Մասնակից:1Alina1/Ավազարկղ7
Յոհանա Ռիվա Կարապետյան Johana Riva Garapetian | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1993թ. |
Ծննդավայր | Ուրուգվայ՝ Մոնտեվիդեո |
Մասնագիտություն | մոդել |
Գործունեություն | 2008թ.՝ «Միսս Զբոսաշրջություն 2008» (15-րդ տեղ), 2010թ.՝ «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ (Միսս ֆոտոգենիկ), «Միսս Ուրուգվայ 2014» (հաղթող), «Միսս Տրեզերք 2014» |
Յոհանա Ռիվա Կարապետյան (նոյեմբերի 23, 1993թ.), ուրուգվայցի մոդել և տիտղոսակիր, որը Միսս Ուրուգվայ 2014-ի թագակիրն է և Միսս Տիեզերք 2014 մրցույթում ներկայացրել է իր երկիրը:
Կենսագրություն
խմբագրելՅոհանան ծնվել է 1993թ.-ի նոյեմբերի 23-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Նա հայկական ծագում ունի և խոսում է իսպաներեն, հայերեն և անգլերեն: 16 տ.-ում առաջին անգամ մասնակցել է Պայսանդու քաղաքում կայացած ազգային գեղեցկության մրցույթին, որից հետո էլ սկսել է մասնակցել այլ մրցույթների: 19տ.-ում երբ որոշեց տեղափոխվել Պերու, նա արդեն վաղուց սկսել էր իր մոդելային կարիերան: Յոհանան իր նպատակին հասել է նշանավոր դիզայներների և ապրանքանիշերի կատալոգներում, գովազդներում և գովազդային ցուցադրություններում մոդելային մասնակցություն ցուցաբերելով: 2013թ.-ի կեսին Յոհանան վերադարձավ Ուրուգվայ, իսկ 2014թ.-ին մասնակցեց Միսս Ուրուգվայ գեղեցկության մրցույթին՝ համարվելով մրցույթի հաղթող և արժանանալով թագի: Ներկայումս նա ջանասիրաբար պատրաստվում է գալիք Միս տիեզերք մրցույթին մասնակցելու համար[1]:
Մրցույթներ
խմբագրել«Միսս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթ
խմբագրելՅոհանան դարձել է «Միս Զբոսաշրջություն Ուրուգվայ 2008»-ի թագակիր և Մալազիայում մասնակցել «Միսիս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթին: Նա զբաղեցրել է 12-րդ տեղը[2]:
«Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ
խմբագրել2010թ.-ին Ուրուգվայում Յոհանան մասնակցել է «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթին՝ արժանանալով Միսս ֆոտոգենիկ տիտղոսին:
Միսս Ուրուգվայ 2014
խմբագրելՅոհանան «Միսս Ուրուգվայ 2014»-ի թագակիրն է: Նա պաշտոնապես կրում է «Միսս Ուրուգվայ 2014»-ի ժապավենը և իր եկրում հանդիսանում է Ուրուգվայի կանանց դեսպան: «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթն անցկացվել է 2014թ.-ի հունվարի 19-ին Չհուահուայի «Պունտա Դել Էստէ Արենաս» հյուրանոցային և հանգստյան համալիրում եղած իրադարձության արդյունքում[3]:
Միսս Տրեզերք 2014
խմբագրելՅոհանան ներկայացրել է Ուրուգվայը «Միսս Տրեզերք 2014»-ում, սակայն ոչ մի տեղ չի գրավել: