'
Տեղագրություն
Կառուցման ժամանակ
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Զրոյական էներգիա ծախսող տուն

Զրոյական էներգիա ծախսող տուն,(անգլ.՝ zero-energy building, բարձր էներգաարդյունավետություն ունեցող շենք, որն ունակ է վերականգնվող աղբյուրներից էներգիա արտադրել տեղում և հավասար քանակությամբ սպառել այն ամբողջ տարվա ընթացքում[1]: Սպառման համար պակաս էներգիա առաջացնելիս շենքը կոչվում է գրեթե զրոյական էներգիա սպառող տուն(անգլ.՝ near zero-energy building):

Տերմինաբանություն խմբագրել

Այս տեսակի շենքի համար հաստատված սահմանումներ չկան, բայց կան մի քանի տարբերակ[2][3]:

  • Շենքեր մաքուր զրոյական էներգիայի օգտագործմամբ (zero net energy buildings),, որոնք տարվա ընթացքում ցանցին մատակարարում են նույն քանակությամբ էներգիա, որքան ստանում են այդ ցանցերից
  • Շենքեր զրո ածխածնի արտանետումով (zero carbon buildings), որոնք չեն օգտագործում СО2 արտանետող էներգիա կամ որոնք փոխհատուցում են հանածո վառելիքի էներգիան ամբողջ տարվա ընթացքում՝ արտադրելով բավարար էներգիա տեղում՝ առանց СО2 արտանետումների.
  • Հասարակական ցանցից զրոյական էներգիայի սպառում ունեցող ինքնուրույն շենքեր (zero stand-alone buildings), որոնք չեն պահանջում այլ պահուստային ցանցերից բացի այլ ցանցերի միացում: Նման շենքերը կարող են էներգիա կուտակել գիշերվա կամ ձմեռվա օգտագործման համար:
  • Դրական էներգետիկ հաշվեկշիռ ունեցող շենքեր, , որոնք էներգիայի մատակարարման համակարգին ավելի շատ էներգիա են մատակարարում, քան օգտագործում: Այս շենքերը տարեկան ավելի շատ էներգիա են արտադրում, քան սպառում:
  • Շենքեր զրոյական արտանետումներով (zero emission building), որոնք չեն արտադրում ածխաթթու գազ իրենց շահագործման, կառուցման կամ նյութերի արտադրության ընթացքում, որոնցից դրանք պատրաստված են[4]

Նկարագրություն խմբագրել

Զրոյական սպառում ունեցող տները չեն օգտագործում բրածո վառելիք և իրենց համար անհրաժեշտ էներգիան ստանում են վերականգնվող աղբյուրներից[2]: Դրանք կարող են լինել ավանդական շենքեր`մեծ արևային վահանակներով[5]:

Այս տների մեծ մասը կառուցված են հետևյալ սկզբունքների համաձայն. պահանջվող էներգիայի նվազեցում, ավելցուկային էներգիայի օգտագործում, արհեստական հովացման անհրաժեշտության նվազեցում, միկրոկլիմայի կառավարման բարձր արդյունավետ համակարգերի և այլ համակարգերի ապահովում, այդ թվում նաև լուսավորության՝ արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների[5]:

Դանիայում զրոյական էներգիայի տունը կարող է միացվել մեկ կամ մի քանի էներգետիկ ենթակառուցվածքների՝ էլեկտրական ցանց, կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, գազի բաշխման ցանց, կենսավառելիքի և կենսազանգվածի բաշխման ցանց[6]

Աշխարհում խմբագրել

Ֆինլանդիա խմբագրել

Արդեն կառուցված զրոյական էներգիա սպառող տներից են Յարվենպյայի հաշմանդամների տունը (2,124 մ²)[7], Կուոպիոյի ուսանողական հանրակացարանը (2,124 մ²)[8], տուն մեկ ընտանիքի համար Մյանտյուհարյու քաղաքում(154 մ²)[9], Հիվինկիում 2013 թվականին կառուցված 160 մ² տներ մեկ ընտանիքի համար[10]: Գրեթե զրոյական սպառմամբ տներ են կառուցվել Յակոբստադում (մեկ ընտանիք 165 մ²) և Լահթիում (կենսաթոշակառուների տուն 16500 մ²)[11]:

Հնարավոր խնդիրներ խմբագրել

  • Անհամապատասխանություն տեղական օգտագործման և էներգիայի արտադրության միջև
  • Եթե շինարարության ընթացքում ճարտարապետը սխալ է թույլ տվել, ապա ձմեռը կարող է ցուրտ ու մութ լինել
  • Էներգիայի խնայողություն ցանցից դուրս
  • Էլեկտրաէներգիայի ցանցի ինտեգրումը շրջանի ջեռուցման և հովացման ցանցի հետ
  • Լուծումներ կապված ջեռուցման, հովացման, ջերմային զանգվածի, ներքին էլեկտրամատակարարման, արեգակնային էներգիայի կախվածության հետ
  • Շենքի կապիտալ վիճակի ապահովում
  • Շահութաբերություն

Կանադա խմբագրել

Կանադայում Զրոյական էներգիա ծախսող տունգաղափարի խթանման փուլն է[12]

Կանադայի հիպոթեկային և բնակարանային կորպորացիան ֆինանսավորեց կայուն բնակարանային շինարարության մրցակցություն «EQuilibrium»[13] նախագիծը՝ միավորելով պետության և անհատների ջանքերը: 2006 թ.-ին տեղի ունեցավ մրցույթ, որտեղ 72 մասնակից նախագծերից հաղթեցին 12-ը, որոնցից առաջինը Քվեբեկի Իսթման քաղաքում գտնվող ÉcoTerra տունն էր: Դրա պահպանման ծախսերը 60%-ով ավելի ցածր էր, քան համանման ստանդարտ տան[14]:

Տես նաև խմբագրել

  • Ակտիվ տուն
  • Էներգախնայող տուն
  • Պասիվ տուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.energy.gov/sites/prod/files/2015/09/f26/A%20Common%20Definition%20for%20Zero%20Energy%20Buildings.pdf
  2. 2,0 2,1 Green Homes. Towards energy-efficient housing in the United Nations Economic Commission for Europe region. 2009 // United Nations Economic Commission for Europe(անգլ.)
  3. Классификация зданий с нулевым энергопотреблением. 09.01.2012 г. Արխիվացված է Սեպտեմբեր 1, 2017 Wayback Machine-ի միջոցով: // Энергетический портал Беларуси
  4. DEFINING ZERO EMISSION BUILDINGS // Australian sustainable built environment council
  5. 5,0 5,1 ENERGY EFFICIENCY REQUIREMENTS IN BUILDING CODES, ENERGY EFFICIENCY POLICIES FOR NEW BUILDINGS. OECD/IEA, March 2008 Արխիվացված է Մայիս 3, 2012 Wayback Machine-ի միջոցով: (չաշխատող հղում — պատմություն) // International Energy Agency(անգլ.)
  6. Working Definition of a Net Zero Energy Building (NetZEB) approach(չաշխատող հղում) // Aalborg University, Denmark(անգլ.)
  7. «Tervetuloa uudelle sivustolle». nollaenergia.fi (ֆիններեն). Վերցված է 2021-03-07-ին.
  8. «Дом нулевой энергии». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2021-03-07-ին.
  9. https://www.suutarinen.fi/
  10. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  11. Finnish Solutions for Zero Energy Building. 25.5.2011. Jyri Nieminen // VTT(անգլ.)
  12. https://web.archive.org/web/20151027061614/http://www.netzeroenergyhome.ca/ Коалиция домов с нулевым потреблением энергии (англ.)
  13. Конкуренция в строительстве Equilibrium Արխիվացված է Հունիս 10, 2013 Wayback Machine-ի միջոցով: // Корпорация ипотеки и жилищного строительства Канады(անգլ.)
  14. Net Zero Energy Homes of the Future: A Case Study of the ÉcoTerraTM House in Canada(չաշխատող հղում) (չաշխատող հղում) // Natural resources of Canada(government site)(անգլ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել