ՀԱՄՐՈՒԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ խմբագրել

Համրուկներն այնքան դանդաղաշարժ և ծույլ կենդանիներ են, որ նրանց մորթու վրա մամուռ է աճում։Նրանք ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի անտառնեռում, և այդ կանաչավուն գույնը թաքցնում է նրանց ծառերի մեջ։Այդ մամուռը լավ կեր է թիթեռների թրթուրների համար, որոնք երջանիկ ապրում են համրուկի մորթու մեջ։

  Ամենածույլը Հարավ-ամերիկյան երեք ոտնանի համրուկն է։Այս ծույլ կենդանին օրվա 18 ժամը անցկացնում է ծառի ճյուղից գլխիվայր կախված և քնած վիճակում։Անսովոր ճևով նրա մարմնի վրայի փրչոտ երկար մազերը նույնպես հակառակ են աճում,փորից դեպի հետնամաս։Անձրևի ժամանակ ջուրը հեշտությամբ սահում է ներքև և քնած համրուկը չի թրջվում։