Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 5

Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 5

Խուան I Կաստիլացի (իսլ.՝ Juan I de Castilla, ), 1379 թվականից Կաստիլիայի և Լեոնի թագավորությունների թագավոր, Կաստիլիայի Էնրիկե II-ի և Խուանա դե Վիլենայի որդին:

Կենսագրություն խմբագրել

Իր կառավարման սկզբում Խուանը բախվեց Կաստիլիայի գահին հավակնելու Լանկաստերի դուքս Ջոնի կողմից քայլերի ձեռնարկմանը, ով ամուսնացած էր Պեդրո Դաժանի դստեր՝ Կոնստանսի հետ։ Ի վերջո, խաղաղություն հաստատվեց. Լանկաստերի դուքս Եկատերինան ամուսնացավ Խուան I-ի որդու՝ ապագա թագավոր Էնրիկե III-ի հետ։

Երկու անգամ կռվել է Պորտուգալիայի հետ: Առաջին պատերազմն ավարտվեց 1382 թվականին Բադախոսում խաղաղությամբ, որի առաջադրած պայմաններում Խուանը ամուսնացավ Պորտուգալիայի թագավոր Ֆերնանդո I-ի դստեր՝ Բեատրիչեի հետ։

Հաջորդ տարի Ֆերնանդոն մահացավ՝ թագաժառանգ չթողնելով։ Խուանը հավակնում էր Պորտուգալիայի գահին Բեատրիչեի իրավունքով, սակայն Կորտեսները թագավոր ընտրեցին Ֆերնանդոյի ապօրինածին եղբորը՝ Ժոաո I-ին։ Կաստիլիայի թագավորը երկու անգամ ներխուժեց Պորտուգալիա։ 1384 թվականին նրա արշավանքը ավարտվեց Ատոլեյրոսում պարտությամբ, իսկ 1385 թվականի օգոստոսի 14-ին Խուանը պարտություն կրեց Ալջուբարոտայում տեղի ունեցած երկրորդ արշավանքի ժամանակ։

Ներքին քաղաքականության մեջ Խուանը նույնպես ձախողում էր. նա չկարողացավ համարժեք դիմադրել գալիցիայի և բասկ ֆեոդալներին, ինչի արդյունքում նրանք փաստացի չհնազանդվեցին թագին։ Այնուամենայնիվ, Խուան I-ը հանրաճանաչ էր ժողովրդի մեջ, քանի որ նա գեղեցիկ և համակրելի անձնավորություն էր, ով մտածում էր հասարակ ժողովրդի վիճակը մեղմելու մասին։

Որպես ժառանգություն թողել է մի քանի բալլադ:

Մահացել է զբոսաբքի ժամանակ ձիուց ընկնելու հետևանքով:

Գրականություն խմբագրել

  • Edgar Prestage, Il Portogallo nel medioevo, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. VII, pp. 576—610, Garzanti, 1999
  • Rafael Altamira, Spagna, 1412—1516, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. VII, pp. 546—575, Garzanti, 1999
  • Guillaume Mollat, I papi di Avignone e il grande scisma, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. VI, pp. 531—568, Garzanti, 1999
  • Cecil Roth, Gli ordini monastici, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. V, pp. 245—294, Garzanti, 1999

Ծագումնաբանություն խմբագրել