Քվանտ վարժարան
Տեսակվարժարան
Հիմնադրված է1991 թվական[1]
ՀիմնադրիրՌոբերտ Վարդանյան
ՏնօրենՌոբերտ Վարդանյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀասցեԲագրատունյաց 23/2
Կայքquantum.am

«Քվանտ» վարժարան, կրթական հաստատություն Երևանում, Հայաստանում առաջին մասնավոր հաստատությունը, 2011 թվականից՝ նաև Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող հայկական առաջին դպրոցը։

Կառուցվածք խմբագրել

Վարժարանում գործում են տարրական (1-4), միջին (5-9) և ավագ (10-12) դասարաններ։ Սկսած 10-րդ դասարանից՝ ուսուցումն իրականացվում է չորս ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով, իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային (Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate (IB)) հոսքը։

Կրթությունը իրականացվում է վարժարանի հեղինակային ծրագրով, որը մշակվել է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան և հաստատվել ՀՀ կրթության նախարարության կողմից։

Պատմություն խմբագրել

Վարժարանը հանրապետության առաջին դպրոցն է, որտեղ 1991 թվականից ներդրվեց և փորձարկվեց հոսքային ուսուցումը ավագ դպրոցում, որը դարձավ այսօրվա եռամյա ավագ դպրոցի նախատիպը։ Դեռևս 2002 թվականին ՀՀ ԿԳ նախարարի օգոստոսի 12-ի N351-Մ հրամանով վարժարանում իրականացվեց գիտափորձ, որի ընթացքում իրականացվեց եռամյա ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի (9, 10, 11-րդ դասարաններ) ծրագրերի մշակում և փորձարկում։ «Քվանտը» առաջին դպրոցն է, որը 1997 թվականին նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասերն սկսեց անցկացնել ամառային ճամբարում՝ ռազմամարզական երկշաբաթյա հավաքների տեսքով։

1997 թվականից սկսած՝ վարժարանը «ՏՏ-ն դպրոցում» թեմայով շահել և հաջողությամբ իրականացրել է տեղական ու միջազգային շուրջ 13 դրամաշնորհային և տենդերային աշխատանքներ։ 2000 թվականին Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները դպրոցում» թեմայով գիտաժողովում զեկուցվեց այս ոլորտում վարժարանի ձեռքբերումների մասին։ Հանրապետության կրթական ոլորտում վարժարանի ամենազգալի ներդրումներից մեկը ինֆորմատիկա առարկայի դասավանդման և տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթական դպրոց ներդնելու «Արագած» ծրագիրն է։ Այն անցավ լուրջ փորձաքննություն և 2002 թվականի ապրիլի 6-ին, քննարկվելով ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստում, որը նախագահում էր ՀՀ վարչապետը, արժանացավ հավանության։ «Արագածը» բարձր գնահատականի է արժանացել ՀՀ ԿԳ նախարարության հրավերով Հայաստան այցելած ՏՏ ոլորտի փորձագետների և այլ մասնագետների կողմից, մասնավորապես Էստոնիայի ԿԳ նախարարի խորհրդական, համաշխարհային բանկի փորձագետ Յաակ Անտոնի կողմից։

Ներկայումս ՀՀ ԿԳ նախարարության և վարժարանի ջանքերով, համաձայն ՀՀ կառավարության՝ 08.04.2010 N13 և 20.05.2010 թ. N19 արձանագրային որոշումների, իրականացվում է 2 ծրագիր։ Դրանցից մեկը վերաբերում է տարրական դպրոցում համակագչային հմտությունների ուսուցմանն ու ներդրմանը, մյուսը՝ հանրակրթության ոլորտում ԼՈԳՈ (Logo Microworlds EX) համակարգչային հայալեզու առաջին ուսուցողական միջավայրի ներդրմանը։

1996 թվականից սկսած «Քվանտ» վարժարանը կազմակերպում են մրցույթ 6, 7, 8, 9-րդ դասարանների աշակերտների համար։ Հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, իսկ առավելագույն միավորներ ձեռք բերած աշակերտներն արժանանում են կրթաթոշակին։

Ամբիոններ խմբագրել

  • Հայոց լեզվի և գրականության ամբիոն,
  • Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն,
  • Անգլերենի ամբիոն,
  • Պատմության ամբիոն,
  • Աշխարհագրության ամբիոն,
  • Մաթեմատիկայի ամբիոն,
  • Ֆիզիկայի ամբիոն,
  • Քիմիայի ամբիոն,
  • Կենսաբանության ամբիոն,
  • Ինֆորմատիայի ամբիոն,
  • ՆԶՊ-ի և ֆիզկուլտուրայի ամբիոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Քվանտ» վարժարանի պաշտոնական կայք». http://quantum.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)