Մասնակից:Սոֆի Շահնազարյան/ԱվազարկղՎիքիընկեր1
NMKV Co., Ltd (Nissan Mitsubishi Kei Vehicle[1]), Ճապոնիայի երկու ավտոարտադրողների՝ Nissan-ի և Միցուբիշիի համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծվել է քեյ-քարեր արտադրելու համար: Այս պահին արտադրվում են Mitsubishi eK և Nissan Dayz մոդելները, ինչպես նաև ավելի բարձր Mitsubishi eK Space և Nissan Roox մոդելները։
Պատմություն
խմբագրելNissan-ը և Միցուբիշին պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը քեյ-քարերի մշակման գործում սովորական ռեբրենդինգից մինչև 2010 թվականի դեկտեմբերին համատեղ ձեռնարկության ստեղծումը[2][3]։ Համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի մայիսի 20-ին, իսկ արդեն հունիսի 1-ին ստեղծվել է NMKV-ն[4][5]։
Ընկերությունները նաև կիսել են պարտականությունները՝ Nissan-ը պատասխանատու է բաղադրիչների գնման և ավտոմեքենաների դիզայնի համար, իսկ Միցուբիշին՝ ավտոմեքենաների մշակման և հավաքման համար: Համատեղ ձեռնարկության նպատակն է բարձրացնել քեյ-քարերի հատվածում Nissan-ի և Միցուբիշիի բաժինը 2010 թվականին գրանցված 15 տոկոսից մինչև 20 տոկոս[1][6][7][8]։
2013 թվականի մարտին երկու ընկերությունների ջանքերով հայտնվում է առաջին մոդելը՝ երրորդ սերնդի Mitsubishi eK-ն (նույն Nissan Dayz-ը՝ առաջին սերնդի), իսկ վաճառքը սկսվել է նույն տարվա հունիսին: Ամիսներ անց հայտնվեց ավելի մեծ ծավալով տարբերակ, որը կոչվում է՝ Mitsubishi eK Space (նույն Nissan Dayz Roox)[9][10]։ 2013 թվականին նրանք մտել են Ճապոնիայի ամենավաճառվող քեյ-կարերի թոփ տասնյակի մեջ[11]։Մոդելների արժեքը նվազեցվել է 30 տոկոսով, քանի որ բաղադրամասերն արտադրվում էին Ճապոնիայից դուրս: Նաև Nissan-ը մեծ ներդրում է ունեցել ավտոմեքենաների շարժիչների բարելավման գործում, Օրինակ սեղմման աստիճանը դարձել է 12: 1[12]։
2016 թվականի ապրիլին Միցուբիշին խոստովանել է, որ պակասեցնում է NMKV գործարանում արտադրվող քեյ-քարրերի բոլոր մոդելների վառելիքի սպառման ցուցանիշները: Խոստովանության պատճառով հաջորդ ամիս Nissan-ը գնում է Միցուբիշին[13]։
2019 թվականի մարտին ներկայացվել են չորրորդ սերնդի eK և երկրորդ սերնդի Dayz մոդելները, իսկ 2020 թվականի հունվարին ներկայացվել են երկրորդ սերնդի eK Space և Roox մոդելները։
Արտադրված մեքենաների մոդելներ
խմբագրելԹողարկման ամսաթիվ | Nissan | Միցուբիշի | ||
---|---|---|---|---|
Նկար | Անվանում | Նկար | Անվանում | |
2013 թվականի հունիսի 6[14][15] | Dayz | eK Wagon | ||
2013 թվականի հունիսի 6[14][15] | Dayz Highway Star | eK Custom | ||
2014 թվականի փետրվարի 13[9][10] | Dayz Roox | eK Space | ||
2014 թվականի փետրվարի 13[9][10] | Dayz Roox Highway Star | eK Space Custom | ||
2019 թվականի մարտի 28 | Dayz | eK Wagon | ||
2019 թվականի մարտի 28 | Dayz Highway Star | eK X | ||
2020 թվականի մարտի 19 | Roox | eK Space | ||
2020 թվականի մարտի 19 | Roox Highway Star | eK X Space |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 日産自動車と三菱自動車が軽自動車で合弁設立、2社でシェア20%を目指す(1/2) 東洋経済オンライン 2011年6月21日
- ↑ 日産自動車と三菱自動車、協力関係の拡大で合意 -OEMの拡大、海外での生産協力と日本での軽自動車事業の検討- Արխիվացված 2010-12-17 Wayback Machine - 日産自動車株式会社 三菱自動車工業株式会社(日産側) 2010年12月14日
- ↑ 日産自動車と三菱自動車、協力関係の拡大で合意 -OEM の拡大、海外での生産協力と日本での軽自動車事業の検討- - 日産自動車株式会社 三菱自動車工業株式会社(三菱側) 2010年12月14日
- ↑ 軽自動車事業に関わる合弁会社の事業概要について-新会社の名称は「株式会社NMKV」 Արխիվացված 2011-06-25 Wayback Machine - 株式会社NMKV(日産側) 2011年6月20日
- ↑ 軽自動車事業に関わる合弁会社の事業概要について-新会社の名称は「株式会社NMKV」 - 株式会社NMKV(三菱側) 2011年6月20日
- ↑ 新型車『デイズ』と『eKワゴン』の魅力を徹底分析! - All About 2013年05月30日
- ↑ 日産自と三菱自が新型軽自動車投入、巻き返しに意欲 - ロイター 2013年6月6日
- ↑ 日産自・三菱自が新型軽自動車生産開始、4強の一角へシェア20%目指す - ロイター 2013年5月20日
- ↑ 9,0 9,1 9,2 新型軽自動車『eKスペース』を発売 - 三菱自動車工業 2014年2月13日
- ↑ 10,0 10,1 10,2 新型軽自動車 「日産デイズ ルークス」を発表 -- あわせて、「ライダー」、および、「運転席マイティグリップ」装着車を発表 -- - 日産自動車 2014年2月13日
- ↑ 日産と三菱自がEV共同開発 トヨタ、ホンダ静観、独メーカーは参戦へ - J CASTニュース 2013年11月18日
- ↑ 大躍進なるか? 日産と三菱による「NMKV」のお家事情 - All About 2013年6月27日
- ↑ "Nissan to place MMC under its umbrella", The Japan News, May 12, 2016
- ↑ 14,0 14,1 新型軽自動車 日産「デイズ」を発表 - 日産自動車 2013年6月6日
- ↑ 15,0 15,1 新型軽自動車『eKワゴン』『eKカスタム』を発売 - 三菱自動車工業 2013年6月6日