Հնամենի քաղաքիս թատրոնը 150 տարեկան է...երբեք որեւէ առիթ բաց չեմ թողել աճեմյանական թատրոնի մասին խոսելու՝ երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ նույն համոզման եմ՝ Քաղաքիս սրտի բաբախը, համն ու հոտը, հպարտ կեցվածքը, զգայական շերտն ու տրամադրությունները, արվեստաբույր հոգեվիճակը ապահովում է Գյումրու դրամատիկական թատրոնը։ Այս երեկոյին շատ անուններ հնչեցին, բայց ես Մհեր Մկրտչյանի հոգին էի զգում ամենուր, իսկ "Մեր մանկության տանգոն" ֆիլմի՝ Մաեստրո Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը, Գյումրու ժող.գործիքների նվագախմբի կատարմամբ իմ համար հնչեց որպես աղոթք՝ հոգիս լսվեց այդ հնչյուններով...հպարտ եմ ու հարուստ Գյումրիով ու Գյումրուս Թատրոնով։