Հիպատիա

Ալեքսանդրացի (370-415), կին մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա-նեոպլատոնական:Դասավանդել է Ալեքսանդրիայի մուսեյոնում:Աշխատանքները վերաբերում էին մաթեմատիկային,աստղագիտությանը:Մեկնել է Պլատոնի,Արիստոտելի և հույն այլ փիլիսոփաների ստեղծագործություններ:Հ,-ի երկերը մեզ չեն հասել:Եպիսկոպոս Կիրիլի սադրանքով Հ,-ին տանջամահ է արել մոլեռանդ քրիստոնյաների ամբոխը: