Դավիթ Գնելի Հովհաննիսյան

Հայ ծանրամարտիկ

2022թ. Ալբանիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն

Ծննդյան տարեթիվը` 14.01.1997թ.

Ծննդավայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիր, գյուղ Բաղրամյան

Կրթությունը` ՀՀ Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոց

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ Հայրը` Գնել Հովհաննիսյան

Մայրը` Աննա Մելիքյան

Դավիթ Հովհաննիսյանը ծանրամարտով զբաղվում է 10 տարեկանից: Առաջին ծանոթությունը ծանրաձողի հետ հայրենի գյուղի մարզասրահում էր մարզիչ Ռուսլան Խուդանյանի հսկողությամբ, ում այսօր արդեն հայտնի մարզիկը միշտ շնորհակալ է ծանրամարտի բնագավառում առաջին քայլերն անելիս ճիշտ ուղղորդելու և ուսուցողական խորհուրդների համար:

Մրցանակները`

Եվրոպայի ծանրա­մարտի պատանեկան առաջ­նություն 69 կգ քա­շային կարգում բրոնզե մեդալ 2014 Polska

Եվրոպա­յի ծանրամարտի երիտաս­արդների առաջնություն­ում 77 կգ քաշային կա­րգում ոսկե մեդալ` Եվրոպայի չեմպիոն 2016 Israel

Եվրոպա­յի ծանրամարտի երիտաս­արդների 85 կգ քաշային կարգում արծաթե մեդ­ալ 2017 Albania

Եվրոպա­յի ծանրամարտի մեծահա­սակների առաջնություն­ում բրոնզե մեդալ 2019 Georgia

Եվրոպա­յի ծանրամարտի 23 տար­եկանների առաջնությու­նում բրոնզե մեդալ 2019 Romania

2022 թ Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն` մինչեւ 96 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 377 կգ արդյունք՝ պոկում վարժությունում նվաճելով ոսկե մեդալ:

Նյութի աղբյուրը՝ Դավիթ Հովհաննիսյանի անձական արխիվից