լավ վերահսկել սննդի գենետիկական կազմը, քան նախկինում կիրառվող մեթոդները, որոնցից են ընտրողական և մուտացիոն խաչասերումը [49]։ Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների կոմերցիոն առևտուրը սկիզբ է առել 1994 թվականին, երբ Calgene-ն առաջին անգամ առևտրաշուկա ներմուծեց Flavr Savr լոլիկի տեսակը [50]։ Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներից ամենամեծ պահանջարկն ունեն սոյան, եգիպտացորենը, կանոլան և բամբակենու յուղը։ Այդ բույսերը ստեղծվել են ախտածինների և հերբիցիդների նկատմամբ կայունության և ավելի բարձր սննդային արժեք ունենալու հատկանիշներով։ Փորձարարական ճանապարհով ստացվել են նաև գենետիկորեն մոդիֆիկացված կենդանիներ։ 2013 թվականի նոյեմբերի տվյալներով դրանք հասանելի չէին առևտրաշուկայում [51]։ Սակայն 2015 թվականին ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման մարմինը հաստատեց առևտրային նպատակով առաջին գենետիկորեն մոդիֆիկացված սաղմոնի արտադրումը և սպառումը [52]։

Ներկայումս գոյություն ունի գիտական կոնսենսուս [53][54][55][56][57][58][59] այն մասին, որ առևտրաշուկայում առկա գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերից ստացված սննդամթերքը ավելի շատ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քան ավանդական սննդամթերքը [60][61][62][63][64][65][66], սակայն յուրաքանչյուր գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերք մինչև շրջանառության մեջ մտնելը թեստավորվում է [67][68][69]։ Չնայած այդ ամենին, հասարակ մարդիկ ավելի քիչ են վստահում գենետիկորեն մոդիֆիկացված սննդին, քան գիտնականները [70][71][72][73]։ Տարբեր երկրներում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օրենսդրական և վերահսկող մեխանիզմները տարբեր են։ Որոշ երկրներում դրանք արգելված են կամ սահմանափակված, որոշ երկրներում էլ թույլատրված են, սակայն վերահսկման տարբեր մեխանիզմների կիրառումով [74][75][76][77]։

Գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերն ունեն նաև էկոլոգիական առավելություններ, եթե նրանց կիրառումը չի չարաշահվում [78]։ Սակայն, ընդդիմադիրները

However, opponents have objected to GM crops per se on several grounds, including environmental concerns, whether food produced from GM crops is safe, whether GM crops are needed to address the world's food needs, and economic concerns raised by the fact these organisms are subject to intellectual property law.

Արդյունաբերական կենսատեխնլոգիան, որը Եվրոպայում ավելի հայտնի է որպես սպիտակ կենսատեխնոլոգիա, կենսատեխնոլոգիայի կիրառումն է արդյունաբերական նպատակներով, այդ թվում արդյունաբերական խմորման գործընթացում։ Այն ներառում է բջիջների կիրառումը, ինչպիսիք են միկրոօրգանիզմները, կամ բջիջների բաղադրիչները, որոնցից են ֆերմենտները։ Վերջիններս կիրառվում են արդյունաբերական տեսանկյունից օգտակարարտադրանքների ստացման համար, օրինակ՝ քիմիական միացություններ, սննդամթերք և կենդանական կեր, դետերգենտներ, թուղթ և կակղան, կտորեղեն և կենսավառելիքներ [79]։ Վերջին տասնամյակներին նշանակալի առաջընթաց է գրանցվել այնպիսի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների ստացման գործընթացում, որոնք ընդլայնում են կիրառման բազմազանությունը և արդյունաբերական կենսատեխնոլոգիայի տնտեսական կենսունակությունը economical viability of industrial biotechnology. Արդյունաբերական կենսատեխնոլոգիան ակտիվորեն զարգացնում է վերականգնվող հումքից զանազան քիմիական միացությունների և վառելիքների արտադրումը, միաժամանակ նվազեցնելով ջերմոցային գազի արձակումը և հեռանալով բենզինի ու քիմիական միացությունների վրա հիմնված տնտեսությունից [80]։

Շրջակա միջավայր

խմբագրել

Շրջակա միջավայրի վրա կենսատեխնոլոգիաները կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։ Վալերոն և համահեղինակները կարծում են, որ օգտակար կենսատեխնոլոգիայի (օրինակ՝ բիոռեմեդիացիան, որի միջոցով մաքրվում են արտահոսած յուղերը կամ վտանգավոր քիմիական միացությունները) և կենսատեխնոլոգիական ձեռնարկությունների բացասական ազդեցությունները (օրինակ՝ տրանսգենային օրգանիզմներից վայրի շտամներին գենետիկական նյութի անցումը) կարելի է համապատասխանաբար դիտարկել որպես կիրառություններ և հետևանքներ [81]։ Միջավայրային կամ բնապահպանական կենսատեխնոլոգիայի կիրառման օրինակ է միջավայրի թափոնների մաքրումը, մինչդեռ կենսաբազմազանության կորուստը կամ վնասակար մանրէների բացթղումը շրջակա միջավայր՝ կենսատեխնոլոգիայի հետևանքներ են։

Վերահսկումը

խմբագրել

Կառավարությունների կողմից գենետիկական ինժեներիայի վերաբերյալ մոտեցումներն ուղղված են գենետիկական ինժեներիայի կիրառման ռիսկերի գնահատմանն ու վերահսկմանը և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կատարելագործմանն ու բացթողնմանը, այդ թվում գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսեր և գենետիկորեն մոդիֆիկացված ձկներ։ Տարբեր երկրներում ԳՄՕ-ների վերաբերյալ կարգավորումները տարբեր են, իսկ ամենաշատ տարբերություններն առկա են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև [82]։ Տվյալ երկրում կախված գենետիկական ինժեներիայի կիրառման աստիճանից գենետիկական ինժեներիայի արտադրանքների վերահսկումը տարբեր է։ Օրինակ՝ ոչ սննդային օգտագործման բերքը սննդի անվտանգության համար պատասխանատու կազմակերպությունների կողմից հիմնականում չի վերանայվում [83]։ ԵՄ-ում առանձնացնում են մշակաբույսերի աճեցման թույլտվություն և ներմուծման ու իրացման թույլտվություն։ ԵՄ-ում թույլատրվել է մի քանի տեսակի ԳՄՕ մշակաբույսերի աճեցումը և որոշ ԳՄՕ-ների ներմուծումն ու իրացումը [84]։ ԳՄՕ-ների կուլտիվացումն առաջ բերեց ԳՄ և ոչ ԳՄ մշակաբույսերի վերաբերյալ քննարկումներ։ ԳՄ մշակաբույսերի կուլտիվացման դրդապատճառները կախված կանոններից տարբեր են [85]։

Ուսուցում

խմբագրել

1988 թվականին ԱՄՆ-ում կայացած կոնգրեսից հետո Ընդհանուր Բժշկության ազգային ինստիտուտը (Առողջապահության ազգային ինստիտուտ) ստեղծեց կենսատեխնոլոգիայի դասընթացների ֆինանսավորման մեխանիզմ։ Համաշխարհային մասշտաբով համալսարանները մրցակցում են Կենսատեխնոլոգիայի դասընթացների ծրագրերի (Biotechnology Training Programs) իրականացման համար: Յուրաքանչյուր դրամաշնորհ տրամադրվում է 5 տարի ժամկետով։ Ուսանողները ևս կարող են դիմել և մրցակցել այդպիսի դասընթացներին մասնակցության համար։ Ընտրվելու դեպքում ուսանողին PhD ատենախոսության հետազոտությունների 2 կամ 3 տարվա աշխատանքի համար տրամադրվում է կրթաթոշակ, կեցության և առողջապահական ապահովագրության աջակցություն։ Շուրջ 19 ինստիտուտներ առաջարկում են նմանատիպ ծրագրեր [86]։ Կենսատեխնոլոգիայի դասընթացն առաջարկվում է նաև հանրային քոլեջներում և բակալավրիատի, մագիստրատուրայի կրթական ծրագրերում։

Տես նաև

խմբագրել


Հավելյալ տեղեկություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  Տես՝ biotechnology Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Text of the CBD. CBD.int. Retrieved on March 20, 2013.
  2. 2,0 2,1 "Incorporating Biotechnology into the Classroom What is Biotechnology?", from the curricula of the 'Incorporating Biotechnology into the High School Classroom through Arizona State University's BioREACH program', accessed on October 16, 2012). Public.asu.edu. Retrieved on March 20, 2013.
  3. Biotechnology Արխիվացված Նոյեմբեր 7, 2012 Wayback Machine. Portal.acs.org. Retrieved on March 20, 2013.
  4. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) August 7, 2015-ին. Վերցված է December 29, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. What is biotechnology?. Europabio. Retrieved on March 20, 2013.
  6. Key Biotechnology Indicators (December 2011). oecd.org
  7. Biotechnology policies – Organization for Economic Co-operation and Development. Oecd.org. Retrieved on March 20, 2013.
  8. «History, scope and development of biotechnology». iopscience.iop.org (անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  9. What Is Bioengineering? Արխիվացված Հունվար 23, 2013 Wayback Machine. Bionewsonline.com. Retrieved on March 20, 2013.
  10. See Arnold, John P. (2005). Origin and History of Beer and Brewing: From Prehistoric Times to the Beginning of Brewing Science and Technology. Cleveland, Ohio: BeerBooks. էջ 34. ISBN 978-0-9662084-1-2. OCLC 71834130. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն).
  11. Cole-Turner, Ronald (2003). «Biotechnology». Encyclopedia of Science and Religion. Վերցված է December 7, 2014-ին. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 Thieman WJ, Palladino MA (2008). Introduction to Biotechnology. Pearson/Benjamin Cummings. ISBN 978-0-321-49145-9.
  13. Springham D, Springham G, Moses V, Cape RE (1999). Biotechnology: The Science and the Business. CRC Press. էջ 1. ISBN 978-90-5702-407-8.
  14. "Diamond v. Chakrabarty, 447 U.S. 303 (1980). No. 79-139." United States Supreme Court. June 16, 1980. Retrieved on May 4, 2007.
  15. VoIP Providers And Corn Farmers Can Expect To Have Bumper Years In 2008 And Beyond, According To The Latest Research Released By Business Information Analysts At IBISWorld. Los Angeles (March 19, 2008)
  16. The Recession List — Top 10 Industries to Fly and Fl... (ith anincreasing share accounted for by ...), bio-medicine.org
  17. Gerstein, M. "Bioinformatics Introduction Արխիվացված 2007-06-16 Wayback Machine." Yale University. Retrieved on May 8, 2007.
  18. Siam, R. (2009). Biotechnology Research and Development in Academia: providing the foundation for Egypt's Biotechnology spectrum of colors. Sixteenth Annual American University in Cairo Research Conference, American University in Cairo, Cairo, Egypt. BMC Proceedings, 31–35.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 Kafarski, P. (2012). Rainbow Code of Biotechnology. CHEMIK. Wroclaw University
  20. Biotech: true colours. (2009). TCE: The Chemical Engineer, (816), 26–31.
  21. Aldridge, S. (2009). The four colours of biotechnology: the biotechnology sector is occasionally described as a rainbow, with each sub sector having its own colour. But what do the different colours of biotechnology have to offer the pharmaceutical industry?. Pharmaceutical Technology Europe, (1). 12.
  22. Frazzetto G (September 2003). «White biotechnology». EMBO Reports. 4 (9): 835–7. doi:10.1038/sj.embor.embor928. PMC 1326365. PMID 12949582.
  23. Frazzetto, G. (2003). White biotechnology. 21/03/2017, de EMBOpress Sitio
  24. Advances in Biochemical Engineering/Biotechnology, Volume 135 2013, Yellow Biotechnology I
  25. Edgar, J.D. (2004). The Colours of Biotechnology: Science, Development and Humankind. Electronic Journal of Biotechnology, (3), 01
  26. Ermak G. (2013) Modern Science & Future Medicine (second edition)
  27. Wang L (2010). «Pharmacogenomics: a systems approach». Wiley Interdisciplinary Reviews: Systems Biology and Medicine. 2 (1): 3–22. doi:10.1002/wsbm.42. PMC 3894835. PMID 20836007.
  28. Becquemont L (June 2009). «Pharmacogenomics of adverse drug reactions: practical applications and perspectives». Pharmacogenomics. 10 (6): 961–9. doi:10.2217/pgs.09.37. PMID 19530963.
  29. «Guidance for Industry Pharmacogenomic Data Submissions» (PDF). U.S. Food and Drug Administration. March 2005. Վերցված է August 27, 2008-ին.
  30. Squassina A, Manchia M, Manolopoulos VG, Artac M, Lappa-Manakou C, Karkabouna S, Mitropoulos K, Del Zompo M, Patrinos GP (August 2010). «Realities and expectations of pharmacogenomics and personalized medicine: impact of translating genetic knowledge into clinical practice». Pharmacogenomics. 11 (8): 1149–67. doi:10.2217/pgs.10.97. PMID 20712531.
  31. Bains W (1987). Genetic Engineering For Almost Everybody: What Does It Do? What Will It Do?. Penguin. էջ 99. ISBN 978-0-14-013501-5.
  32. 32,0 32,1 U.S. Department of State International Information Programs, "Frequently Asked Questions About Biotechnology", USIS Online; available from USinfo.state.gov Արխիվացված Սեպտեմբեր 12, 2007 Wayback Machine, accessed September 13, 2007. Cf. Feldbaum C (February 2002). «Biotechnology. Some history should be repeated». Science. 295 (5557): 975. doi:10.1126/science.1069614. PMID 11834802.
  33. «What is genetic testing? – Genetics Home Reference». Ghr.nlm.nih.gov. May 30, 2011. Վերցված է June 7, 2011-ին.
  34. «Genetic Testing: MedlinePlus». Nlm.nih.gov. Վերցված է June 7, 2011-ին.
  35. «Definitions of Genetic Testing». Definitions of Genetic Testing (Jorge Sequeiros and Bárbara Guimarães). EuroGentest Network of Excellence Project. September 11, 2008. Արխիվացված է օրիգինալից February 4, 2009-ին. Վերցված է August 10, 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. Mazany, Terry (May 19, 2015). «A FOOD AND AGRICULTURE ROADMAP FOR ILLINOIS» (PDF). learnbioscience.com/blog. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  37. Genetically Altered Potato Ok'd For Crops Lawrence Journal-World – May 6, 1995
  38. National Academy of Sciences (2001). Transgenic Plants and World Agriculture. Washington: National Academy Press.
  39. Paarlburg, Robert (January 2011). «Drought Tolerant GMO Maize in Africa, Anticipating Regulatory Hurdles» (PDF). International Life Sciences Institute. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 22, 2014-ին. Վերցված է April 25, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  40. Carpenter J. & Gianessi L. (1999). Herbicide tolerant soybeans: Why growers are adopting Roundup Ready varieties. AgBioForum, 2(2), 65–72.
  41. Haroldsen, Victor M.; Paulino, Gabriel; Chi-ham, Cecilia; Bennett, Alan B. (2012). «Research and adoption of biotechnology strategies could improve California fruit and nut crops» (PDF). California Agriculture. 66 (2): 62–69. doi:10.3733/ca.v066n02p62. Արխիվացված է օրիգինալից (PDF) May 11, 2013-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  42. About Golden Rice Արխիվացված Նոյեմբեր 2, 2012 Wayback Machine. Irri.org. Retrieved on March 20, 2013.
  43. Gali Weinreb and Koby Yeshayahou for Globes May 2, 2012. FDA approves Protalix Gaucher treatment Արխիվացված Մայիս 29, 2013 Wayback Machine
  44. Carrington, Damien (January 19, 2012) GM microbe breakthrough paves way for large-scale seaweed farming for biofuels The Guardian. Retrieved March 12, 2012
  45. van Beilen JB, Poirier Y (May 2008). «Production of renewable polymers from crop plants». The Plant Journal. 54 (4): 684–701. doi:10.1111/j.1365-313X.2008.03431.x. PMID 18476872.
  46. Strange, Amy (September 20, 2011) Scientists engineer plants to eat toxic pollution The Irish Times. Retrieved September 20, 2011
  47. Diaz E (editor). (2008). Microbial Biodegradation: Genomics and Molecular Biology (1st ed.). Caister Academic Press. ISBN 978-1-904455-17-2. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  48. 48,0 48,1 48,2 James C (2011). «ISAAA Brief 43, Global Status of Commercialized Biotech/GM Crops: 2011». ISAAA Briefs. Ithaca, New York: International Service for the Acquisition of Agri-biotech Applications (ISAAA). Վերցված է June 2, 2012-ին.
  49. GM Science Review First Report Արխիվացված Հոկտեմբեր 16, 2013 Wayback Machine, Prepared by the UK GM Science Review panel (July 2003). Chairman Professor Sir David King, Chief Scientific Advisor to the UK Government, P 9
  50. James, Clive (1996). «Global Review of the Field Testing and Commercialization of Transgenic Plants: 1986 to 1995» (PDF). The International Service for the Acquisition of Agri-biotech Applications. Վերցված է July 17, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  51. «Consumer Q&A». Fda.gov. March 6, 2009. Վերցված է December 29, 2012-ին.
  52. «AquAdvantage Salmon». FDA. Վերցված է July 20, 2018-ին.
  53. Nicolia A, Manzo A, Veronesi F, Rosellini D (March 2014). «An overview of the last 10 years of genetically engineered crop safety research» (PDF). Critical Reviews in Biotechnology. 34 (1): 77–88. doi:10.3109/07388551.2013.823595. PMID 24041244.
  54. «State of Food and Agriculture 2003–2004. Agricultural Biotechnology: Meeting the Needs of the Poor. Health and environmental impacts of transgenic crops». Food and Agriculture Organization of the United Nations. Վերցված է February 8, 2016-ին.
  55. Ronald P (May 2011). Plant genetics, sustainable agriculture and global food security. Vol. 188. էջեր 11–20. doi:10.1534/genetics.111.128553. PMC 3120150. PMID 21546547. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  56. Domingo JL, Giné Bordonaba J (May 2011). «A literature review on the safety assessment of genetically modified plants». Environment International. 37 (4): 734–42. doi:10.1016/j.envint.2011.01.003. PMID 21296423.
  57. Krimsky, Sheldon (2015). «An Illusory Consensus behind GMO Health Assessment» (PDF). Science, Technology, & Human Values. 40 (6): 883–914. doi:10.1177/0162243915598381. «I began this article with the testimonials from respected scientists that there is literally no scientific controversy over the health effects of GMOs. My investigation into the scientific literature tells another story.» {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  58. Panchin AY, Tuzhikov AI (March 2017). «Published GMO studies find no evidence of harm when corrected for multiple comparisons». Critical Reviews in Biotechnology. 37 (2): 213–217. doi:10.3109/07388551.2015.1130684. PMID 26767435.
  59. Yang YT, Chen B (April 2016). «Governing GMOs in the USA: science, law and public health». Journal of the Science of Food and Agriculture. 96 (6): 1851–5. doi:10.1002/jsfa.7523. PMID 26536836.
  60. «Statement by the AAAS Board of Directors On Labeling of Genetically Modified Foods» (PDF). American Association for the Advancement of Science. October 20, 2012. Վերցված է February 8, 2016-ին.
  61. Pinholster, Ginger (October 25, 2012). «AAAS Board of Directors: Legally Mandating GM Food Labels Could "Mislead and Falsely Alarm Consumers"». American Association for the Advancement of Science. Վերցված է February 8, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  62. A decade of EU-funded GMO research (2001–2010) (PDF). Directorate-General for Research and Innovation. Biotechnologies, Agriculture, Food. European Commission, European Union. 2010. doi:10.2777/97784. ISBN 978-92-79-16344-9. Վերցված է February 8, 2016-ին.
  63. «AMA Report on Genetically Modified Crops and Foods (online summary)». American Medical Association. January 2001. Վերցված է March 19, 2016-ին.
  64. «Report 2 of the Council on Science and Public Health (A-12): Labeling of Bioengineered Foods» (PDF). American Medical Association. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) September 7, 2012-ին. Վերցված է March 19, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  65. «Restrictions on Genetically Modified Organisms: United States. Public and Scholarly Opinion». Library of Congress. June 9, 2015. Վերցված է February 8, 2016-ին.
  66. Genetically Engineered Crops: Experiences and Prospects. The National Academies of Sciences, Engineering, and Medicine (US). 2016. էջ 149. Վերցված է May 19, 2016-ին.
  67. «Frequently asked questions on genetically modified foods». World Health Organization. Վերցված է February 8, 2016-ին.
  68. Haslberger AG (July 2003). «Codex guidelines for GM foods include the analysis of unintended effects». Nature Biotechnology. 21 (7): 739–41. doi:10.1038/nbt0703-739. PMID 12833088.
  69. Some medical organizations, including the British Medical Association, advocate further caution based upon the precautionary principle: «Genetically modified foods and health: a second interim statement» (PDF). British Medical Association. March 2004. Վերցված է March 21, 2016-ին.
  70. Funk, Cary; Rainie, Lee (January 29, 2015). «Public and Scientists' Views on Science and Society». Pew Research Center. Վերցված է February 24, 2016-ին. «The largest differences between the public and the AAAS scientists are found in beliefs about the safety of eating genetically modified (GM) foods. Nearly nine-in-ten (88%) scientists say it is generally safe to eat GM foods compared with 37% of the general public, a difference of 51 percentage points.» {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  71. Marris C (July 2001). «Public views on GMOs: deconstructing the myths. Stakeholders in the GMO debate often describe public opinion as irrational. But do they really understand the public?». EMBO Reports. 2 (7): 545–8. doi:10.1093/embo-reports/kve142. PMC 1083956. PMID 11463731.
  72. Final Report of the PABE research project (December 2001). «Public Perceptions of Agricultural Biotechnologies in Europe». Commission of European Communities. Վերցված է February 24, 2016-ին.
  73. Scott SE, Inbar Y, Rozin P (May 2016). «Evidence for Absolute Moral Opposition to Genetically Modified Food in the United States» (PDF). Perspectives on Psychological Science. 11 (3): 315–24. doi:10.1177/1745691615621275. PMID 27217243.
  74. «Restrictions on Genetically Modified Organisms». Library of Congress. June 9, 2015. Վերցված է February 24, 2016-ին.
  75. Bashshur, Ramona (February 2013). «FDA and Regulation of GMOs». American Bar Association. Վերցված է February 24, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  76. Sifferlin, Alexandra (October 3, 2015). «Over Half of E.U. Countries Are Opting Out of GMOs». Time. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  77. Lynch, Diahanna; Vogel, David (April 5, 2001). «The Regulation of GMOs in Europe and the United States: A Case-Study of Contemporary European Regulatory Politics». Council on Foreign Relations. Վերցված է February 24, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  78. Pollack, Andrew (April 13, 2010). «Study Says Overuse Threatens Gains From Modified Crops». New York Times. {{cite news}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  79. Industrial Biotechnology and Biomass Utilisation Արխիվացված Ապրիլ 5, 2013 Wayback Machine
  80. Industrial biotechnology, A powerful, innovative technology to mitigate climate change
  81. Daniel A. Vallero, Environmental Biotechnology: A Biosystems Approach, Academic Press, Amsterdam, NV; 978-0-12-375089-1; 2010.
  82. Gaskell G, Bauer MW, Durant J, Allum NC (July 1999). «Worlds apart? The reception of genetically modified foods in Europe and the U.S». Science. 285 (5426): 384–7. doi:10.1126/science.285.5426.384. PMID 10411496.
  83. «The History and Future of GM Potatoes». Potato Pro. March 10, 2010.
  84. Wesseler J, Kalaitzandonakes N (2011). «Present and Future EU GMO policy». In Oskam A, Meesters G, Silvis H (eds.). EU Policy for Agriculture, Food and Rural Areas (2nd ed.). Wageningen: Wageningen Academic Publishers. էջեր 23–332.
  85. Beckmann VC, Soregaroli J, Wesseler J (2011). «Coexistence of genetically modified (GM) and non-modified (non GM) crops: Are the two main property rights regimes equivalent with respect to the coexistence value?». In Carter C, Moschini G, Sheldon I (eds.). Genetically modified food and global welfare. Frontiers of Economics and Globalization Series. Vol. 10. Bingley, UK: Emerald Group Publishing. էջեր 201–224.
  86. «Biotechnology Predoctoral Training Program». National Institute of General Medical Sciences. December 18, 2013. Վերցված է October 28, 2014-ին.

Կատեգորիա:Կենսատեխնոլոգիա