Ռոտավիրուսի պատվաստանյութ, այս պատվաստանյութը օգտագործվում է ռոտավիրուսային վարակների դեմ պաշտպանության համար, որոնք հանդիսանում են փոքր երեխաների մոտ սուր փորլուծության հիմնական պատճառ[1]: Պատվաստանյութերը կանխում են սուր փորլուծության 15-34%-ը զարգացող երկրներում և սուր փորլուծության 37-96%-ը զարգացած երկրներում[2]: Պատվաստանյութերը նվազեցնում են փորլուծությունից մահացության վտանգը փոքր երեխաների շրջանում: Երեխաների պատվաստումըն նվազեցնում է հիվանդության մակարդակը տարեցների և նրանց շրջանում, ովքեր չեն պատվաստվել[3]:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկում է ռոտավիրուսային պատվաստանյութը ներառել պատվաստումների ազգային ազգային ծրագրի մեջ, հատկապես այն շրջաններում, որտեղ հիվանդությունը տարածված է[1]: Դա պետք է արվի կրծքով կերակրելու, ձեռքի լվացման, մաքուր ջրի և լավ սանիտարական պայմանների խթանման հետ զուգահետ[1]: Այն ներքին ընդունման պատվաստանյութ է (per os) և պահանջում է 2 կամ 3 դոզա[1]: Այն պետք է տրվի՝ սկսած վեց շաբաթից[1]:

Պատվաստանյութերը անվտանգ են[1]: Պատվաստվել կարող են նաև ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով մարդիկ[1]: Ավելի վաղ պատվաստանյութը, որն այլեւս չի օգտագործվում, բերում էր աղիքների ինվագինացիայի, սակայն ներկայիս տարբերակները այդպիսի ազդեցություն չունեն[1]: Հավանական ռիսկի պատճառով սրանք խորհուրդ չեն տրվում աղիքների ինվագինացիա ունեցող երեխաներին[1]: Պատվաստանյութերը պատրաստված են թուլացած ռոտավիրուսից[1]:

Պատվաստանյութը առաջինը դարձավ հասանելի ԱՄՆ-ում 2006 թվականին[4]: Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղանյութերի ցանկի մեջ, որոնք իրենց առավել արդյունավետությամբ և անվտանգությամբ անհրաժեշտ են առողջապահական համակարգում[5]: 2014 թ. դրությամբ զարգացող երկրներում մեծածախ գինը կազմում էր 6.96-20.66 դոլար[6]: ԱՄՆ-ում դա կազմում է ավելի քան 200 ԱՄՆ դոլար[7]: 2013 թ. դրությամբ կան 2 տեսակի պատվաստանյութեր՝ Ռոտարիքս և ՌոտաՏեք, որոնք հասանելի են ամբողջ աշխարհում: Մյուսներն օգտագործվում են որոշ երկրներում[1]:

Բժշկական կիրառում խմբագրել

Արդյունավետություն խմբագրել

2009 թ.-ի վերլուծության համաձայն՝ ռոտավիրուսի դեմ պատվաստումը կանխելու է ռոտավիրուսային գաստրոէնտիտի պատճառով մահվան 45%-ը կամ տարեկան 228000 մահվան դեպք ամբողջ աշխարհում: Մեկ դոզայի համար 5 ԱՄՆ դոլար արժողության դեպքում փրկված կյանքի ենթադրյալ արժեքը կազմում է 3.015 ԱՄՆ դոլար, 9.951 ԱՄՆ դոլար և 11.296 ԱՄՆ դոլար համապատասխանաբար ցածր, միջինից ցածր և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում[8]:

Աֆրիկայում և Ասիայում անվտանգության և արդյունավետության փորձերը պարզեցին, որ պատվաստանյութերը զգալիորեն կրճատել են ծանր հիվանդությունների մակարդակը նորածինների շրջանում զարգացող երկրներում, որտեղ լինում է ռոտավիրուսների հետ կապված մահացությունների մեծ մասը[9][10]: Կակրանովյան համագործակցությունը 2012 թ. ցույց տվեց, որ դրանք համարվում են արդյունավետ պատվաստանյութեր[2]:

Ռոտավիրուսային պատվաստանյութերը լիցենզավորված են ավելի քան 100 երկրներում, եւ ավելի քան 80 երկրներ իրականացվում է ռոտավիրուսի դեմ պատվաստում[11]: Ռոտավիրուսային ինֆեկցիաները նկատելի նվազել են այն երկրներում, որտեղ շարժվում էին ռոտավիրուսի դեմ պատվաստանյութի ներմուծման առաջարկով[12]: Մեքսիկայում, որը մտնում է այն երկրների ցանկի մեջ, որտեղ կիրառվում էր ռոտավիրուսի պատվաստանյութ, ստամոքս-աղիքային հիվանդությունների հիվանդացությունը նվազել է 65 տոկոսով 2 տարեկան երեխաների մոտ 2009 թվականի ռոտավիրուսի սեզոնի ժամանակ[13]: Նիկարագուայում, որը 2006 թ.-ին դարձավ ռոտավիրուսի պատվաստանյութ ներդրած առաջին զարգացող երկիրը, քննիչները արձանագրել են էական ազդեցություն. ռոտավիրուսի պատվաստանյութը կանխարգելել է ռոտավիրուսի ծանր դեպքերի 60 %-ը և կրճատել է 2 անգամ անհետաձգելի բժշկության բաժանմունք այցերի քանակը[14]: Միացյալ Նահանգներում պատվաստումը բերել է ռոտավիրուսների հետ կապված հոսպիտալիզացման դեպքերի թվի կրճատման 86%-ով՝ սկսած 2006 թ.-ից: Ռոտավիրուսային պատվաստանյութեր ներդրած զարգացող երկրներում կատարված վերջին ուսումնասիրությունները հաստատեցին այդ արդյունքները`նշելով ռոտավիրուսային փորլուծությունից մահացության և հոսպիտալացման զգալի նվազեցում՝ ներմուծումից հետո[10]:

Բացի դրանից, պատվաստանյութերը կարող են նաեւ կանխարգելել ոչ պատվաստված երեխաների շրջանում` սահմանափակելով ազդեցությունը շրջանառվող ինֆեկցիաների թվի միջոցով[3]: Իրենց իմունիզացիայի ազգային ծրագրերում ռոտավիրուսի պատվաստանյութ պարբերաբար օգտագործող զարգացող երկրների կլինիկական փորձարկումների տվյալների 2014 թ.-ի ակնարկը ցույց տվեց, որ ռոտավիրուսի պատվաստանյութերը կրճատել են ռոտավիրուսի հոսպիտալացման քանակը 49-92%-ով, և ցանկացած պատճառով փորլուծության դեպքերի թիվը՝ 17-55%-ով[15]:

Գրաֆիկ խմբագրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստման առաջին դոզան տալ երեխայի ծննդից անմիջապես 6 շաբաթվա հետո[1]: Հարկավոր է տալ երկու կամ երեք դոզա 1 ամսից ավել ինտերվալով՝ կախված ներմուծվող պատվաստանյութից[1]: Քանի որ դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում վեց ամսականից մինչև 2 տարեկանում, պատվաստանյութը չի օգտագործվում 2 տարեկանից բարձր երեխաների համար[1]:

Տեսակներ խմբագրել

Ռոտարիքս խմբագրել

Ռոտարիքսը միավալենտ, մարդու կենդանի ռոտավիուսային պատվաստանյութ է, որը պարունակում է մի ռոտավիրուսային G1P [8] շտամ: Ռոտարիքսը նախատեսված է G1 եւ ոչ G1 տիպից (G3, G4, եւ G9) առաջացած ռոտավիրուսային գաստրոէնտերիտի պրոֆիլակտիկայի համար՝ նորածինների և երեխաների շրջանում 2 դոզայով շարքերի ձևով ներմուծման ժամանակ[16]: Այն հաստատվել է ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ) կողմից 2008 թ. ապրիլին[17]:

Ռոտատեք խմբագրել

Ռոտատեքը կենդանի, ներքին ընդունման (per os) հնգավալենտային պատվաստանյութ է, որը պարունակում է ռեասորտիմենտի ճանապարհով ստացված հինգ ռոտավիրուսային շտամներ: Ռեասորտանտների ռոտավիրուսային ծնողական շտամները առանձնացվել են մարդու և ծուլի օրգանիզմից: Չորս ռեասորտանտ ռոտավիրուսները էքսպրեսիայի են ենթարկում արտաքին կափույրներից մեկը, VP7, սպիտակուցներ (սեռոտիպեր G1, G2, G3 կամ G4)՝ մարդու ռոտավիրուսի ծնողական շտամից եւ միացման VP4 (P7 տիպ) սպիտակուցը ցլի ռոտավիրուսի ծնողական շտամից: Հինգերորդ ռեասորտանտ վիրուսը էքսպրեսիայի է ենթարկում մարդու ռոտավիրուսի ծնողական շտամից միացման VP4 (տիպ P1A) սպիտակուցը և ցլի ռոտավիրուսի ծնողական շտամի արտաքին կափույրի VP7 (սեռոտիպ G6) սպիտակուցը:

 
Հ. Ֆրեդ Կլարկը և Պոլ Օֆիտը, Ռոտատեքի ստեղծողները:

2006 թ.-ի փետրվարին ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ) կողմից հաստատվեց Ռոտատեքի կիրառումը Միացյալ Նահանգներում: 2006 թ.-ի օգոստոսին Կանադայի Առողջապահության նախարարության կողմից հաստատվեց Ռոտատեքի կիրառումը Կանադայում[18]: Մերկը աշխատել է մի շարք գործընկերների, ներառյալ՝ կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ զարգացնելով եւ կիրարկելով զարգացող աշխարհում այս պատվաստանյութի մատչելիությունը ապահովելու մեխանիզմները[19], որոնք նախատեսված են մինչեւ 2020 թվականը[20]:

Ռոտավակ խմբագրել

Ռոտավակը լիցենզիա է ստացել կիրառման համար Հնդկաստանում 2014 թվականին և արտադրվում է Bharat Biotech միջազգային կազմակերպության կողմից: Այն կենդանի ատենուացված, մոնովալենտ պատվաստանյութ է, որը պարունակում է հնդկացի երեխայից վերցված մարդու G9P շտամ[21]: Այն ներքին ընդունման (per os) եղանակով տրվում է երեք դոզաների շարքով, 4 շաբաթ ինտերվալով՝ սկսած 6 շաբաթականից մինչեւ 8 ամիսը[22]:

Ռոտավին-M1 խմբագրել

Ռոտավին-M1-ը լիցենզիա է ստացել կիրառման համար Վիետնամում 2007 թվականին եւ արտադրվում է Պատվաստանյութերի հետազոտության և արտադրության կենտրոնի կողմից: Պատվաստանյութը պարունակում է մարդու ռոտավիրուսի G1P[8] շտամ[23]:

Լանժու գառ խմբագրել

Լանժու գառ ռոտավիրուսային պատվաստանյութը լիցենզիա է ստացել կիրառման համար Չինաստանում 2000 թվականին եւ արտադրվում է Լանժուի կենսաբանական արտադրանքների ինստիտուտի կողմից: Այն պարունակում է գառան ռոտավիրուսի G10P [12] շտամ[23]:

Ռոտասիիլ խմբագրել

Ռոտասիիլը լիոֆիլիզային հնգավալենտ պատվաստանյութ է: Այն պարունակում է ցլի ռոտավիրուսի G1, G2, G3, G4 եւ G9 սեռոտիպի մարդու ռեասորտանտ շտամներ: Սա աշխարհի առաջին ջերմակայուն պատվաստանյութն է, որը կարելի է պահել մինչև 25°C՝ առանց սառնարանի: Ռոտասիիլը վերջերս մեկնարկել է Հնդկաստանում[24]:

Պատմություն խմբագրել

1998 թվականին ռոտավիրուսի պատվաստանյութը (RotaShield, Wyeth-ի կողմից) լիցենզիա ստացավ կիրառման համար ԱՄՆ-ում: Կլինիկական փորձարկումները Միացյալ Նահանգներում, Ֆինլանդիայում և Վենեսուելայում ցույց տվեցին, որ այն 80-100%-ով արդյունավետ է ռոտավիրուս A-ից առաջացած սուր փորլուծության կանխարգելման համար, եւ հետազոտողները չեն հայտնաբերել վիճակագրորեն նշանակալի լուրջ կողմնակի ազդեցություններ: Պատվաստանյութի արտադրողը, սակայն, այն հեռացրեց շուկայից 1999 թվականին այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ պատվաստանյութը կարող է նպաստել աղիքների անանցանելիության կամ ինվագինացիայի ռիսկի բարձրացմանը յուրաքանչյուր 12,000 պատվաստված նորածիններից մեկի մոտ[25]: Այնուհետեւ հետևեց ութ տարի ուշացում մինչեւ մրցակից արտադրողները կարողացան նոր պատվաստանյութեր ներկայացնել, որոնք, ինչպես ցույց տվեցին, ավելի անվտանգ ու արդյունավետ են երեխաների համար՝ Ռոտարիքս GlaxoSmithKline-ի կողմից[16] եւ Ռոտատեք ի Merck-ի կողմից[26]: Երկուսն էլ ներքին ընդունման (per os) պատվաստանյութեր են և պարունակում են անջատված կենդանի վիրուս:

ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդ տալ, որ ռոտավիրուսային պատվաստանյութը ներառվի բոլոր ազգային պատվաստումների գրաֆիկների մեջ, քանի որ ռոտավիրուսի դեմ պատվաստումից հետո ինվագինացիայի ռիսկը մնում է շատ ցածր՝ համեմատած ծանր և մահացու փորլուծության հետևանքների կանխարգելման առավելությունների հետ[27]:

2011 թվականին Merck-ը համաձայնվել է վաճառել իր պատվաստանյութը Գավիին`3.50 ԱՄՆ դոլար մի դոզայի համար Արեւմտյան Աֆրիկայի երկրներում տարածման համար` համեմատած մոտ 70 ԱՄՆ դոլարի հետ ԱՄՆ-ում: GlaxoSmithKline-ը իր պատվաստանյութը վաճառում է 2.25 ԱՄՆ դոլարով մեկ դոզայի համար: 2018 թ.-ին Merck- ը հայտարարել է, որ այլեւս չի կարողանա բավարարել իր պարտավորությունները Արեւմտյան Աֆրիկայի առումով՝ բացելով վաճառքը Չինաստանում մոտավորապես 40 ԱՄՆ դոլար 1 դոզայի համար 2012 թվականի պայմանագրով: Սա կարող է բերել նրան, որ որոշ երկրներ չեն կարողանում ձեռք բերել նախապես սպասված մատակարարումը, իսկ նույն ժամանակում մյուս մատակարարները կհաստատեն և կավելացնեն արտադրությունը[28]:

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Ավելի քան 80 երկիր ներդրել են ռոտավիրուսային ինֆեկցիայի դեմ պլանային պատվաստում, գրեթե կեսը `Գավիի, Պատվաստանյութերի դաշինք[23]: Որպեսզի ռոտավիրուսային պատվաստանյութերը դարձնել մատչելի և հասանելի բոլոր երկրներում, մասնավորապես, Աֆրիկայի և Ասիայի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ լինում է ռոտավիրուսից մահվան դեպքերի մեծամասնությունը, PATH միջազգային միջազգային կազմակերպությունը, ԱՀԿ-ն, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները եւ Գավին համագործակցում են գիտահետազոտական ինստիտուտների եւ կառավարությունների հետ, ապացույցների հավաքման եւ տարածման, գների իջեցման եւ ներմուծման արագացման համար: Այս եւ այլ կազմակերպությունները շարունակում են աշխատել ռոտավիրուսի պատվաստման լուսաբանման եւ հանրային առողջության վրա դրա ազդեցության բարելավման վրա:

Ռոտավիրուսային պատվաստանյութի արժեքը տատանվում է կախված երկրից `նվազագույնը մոտ 0,50 ԱՄՆ դոլարից Գավիի իրավասական երկրներում մինչեւ առավելագույնը 185-226 ԱՄՆ դոլար ԱՄՆ-ում: Գավիի համար մեծածախ գներըը 2006-2011 միջև ընկած ժամանակահատվածում 67 տոկոսով կրճատվել է մինչեւ 2.13-3.56 ԱՄՆ դոլարի 1 դոզայի համար՝ դեղագործական ընկերության կողմից Գավիի դաշինքին արված առաջարկի շրջանակներում[23]: Այնուամենայնիվ, պատվաստանյութը դեռևս ավելի թանկ է, քան ԱՀԿ-ի Իմունիզացիայի ընդլայնված ծրագրի մեջ ընդգրկված մանկական այլ պատվաստանյութերի մեծ մասը[29]:

Զարգացած երկրներում արժեքը շատ ավելի բարձր է: Օրինակ, Ֆրանսիայում պատվաստանյութը հասանելի է հանրությանը 60.38 եվրոյով (հունվարի 2016)՝ ամբողջությամբ օգտագործողի հաշվին: Աղյուսակում բերված են ռոտավիրուսային պատվաստանյութերի ընթացիկ գները տարբեր երկրներում եւ շրջաններում.[23]

Արժեք խմբագրել

Տարածք Պատվաստանյութ ԱՄՆ Դոլար $ (մեկ կուրսը)
Ավստրալիա Ռոտարիքս/ՌոտաՏեք չկա հանրային համանելություն
Ֆրանսիա Ռոտարիքս 60 ԱՄՆ Դոլար [30]
Գավի Ռոտարիքս/ՌոտաՏեք 2.13–3.56 ԱՄՆ Դոլար/դոզա
Գավիի իրավական երկրներ Ռոտարիքս/ՌոտաՏեք 0.30–0.60 ԱՄՆ դոլար (Սուբսիդավորվող համավճարային գին)
Հնդկաստան Ռոտավակ/Ռոտարիքս/ՌոտաՏեք 1 ԱՄՆ Դոլար (Ռոտավակ) /31 ԱՄՆ Դոլար (Ռոտարիքս)[31] /41 ԱՄՆ Դոլար (ՌոտաՏեք)
Ճապոնիա Ռոտարիքս/ՌոտաՏեք[32] 10000 ճապոնական իեն (Ռոտառիքս, առաքման ցանկալի գին, 1 դոզայի համար[33])

5800 ճապոնական իեն ՌոտաՏեք, 1 դոզայի համար)[34]

PAHO Ռոտարիքս/ՌոտաՏեք 13–15.45 ԱՄՆ Դոլար
Միացյալ Թագավորություն Ռոտարիքս 45 ԱՄՆ Դոլար (մոտավոր)
Միաացյալ Նահանգներ Ռոտարիքս/ՌոտաՏեք 184–192 ԱՄՆ Դոլար (CDC)

213–226 ԱՄՆ Դոլար (մասնավոր շուկա)


Շարունակվում է նոր պատվաստանյութերի ստեղծումը, որոնք նախատեսված են ավելի ցածր գնով, քան ներկայիս գլոբալ հաստատված պատվաստանյութերը: Հնդկաստանի Bharat Biotech-ի կողմից պատրաստված եւ ներկայումս միայն Հնդկաստանում արտադրվող Ռոտավակը, նախատեսվում է հասանելի դարձնել 1 ԱՄՆ դոլարով 1 դոզայի համար հանրային շուկաների համար[35]: Հնդկաստանի շճաբանական ինստիտուտի պատվաստանյութերը, Pvt., Ltd. եւ Sanofi-ի մասնաճյուղ Shantha Biotechnics-ը ներկայումս անցնում են կլինիկական փորձարկումների III փուլը[36][37]:

Ժամանակավոր կասեցում խմբագրել

2010 թ. մարտի 22-ին խոզի ցիրկովիրուսների 1 և 2 տիպերի ԴՆԹ-ի հայտնաբերումը ՌոտաՏեքում եւ Ռոտարիքսում հորդորեց ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությանը (ՍԴՎ) դադարեցնել ռոտավիրուսային պատվաստանյութերի կիրառումը պատվաստանյութի մեջ խոզի ցիրկովիրուս-1-ից (ԽՑՎ-1) ԴՆԹ-ի հայտնաբերման առումով հետազոտություն անցկացնելիս 12 անդամներից բաղկացած Պատվաստանյութերի և դրանց հետ կապված կենսաբանական արտադրանքների խորհրդատվական կոմիտետի (ՊԿԱԽԿ) հետ[38]: 2010 թ.-ի մայիսի 6-ին ՍԴՎ-ն հայտարարեց դադարեցման կասեցման իր որոշման մասին`նշելով, որ խոզի 1 և 2 տիպի ցիրկովիրուսների 1-ին եւ 2-րդ տիպերը վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար եւ եզրակացրեց, որ ներգրավված առողջական ռիսկերը չեն փոխհատուցել պատվաստումների օգուտները[38]: 2010 թ.-ի մայիսին Ռոտարիքսի պատվաստանյութի կասեցումը վերացվել է[39]:

Հետազոտություն խմբագրել

Լրացուցիչ ռոտավիրուսային պատվաստանյութերը վերամշակման փուլում են[40]: Սրանք են վերաբերվում. մարդու նեոնատալ P[6]G3 շտամը, RV3, որը մշակվել է Ռութ Բիշոպի եւ գործընկերների կողմից Ավստրալիայում, Ալբերտ Կապիկյանի կողմից մշակված եւ ներկայումս տարբեր երկրներում վերամշակում եւ փորձարկում անցնող ցլի ռեասորտանտ մարդու պատվաստանյութը, և միաձուլված P2-VP8 սպիտակուցից պատրաստված ոչ ռեպլիկացվող ռոտավիրուսային պատվաստանյութը (ՈՌՌՊ), որը ներկայումս վերամշակման և փորձարկման փուլում է Հարավային Աֆրիկայում: Հարաղիքային ներմուծման յամար ռոտավիրուսային հակածինները, ինչպիսիք են P2-VP8 թեկնածուն, կարող են ենթարկվել էքսպրեսիայի վիրուսանման մանսիկների ձևով, ստացված բոկուլովիրուսում, էքսպրեսիայի ենթարկված հակածիններ, ԴՆԹ վակցինաներ և սպանված վիրուս: Այս նոր մոտեցումները իրականացվում են կենդանական մոդելների եւ ՈՌՌՊ P2-VP8 թեկնածուի դեպքում կլինիկական փորձարկումների միջոցով[41]:

Բժիշկները առանց սահմանների (ԲԱՍ) կազմակերպությունը մշակել է BRV-PV անունով ջերմակայուն տարբերակը: Ներկայումս այն ուսումնասիրվում է[42]:


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Rotavirus vaccines. WHO position paper – January 2013» (PDF). Releve epidemiologique hebdomadaire / Section d'hygiene du Secretariat de la Societe des Nations = Weekly epidemiological record / Health Section of the Secretariat of the League of Nations. 88 (5): 49–64. 1 February 2013. PMID 23424730. Արխիվացված է օրիգինալից (PDF) 22 December 2015-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Soares-Weiser K, Maclehose H, Bergman H, և այլք: (2012). Soares-Weiser K (ed.). «Vaccines for preventing rotavirus diarrhoea: vaccines in use». Cochrane Database Syst Rev. 11: CD008521. doi:10.1002/14651858.CD008521.pub3. PMID 23152260.
  3. 3,0 3,1 Patel MM, Steele D, Gentsch JR, Wecker J, Glass RI, Parashar UD (January 2011). «Real-world impact of rotavirus vaccination». Pediatr. Infect. Dis. J. 30 (1 Suppl): S1–5. doi:10.1097/INF.0b013e3181fefa1f. PMID 21183833.
  4. «Rotavirus Vaccine Live Oral». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է Dec 14, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Vaccine, Rotavirus». International Drug Price Indicator Guide. Վերցված է 6 December 2015-ին.
  7. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia (2015 Deluxe Lab-Coat ed.). Jones & Bartlett Learning. էջ 317. ISBN 9781284057560.
  8. Rheingans RD, Antil L, Dreibelbis R, Podewils LJ, Bresee JS, Parashar UD (2009). «Economic costs of rotavirus gastroenteritis and cost-effectiveness of vaccination in developing countries». J Infect Dis. 200 (Suppl 1): S16–27. doi:10.1086/605026. PMID 19817595.
  9. World Health Organization (December 2009). «Rotavirus vaccines: an update» (PDF). Wkly. Epidemiol. Rec. 51–52 (84): 533–540. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-07-09-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 Parashar, UD; Tate, JE, eds. (2016). «Health Benefits of Rotavirus Vaccination in Developing Countries». Clinical Infectious Diseases. 62 (Suppl 2): S91–S228. doi:10.1093/cid/civ1015.
  11. «Rotavirus Deaths & Rotavirus Vaccine Introduction Maps – ROTA Council». rotacouncil.org. Արխիվացված է օրիգինալից 2016-07-12-ին. Վերցված է 2016-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Giaquinto C, Dominiak-Felden G, Van Damme P, Myint TT, Maldonado YA, Spoulou V, Mast TC, Staat MA (July 2011). «Summary of effectiveness and impact of rotavirus vaccination with the oral pentavalent rotavirus vaccine: a systematic review of the experience in industrialized countries». Human Vaccines. 7 (7): 734–48. doi:10.4161/hv.7.7.15511. PMID 21734466.
  13. Richardson V, Hernandez-Pichardo J, Quintanar-Solares M, և այլք: (January 2010). «Effect of rotavirus vaccination on death from childhood diarrhea in Mexico». N. Engl. J. Med. 362 (4): 299–305. doi:10.1056/NEJMoa0905211. PMID 20107215.
  14. Patel M, Pedreira C, De Oliveira LH, և այլք: (June 2009). «Association between pentavalent rotavirus vaccine and severe rotavirus diarrhea among children in Nicaragua». JAMA. 301 (21): 2243–51. doi:10.1001/jama.2009.756. PMID 19491186.
  15. Tate, Jacqueline E.; Parashar, Umesh D. (2014). «Rotavirus Vaccines in Routine Use». Clinical Infectious Diseases. 59 (9): 1291–1301. doi:10.1093/cid/ciu564.
  16. 16,0 16,1 O'Ryan M (2007). «Rotarix (RIX4414): an oral human rotavirus vaccine». Expert Rev Vaccines. 6 (1): 11–9. doi:10.1586/14760584.6.1.11. PMID 17280473.
  17. April 3, 2008 Approval Letter - Rotarix Արխիվացված Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine, FDA, April 3, 2008
  18. «RotaTeq Is Approved In Canada» (PDF) (Press release). Merck Frosst Canada. 2006-08-23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-10-02-ին. Վերցված է 2008-02-29-ին. {{cite press release}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. McCarthy M (2003). «Project seeks to "fast track" rotavirus vaccine». Lancet. 361 (9357): 582. doi:10.1016/S0140-6736(03)12549-4. PMID 12598149.
  20. «Merck Ends Delivery of Lifesaving Vaccines to Africa». The Presidential Daily Brief: Intriguing. OZY. 2 November 2018. Վերցված է 2 November 2018-ին.
  21. World Health Organization (2014). «Global Advisory Committee on Vaccine Safety, 11-12 June 2014» (PDF). Weekly Epidemiological Record. 29 (89): 321–336. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 August 2016-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «ROTAVAC - Bharat Biotech» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-07-20-ին. Վերցված է 2016-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Rota Council (2016). Rotavirus: Common, Severe, Devastating, Preventable (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-09-08-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Naik SP, Zade JK, Sabale RN, Pisal SS, Menon R, Bankar SG, Gairola S, Dhere RM (May 2017). «Stability of heat stable, live attenuated Rotavirus vaccine (ROTASIIL®)». Vaccine. 35 (22): 2962–2969. doi:10.1016/j.vaccine.2017.04.025. PMID 28434688.
  25. Hall, Harriet (2018). «Diving into the VAERS Dumpster: Fake News about Vaccine Injuries». Skeptical Inquirer. 42 (6): 28–31.
  26. Matson DO (2006). «The pentavalent rotavirus vaccine, RotaTeq». Seminars in paediatric infectious diseases. 17 (4): 195–9. doi:10.1053/j.spid.2006.08.005. PMID 17055370.
  27. World Health Organization (2014). «Global Advisory Committee on Vaccine Safety, 11–12 December 2013» (PDF). Weekly Epidemiological Record. 7 (89): 53–60. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 August 2016-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Merck Pulls Out Of Agreement To Supply Life-Saving Vaccine To Millions Of Kids
  29. Madsen, Lizell B; Marte Ustrup; Thea K Fischer; C Bygbjerg; Flemming Konradsen (18 January 2012). «Reduced price on rotavirus vaccines: enough to facilitate access where most needed?». Bulletin of the World Health Organization. 90: 554–556. doi:10.2471/BLT.11.094656. PMC 3397702. PMID 22807602. Արխիվացված է օրիգինալից 10 June 2013-ին. Վերցված է 17 April 2013-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016-02-16-ին. Վերցված է 2016-02-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  31. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին. Վերցված է 2016-09-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  32. National Institute of Infectious Diseases Արխիվացված 2017-02-03 Wayback Machine
  33. https://www.mixonline.jp/Article/tabid/55/artid/41691/Default.aspx
  34. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-02-22-ին. Վերցված է 2017-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  35. «ROTAVAC clinical trial results | DEFEATDD.ORG - Resources to defeat diarrheal disease». www.defeatdd.org. Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին. Վերցված է 2016-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. Taylor, Phil (14 Oct 2014). «Sanofi unit takes low-cost rotavirus vaccine into phase III». http://www.pmlive.com/. Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 17 Oct 2014-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. Zade, Jagdish K.; Kulkarni, Prasad S.; Desai, Sajjad A.; և այլք: (2014). «Bovine rotavirus pentavalent vaccine development in India». Vaccine. 32 (11): A124–A128. doi:10.1016/j.vaccine.2014.03.003.
  38. 38,0 38,1 U.S. Food and Drug Administration. «Update on Recommendations for the Use of Rotavirus Vaccines». Արխիվացված է օրիգինալից 19 June 2012-ին. Վերցված է 13 July 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. FDA's MedWatch Safety Alerts: May 2010 Rotarix Vaccine Suspension Lifted Արխիվացված 2010-08-24 Wayback Machine
  40. Ward RL, Clark HF, Offit PA (September 2010). «Influence of potential protective mechanisms on the development of live rotavirus vaccines». The Journal of Infectious Diseases. 202 (Suppl): S72–9. doi:10.1086/653549. PMID 20684721.
  41. Kang G, et al. Rotavirus vaccines. Indian J of Med Microbiol 2006;24:4:252-7.
  42. Hodal, Kate (2017-03-22). «Rotavirus vaccine could save lives of almost 500,000 children a year». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին. Վերցված է 2017-03-24-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)