Սիրտ

Սիրտը քառախորշ սնամեջ օրգան է,գտնվում է կրծքավանդակում ձախակողմյան դասավորությամբ։Չափահաս մարդու սրտի զանգվածը 250֊300 գրամ է։


Սիրտը գտնվում է սրտապարկում,որը շարակցահյուսվածքային թաղանթ է։Սրտապարկում արտադրվում է հեղուկ,որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը։

Սիրտը միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի,որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտերից և փորոքներից։Այսինքն սիրտը կազմված է երկու փորոքից և երկու նախասրտից։Փորոքները և նախասրտերը հաղորդակցվում են անցքերով,որոնցում առկա են փեղկավոր փականներ։

Աջ նախասրտի և աջ փորոքի սահմանում գտնվում է եռափեղկ փականը,իսկ ձախ նախասրտի և ձախ փորոքի սահմանում երկփեղկ փականը։

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ։

Նախասրտերի պատերն ավելի բարակ են,քան փորոքներինը,որը պայմանավորված է նրանց աշխատանքով։

Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան,իսկ աջ փորոքը՝դեպի փոքր շրջան։

Մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա,որով կարելի 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա։