Lուարի արշավը խմբագրել

Օռլեանում հաղթանակը ոգևորում է ֆրանսիացիներին և հնարավորություն տալիս զգալիորեն համալրել բանակը[1]: Քաղաքի ազատագրումից հետո Ժաննա դ'Արկը փորձում է համոզել Դոֆինին մեկնել Ռեյմս՝ պսակադրության արարողությունն անցկացնելու նպատակով: Ռեյմս տանող ճանապարհը անցնում էր բրիտանացիների կողմից գրաված հողերով: Հարցը էր ծագում ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության մասին:

Թագավորը, գտնվելով Տուր (քաղաք)ում, հրավիրել էր լորդերին և հրամանատարներին, կապիտաններին և պալատի այլ ողջամիտ մարդկանց՝ խորհրդակցելու համար՝ արդյոք նա պետք է գնա Ռեյմս պսակադրվելու: Այդ հարցի վերաբերյալ հնչում են տարատեսակ կարծիքներ։ Ոմանք կարծում էին, որ նա պետք է գնա Նորմանդիա, իսկ մյուսները խորհուրդ տվեցին սկսել Լուարի խոշոր ամրոցներ գրավելուց:

Կարլը վարանում էր: Լսելով, որ Բեդֆորդը նոր զորքեր էր հավաքում, գործողության հաջողությանը կասկածի տակ էր դնում: Այնուամենայնիվ, հունիսի սկզբին, Դոֆինի մասնակցությամբ պատերազմական խորհուրդը որոշեց ազատագրել ամբողջ Լուարի հովտը: Ալենսոնի դքսը ընտրվեց բանակի հրամանատար:

Թագավորը որոշում է գնալ Ռեյմս։ Նախքան այնտեղ հասնելը ճանապարհին պետք էր գրավեր Լուարում մի քանի ամրոց։ Թագավորը Ալենկոնի դքսին տալիս է զինվորներ և հրետանի՝ հրամայելով գործել Կույսի հետ համաձայնեցրած։

Լուարի արշավը արագ էր զարգանում և ներառում էր հետևյալ հիմնական մարտերը՝

  1. Ժարժոի ճակատամարտը
  2. Մոն Սյուր Լուարի ճակատամարտը
  3. Բոժանսիի ճակատամարտը
  4. Պատեի ճակատամարտը
 
Ֆրանսիական և բրիտանական զորքերի
շարժման սխեման
մայիս-հունիս 1429 թվական

Հունիսի 9-ին Ֆրանսիայի բանակը՝ Ժաննա դ'Արկի և Ալենկոնի դքսի և այլ հրամանատարների գլխավորությամբ, որոնց թվում էին Ժան դը Դյունուան, Գիլես դե Ռեյը, Էթեն դե Վինյոլեսը, Լա Գիրը և Ժան դե Սենտրայը, մեկնեցին Օռլեանից: Անգլիացի պատմաբան Ա. Բայրնը գրում է, որ այն «լավ կազմավորված և զինված» բանակ էր[2]:

Բանակը բաղկացած էր և հեծելազորից և հետևակներից, և զինված էին հիզարմաներով, կացիններով, նիզակներով, կապարի մուրճերով այլ: Նրանք նաև ունեին բազմաթիվ հրազեն, ինչպես ձեռքով, այնպես էլ հրետանային: Զինվորների թիվը տատանվում էր երկուից մինչև ութ հազար մարդ: Հունիսի 12-ին ֆրանսիական զորքերը գրոհեցին Ժարժո քաղաքը: Մարտից հետո վերադարձան Օռլեան, որտեղ բանակը պետք էր համալրվի վեց կամ յոթ հազար զրահապատներով, ասպետներով, նավապետերով և քաջարի զինվորներով:

Հունիսի 13-ին հրամանատարությունը իմանում է, որ բրիտանական զորքերը, Ջոն Ֆասթոլֆի գլխավորությամբ, ուժերը կենտրոնացրել են Ժանվիլում՝ Բոսի հարթավայրում: Չնայած ռիսկին, որոշվում է շարունակել գործողությունները: Ֆրանսիայի ռազմական ղեկավարները տեղյակ էին բրիտանացիների ​​ցածր մարտական վիճակի մասին: Երեք օր է պահանջվում զորքերը վերակազմավորելու և հրետանին մոտեցնելու համար: Պաշարված զենքի մի մասը տեղափոխում են գետի մյուս ափ:

Հունիսի 15-ի գիշերը լույս 16-ը ֆրանսիացիները վերցնում են կամուրջը Լոուրի երկայնքով դեպի Մյուն-Սուր-Լուեր քաղաքը, բայց այն գրավելու ոչ մի փորձ չեն չձեռնարկում: Կամուրջը պահելու համար ջոկատի մի մասը թողնելով՝ հիմնական ուժերը շարժվում են գետի հյուսիսային ափով և նույն օրը մոտենում Բոժանսիին:

  1. Фавье, с. 485.
  2. Nicolle, p. 67.