Մասնակից:Սյուզի435/Ավազարկղ1

Արժեքային դատողություն խմբագրել

Արժեքային դատողությունը դատողություն է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ճիշտ կամ սխալ լինելու կամ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի օգտակարության մասին՝ հիմնված համեմատության կամ հարաբերականության այլ դրույթների վրա: Որպես ընդհանրացում, արժեքային դատողությունը կարող է վերաբերել դատողություններին, որոնք հիմնված են արժեքների որոշակի շարքի կամ որոշակի արժեքային համակարգի վրա: Արժեքային դատողության մեկ այլ իմաստ է նպատակահարմար գնահատումը, որը հիմնված է ձեռքի տակ եղած սահմանափակ տեղեկատվության վրա, որտեղ նշված գնահատումն իրականացվել է, քանի որ որոշումը պետք է կայացվեր կարճ ժամանակում:

Բացատրություն խմբագրել

Արժեքային դատողությունը միտք է հիմնված այն բանի վրա, թե ինչ  է «կարելի» կամ «պետք» կարծիք արտահայտվի այն մասին, թե ինչն է համարվում «լավ» կամ «վատ». օր. «Կառավարությունը պետք է բարելավի կրթության հասանելիությունը» արժեքային դատողություն է (որ կրթությունը լավ է): «Մարդիկ մեր ապրանքները ավելի քիչ կգնեն, եթե մենք բարձրացնենք գինը» արժեքային դատողություն չէ, քանի որ այն հիմնված է այն փաստի վրա, որ մարդիկ հակված են ավելի քիչ գնելու թանկ ապրանք: Այն կարող է ունենալ կամ դրական իմաստ, ինչը նշանակում է, որ դատողություն ենք անում՝ հաշվի առնելով արժեհամակարգը, կամ բացասական իմաստ, երբ դատողություն ենք անում անձնական քմահաճույքի հիման վրա, այլ ոչ թե օբյեկտիվորեն կամ փաստերով:[1]

Դրական իմաստով արժեքային դատողությունը խորը մտածելու խորհուրդ է՝ քմահաճույքից և անմտածված արարքներից խուսափելու, սեփական ավելի խորը համոզմունքների հետ ներդաշնակություն գտնելու և կարծիքի հիմնավորման համար օբյեկտիվ, ստուգելի, հրապարակային և համաձայնեցված ապացույցների ամբողջություն փնտրելու համար:

Արժեքային դատողություն եզրույթը բացասական իմաստով նշանակում է, որ եզրակացություն կաղապարային է, միակողմանի և օբյեկտիվ չէ՝ ի հակադրություն դատողություններին, որոնք հիմնված են շրջահայացության, հավասարակշռության և հրապարակային ապացույցների վրա:

Արժեքային դատողությունը կարող է նաև վերաբերել նախնական դատողություններին, որոնք հիմնված են ձեռքի տակ եղած տեղեկատվության կշռադատված գնահատման վրա, որը համարվում է փոփոխության ենթարկվող, օրինակ՝ արժեքային դատողություն՝ ռազմական հարձակում սկսելու կամ բժշկական արտակարգ իրավիճակներում ընթացակարգի վերաբերյալ:[2] Այս դեպքում դատողության որակը տուժում է, քանի որ առկա տեղեկատվությունը թերի է ոչ թե մշակութային կամ անձնական սահմանափակումների, այլ խիստ անհրաժեշտության պատճառով:

Ամենից հաճախ արժեքային դատողություն տերմինը վերաբերում է անհատի կարծիքին: Անշուշտ, անհատի կարծիքը որոշ չափով ձևավորվում է իր համոզմունքների համակարգով պայմանավորված և երկրի մշակույթով: Այսպիսով արժեքային դատողություն տերմինը առօրյայում կարող է ներառել հայտարարություններ, որոնք ներկայացնում են մի աշխարհընկալման տեսանկյունը, բայց կարող են տարբերվել մյուսից: Հայեցակարգային առումով սահմանման այս նշանակությունը կապված է և՛ «մշակութային հարաբերականություն» մարդաբանական աքսիոմի հետ (այսինքն՝ մշակութային իմաստը բխում է համատեքստից), և՛ «բարոյական հարաբերականություն» տերմինի հետ (այսինքն՝ բարոյական և էթիկական դրույթները համընդհանուր ճշմարտություններ չեն, այլ բխում են մշակութային համատեքստից): Արժեքային դատողությունը, որը ձևավորվում է որոշակի արժեքային համակարգի շրջանակներում, կարող է լինել սահմանափակ և կարող է դառնալ քննարկման առարկա լայն լսարանի համար:

Արժեքային չեզոք խմբագրել

Արժեքային չեզոքը նշանակում է անկախություն արժեքային համակարգից: Օբյեկտն ինքնին համարվում է արժեքային չեզոք, երբ այն ոչ լավն է, ոչ վատը, ոչ օգտակար, ոչ անօգուտ, ոչ նշանակալից, ոչ մանրուք, քանի դեռ սոցիալական համատեքստում չէ: Օրինակ, առարկայի դասակարգումը երբեմն կախված է համատեքստից. Արդյոք առարկան գործիք է, թե զենք, կամ մարդկային մնացորդները գտածո են, թե նախատիպ:

Մաքս Վեբերը առաջ քաշեց արժեքային-չեզոքության առաջին հասկացություններից մեկը:

Մաթեմատիկոս Գ.Հ. Հարդիի հայտնի մեջբերումը ցույց է տալիս, թե ինչպես է նա «չեզոք արժեքով» առարկան մաթեմատիկայում դնում որոշակի սոցիալական համատեքստում: «Գիտությունը համարվում է օգտակար, եթե դրա զարգացումը հակված է ընդգծելու առկա անհավասարությունները հարստության մեջ կամ ավելի ուղղակիորեն նպաստում է մարդկային կյանքի ոչնչացմանը»:[3]

Նյութը կարող է արժեք ունենալ և արժեքային չեզոք լինել՝ անկախ սոցիալական համատեքստից, եթե դրա օգտակարությունը կամ կարևորությունը քիչ թե շատ ակնհայտ է, օրինակ՝ թթվածինը ապահովում է կյանքը բոլոր հասարակություններում:

Արժեքային դատողությունները և դրանց համատեքստը խմբագրել

Ոմանք պնդում են, որ իրական օբյեկտիվությունն անհնար է, որ նույնիսկ ամենախիստ ռացիոնալ վերլուծությունը հիմնված է վերլուծության ընթացքում ընդունված արժեքների վրա: [4] Հետևաբար, բոլոր եզրակացությունները անպայման արժեքային դատողություններ են (և, ուստի, կարող են լինել սահմանափակ): Իհարկե, բոլոր եզրակացությունները մեկ կատեգորիայի մեջ դնելը ոչնչով չի օգնում դրանք տարբերելու համար, և հետևաբար դա անօգուտ նկարագրիչ է: Եզրակացությունը դառնում է արժեքային դատողություն, երբ հստակեցվում է դատողությունը սահմանող համատեքստը: [5]

Օրինակ գիտական «ճշմարտությունները» համարվում են օբյեկտիվ, բայց նաև ժամանակավոր՝ հասկանալով, որ ավելի ուշագրավ ապացույցները և/կամ ավելի լայն փորձը կարող են փոխել իրավիճակը: Ավելին, գիտական տեսակետը (արժեհամակարգի վրա հիմնված եզրակացության իմաստով) արժեքային դատողություն է, որը սոցիալապես կառուցված է ստույգ  գնահատման և լայն համաձայնության հիման վրա: Հաշվի առնելով այս օրինակը՝ տեսակետը առանց համատեքստի նկարագրության արժեքային դատողություն համարելը  միանշանակ չէ:

Այնուամենայնիվ, ինչպես նշվեց այս հոդվածի առաջին հատվածում, առօրյայում արժեքային դատողություն տերմինը շատ ավելի պարզ իմաստ ունի՝ պարզ ենթադրություն առանց համատեքստի:

Տես նաև խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Նշումներ և հղումներ խմբագրել

  1. Michael Scriven (KF Schaffner & RS Cohen, eds.) (1974). Philosophy of Science Association PSA: Boston studies in the philosophy of science, v. 20. Boston: Dordrecht:Reidel. էջ 219 ff. ISBN 90-277-0408-2.
  2. Kristin Shrader-Frechette (Cohen, R.S., Gavroglou, K., Stachel, J.J., & Wartofsky, M.W., eds.) (1995). The case of Yucca Mountain: Science, politics and social practice. Dordrecht/New York: Springer. էջ 204 ff. ISBN 0-7923-2989-9.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Bill Swainson; Anne H. Soukhanov (2000). Encarta Book of Quotations. Macmillan. էջ 408. ISBN 0312230001.
  4. Michael Scriven (1974). «Exact role of value judgments in science». In Kenneth F. Schaffner; Robert Sonné Cohen (eds.). Proceedings of the 1972 Biennial Meeting of the Philosophy of Science Association. Springer. էջեր 237 ff. ISBN 9027704082.
  5. Anna-Marie Cushan (2014) [1983]. Investigation into Facts and Values: Groundwork for a theory of moral conflict resolution (PDF). Ondwelle: Melbourne.

Գրականություն խմբագրել