Մասնակից:Վերկա Ավետիսյան/Ավազարկղ2
https://en.wikipedia.org/wiki/Joseph_Wackerle
Վերկա Ավետիսյան/Ավազարկղ2 |
---|
Յոզեֆ Վակերլ (), գերմանացի քանդակագործ:
Կյանք խմբագրել
Վակերլի պապը փայտագործ էր, իսկ հայրը՝ շինարար: Նա կրթություն է ստացել կիրառական արվեստի դպրոցում և Մյունխենի կերպարվեստի ակադեմիայում: 26 տարեկանում նշանակվել է Մյունխենի Նիմֆենբուրգի ճենապակյա գործարանի գեղարվեստական ղեկավար: 1913-1917-ական թվականներին աշխատել է Բեռլինի դեկորատիվ արվեստի թանգարանում որպես ուսուցիչ: Այնուհետև դասախոս էր Մյունխենի ակադեմիայում, որտեղ դասավանդեց մինչև 1950 թվականը[1]:
1937 թվականին Յոզեֆ Գեբելսը, ով Ռեյխի մշակույթի սենատորն էր, Վակրելին շնորհեց Գերմանիայի արվեստի և գիտության ազգային մրցանակ: 1940 թվականին իր ծննդյան 60-ամյակի առթիվ Ադոլֆ Հիտլերը «Գյոթե»–ի արվեստի և գիտության մեդալ ընծայեց Վակերլին: Նացիստական իշխանությունների կողմից նա բարձր գնահատվեց որպես նկարիչ, իսկ 1944 թվականի օգոստոսին Ադոլֆ Հիտլերը նրան անվանակոչեց և ավելացրեց գերմանական ամենակարևոր քանդակագործների ցուցակում, որը նրան ազատեց ռազմական պարտականություններից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Վակերը շարունակեց իր գեղարվեստական կարիերան և բարձր էր գնահատվում Մյունխենի տարածքում: 1953 թվականին Մյունխեն քաղաքի կողմից նրան շնորհվեց «Վիզուալ» արվեստների առաջխաղացման մրցանակ[2]:
Նա մահացել է 1959 թվականին և թաղված է Պարթենկիրխենի գերեզմանատանը[3]:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945 (The Cultural Encyclopedia of the Third Reich. 1945). S. Fischer, Frankfurt am Main 2007, pg. 634.
- ↑ «The winners and prize-winners of the Visual Arts Promotion Prize by the city of Munich from 1947 to today». muenchen.de - Das offizielle Stadtportal. Արխիվացված է օրիգինալից 2012-11-08-ին. Վերցված է 2012-08-25-ին.
- ↑ Gerd Otto-Rieke: Gräber in Bayern (Graves in Bavaria). Munich 2000. P.18.
Նշումներ խմբագրել
- Robert Thoms: Große Deutsche Kunstausstellung München 1937–1944. Verzeichnis der Künstler in zwei Bänden, Band II: Bildhauer. Բեռլին 2011, 978-3-937294-02-5.
- Kurt Lothar Tank Deutsche Plastik unserer Zeit, Մյունխեն 1942
- Reinhard Müller-Mehlis Die Kunst im Dritten Reich, Մյունխեն 1976, 3-453-41173-0
- Otto Thomae Die Propaganda-Maschinerie. Bildende Kunst und Öffentlichkeitsarbeit im Dritten Reich, Բեռլին 1978, 3-7861-1159-6