Մասնակից:Վերգինե/Ավազարկղ5
Վերգինե/Ավազարկղ5 |
---|
Հանս Գուստավ Ադոլֆ Գրոս ((գերմ.՝ Hans Gustav Adolf Groß ),ավստրիացի իրավաբան և դատաբժիշկ, դատաբժշկական գիտության հիմնադիրներից մեկը: Օտտո Գրոսի հայրը:
Կենսագրություն
խմբագրելԳրոսը ծնվել է Գրաց քաղաքում և ավարտել է Գրացի համալսարանը: 1869-1897 թվականներին Գրոսը աշխատել է Չեռնովցիում որպես դատական քննիչ: Այդ ընթացքում նա մշակել է հանցագործությունների քննության վերաբերյալ առաջարկությունների համակարգ, որը հիմք է հանդիսացել «Դատական քննիչների, ժանդարմերիայի և ոստիկանության պաշտոնյաների ուղեցույց» (1893) հիմնարար աշխատանքի համար: Չնայած Գրոսը չի ստացել դոկտորի կոչում, բայց 1897 թվականին նա դարձել է Չեռնովցի համալսարանի քրեական իրավունքի պրոֆեսոր: 1902 թվականին Գրոսը տեղափոխվել է Պրահայի համալսարան, իսկ 1905 թվականից դարձել ուսուցիչ Գրաց համալսարանում:
Գրոսի «Ձեռնարկը» միանգամից թարգմանվել է եվրոպական շատ լեզուներով (օրինակ ՝ ռուսերեն առաջին թարգմանությունը լույս է տեսել 1895-1896 թվականներին): Երրորդ հրատարակությունը (1898) հեղինակի կողմից վերնագրված էր «Դատաբժշկական քննիչի ուղեցույցը որպես դատաբժշկական գիտական համակարգ»: Դատաբժշկական եզրույթը ստեղծվել է Գրոսի կողմից, այնուհետև այն տվել է հանցագործությունների քննության գիտությանը: Գրոսը ամփոփեց ապացույցներ հավաքելու ոստիկանության փորձը, նկարագրեց պրոֆեսիոնալ հանցագործների կյանքն ու ժարգոնը, վերջին գիտական հայտնագործությունների օգտագործումը (օրինակ ՝ ռենտգենյան ճառագայթներ) քննչական գործողություններում, ինչպես նաև բացահայտել է բազմաթիվ քրեական գործեր: Գրոսը հիմնադրել է նաև առաջին դատաբժշկական ամսագիրը ՝ Archiv für Kriminalanthropologie und Kriminalistik, որի գլխավոր խմբագիրն էր 1898 թվականից մինչև մահ [1] : 1912-ին Գրոսը հիմնեց Գրաց քաղաքում դատաբժշկական գիտության ինստիտուտը։
Գրականություն
խմբագրել- Аверьянова Т.В., Белкин, Р. С. Криминалистика. — М.: НОРМА - ИНФРА-М, 2000. — С. 18—19. — 990 с. — ISBN 5-89123-302-9
- William M. Johnston The Austrian mind: an intellectual and social history, 1848-1938. — University of California Press, 1983. — P. 94—95. — 515 p. — ISBN 9780520049550
- S.I. Neshurbida M.P. Djatschuk, R.W. Sabadasch, N.M. Sahorodna Hans Gross : Werke des Wissenschaftlers und Arbeiten über ihn aus den Bücherbeständen der wissenschaftlichen Bibliothek der Nationalen Jurij Fedkowytsch Universität Czernowitz. Zum 100. Todestag. Bibliografisches Verzeichnis / Hrsg. von S. I. Neshurbida, M. P. Djatschuk, R. W. Sabadasch, N. M. Sahorodna. Wissenschaftliche Redaktion: S. I. Neshurbida, E. D. Skulysh. Einleitende Artikel: S. I. Neshurbida, K. Probst. — Czernowitz, Knyhy — XXI, 2015. — 222 S. — Serie «Wissenschaftler der Universität Czernowitz».
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гросс, Ганс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.