https://en.wikipedia.org/wiki/Manege_Affair

Պատկեր:Хрущев разносит Белютина.jpg
Խրուշչովը վրդովված է ցուցանմուշներից

Մանեժի գործը (անգլ.՝ Manege Affair) դրվագ է, երբ Նիկիտա Խրուշչովը կուսակցության մյուս ղեկավարների հետ միասին 1962 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում այցելել է «Մոսկվայի նկարիչների միության 30 ամյակի» արվեստի ցուցահանդեսին: Խրուշչովը այստեղ տեսել է Սոցիալիստական ռեալիզմի ավանդական աշխատանքները, որը հանգեցրել է նրա զայրույթն ու վրդովմունքը ընդդեմ «կեղտոտության, քայքայման և սեռական շեղումներին»։ Այցելությունից հետո նա կազմակերպել է քարոզարշավ խստացնելով կուսակցության կապը և վերաբերմունքը մշակույթի նկատմամբ։ Այս ամենը նկարագրվել և բնորոշվել է որպես Խորհրդային Միությունում մշակութային հալեցման ավարտի սկիզբը[1]: Այս դրվագը մանրամասնորեն ներկայացվել է Պոլ Շեկլոչայի և Իգոր Միդի «Ոչ պաշտոնական արվեստը Խորհրդային միությունում» գրքում, ինչպես նաև այլ հրատարակություններում[2]:

Խրուշչովը օգտագործել է շատ անպարկեշտ բառեր ընդդեմ այդ աշխատանքների: Սակայն Խրուշչովի զայրույթն ավելացել է, երբ նրան տեղեկացրել են նույն ժամանակահատվածում տեղի ունեցած համասեռամոլ մտավորականների գաղտնի խմբի կողմից ԿԳԲ-ի բռնազավթման մասին, որոնք աշխատում էին «Իսկուսստվոանգլ.՝ Iskusstvo » (Արվեստ) հրատարակչության համար: Ինչպես նաև ցուցահանդեսի հաղորդավար Էլի Բիլյուտինի հետ զրույցում Խրուշչովը ասել է[3].

–«Չգիտե՞ք ինչպես նկարել: Իմ թոռնիկն ավելի լավ է նկարում: Ի՞նչ է սա։ Դուք տղամարդիկ եք, թե անիծված պեդերաստներ: Ինչպե՞ս կարող եք նկարել այդպիսի պատկերներ: Խիղճ ունե՞ք: Դա այն է, Բելյութին, ես ձեզ ասում եմ որպես Նախարարների խորհրդի նախագահ։ Խորհրդային ժողովրդին այս ամենը պետք չէ: Ես ասում եմ ձեզ: Ա՛րգելել։ Արգելե՛ք ամեն ինչ: Դա՛դարեցրեք այս խառնաշփոթը: Ես հրամայում եմ: Ես ասում եմ։ Եվ ստուգե՛ք ամեն ինչ: Ռադիոյով, հեռուստատեսությամբ և տպագրությունով արմատախիլ արեք այս բոլոր սիմֆատիզատորներին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reid, Susan Emily (2005). «In the Name of the People: The Manege Affair Revisited». Kritika: Explorations in Russian and Eurasian History. Slavica Publishers. 6 (4): 673–716. doi:10.1353/kri.2005.0058.
  2. Sjeklocha, Paul; Mead, Igor (1967). Unofficial Art in the Soviet Union.
  3. Subscribe.Ru (in Russian)