Սիմոնյան Կարեն/Ավազարկղ4

Նիկոլաս Ուիլյամս Արտուեր (իսպ.՝ Nicholas Williams Arthuer;) իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Աթլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

խմբագրել

Նիկոլասը ծնվել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Նավառա ինքնավար շրջանի մայրաքաղաք Պամպլոն քաղաքում: «Աթլետիկ Բիլբաոյի» սան։ Միացել է ակումբի ակադեմիային 11 տարեկանում[1]։ 2019/2020 մրցաշրջանում նա միացավ «Բասկոնիա»-ին՝ «Աթլետիկ»-ի երկրորդ ֆերմերային ակումբին: 2019 թվականի օգոստոսի 24-ին նա իր նորամուտն է նշել Սոդուպեի դեմ խաղում[2]։ Ընդհանուր առմամբ, նա մրցաշրջանի ընթացքում չորս հանդիպում է անցկացրել Բասկերի երկրում։.

Նիկո Ուիլյամսը 2020/2021 մրցաշրջանը սկսեց Աթլետիկ Բիլբաոում՝ հիմնական թիմի առաջին կազմում։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին «Արենասի» դեմ խաղում Նիկոլասը նորամուտը նշել է հայտնվելով մեկնարկային կազմում և փոխարինվելով 90-րդ րոպեին[3]։ 2020 թվականի նոյեմբերի 1-ին Նիկոլասը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ խոցելով Պորտուգալետեի դարպասը[4]։ Մրցաշրջանի ավարտում Նիկոն հրավիրվել էր հիմնական կազմ։ 2021 թվականի ապրիլի 28-ին ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Լա Լիգայում «Վալյադոլիդի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին Ջոն Մորսիլոյի փոխարեն[5]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն օրը երեկոյան խաղադաշտ է դուրս եկել ֆուտբոլիստի ավագ եղբայրը՝ Ինյակին, խաղացողները 1986 թվականից ի վեր առաջին եղբայրներն են դարձել Պաչայից և Խուլիո Սալինասից հետո, ովքեր միասին խաղադաշտ էին դուրս եկել «Աթլետիկի» համար[6]։

Հավաքականի կարիերա

խմբագրել

Խաղացել է Իսպանիայի մինչև 18 տարեկանների հավաքականում։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ուիլյամսին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջին անգամ հրավիրել է նրան մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի Շվեյցարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերին[7]։ Սեպտեմբերի 24-ին նա իր նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականի կազմում Շվեյցարիայի դեմ խաղում՝ փոխարինելով Պաբլո Սարաբիային[8]։

Նոյեմբերի 11-ին նա ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումներին մասնակցելու համար[9]։ Նոյեմբերի 17-ին նա իր առաջին գոլը խփել է ազգային հավաքականի կազմում Հորդանանի հավաքականի դեմ ընկերական խաղում[10]։

Հունիսի 7-ին նա ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի պաշտոնական հայտում՝ մասնակցելու Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության հանդիպումներին[11]։

Ընտանիք

խմբագրել

Ծնողները Լիբերիայից փախստականներ են։ Հայր Օսեյ Ուիլյամսը և մայրը՝ Մարիա Արտուերը, ծագումով գանացի են[12]։ Սկզբում ժամանել է Բիլբաո, ապա տեղափոխվել Պամպլոնա, այնուհետև վերադարձել: Ֆուտբոլիստի ավագ եղբայրը «Աթլետիկի» հարձակվող և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, իսկ այժմ Գանայի հավաքականի հարձակվող Ինյակի Ուիլյամսն է[13]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Աթլետիկ Բիլբաո»

  • Իսպանիայի գավաթակիր․ 2023/24

Անձնական

խմբագրել

Կատարողական վիճակագրություն

խմբագրել

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
Հավաքականում Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա
2022 1 1 2 0 3 1
Ընդհանուր կարիերայում 1 1 2 0 3 1

Խաղերը հավաքականում

խմբագրել

Արդյունքում: 3 Խաղ / 1 Գոլ; հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Nico Williams, la nueva gran promesa del Athletic» (իսպաներեն). juvenildivisiondehonor.com. Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Basconia - Sodupe» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Arenas de Getxo - Bilbao Athletic» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-07-11-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Portugalete - Bilbao Athletic» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-07-11-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Athletic - Real Valladolid» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Draw against Real Valladolid at San Mamés» (անգլերեն). Официальный сайт ФК «Атлетик». Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «OFICIAL. Lista de convocados para los encuentros frente a Suiza y Portugal en la UEFA Nations League» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022-09-16. Արխիվացված օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-17-ին.
  8. «CRÓNICA. España cede a balón parado y se jugará el liderato en Braga (1-2)» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022-09-24. Արխիվացված օրիգինալից 2022-10-23-ին. Վերցված է 2022-11-17-ին.
  9. «OFICIAL. Lista de convocados para la Copa Mundial de Fútbol de la FIFA Catar 2022» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022-11-11. Արխիվացված օրիգինալից 2022-11-11-ին. Վերցված է 2022-11-18-ին.
  10. «España se va al Mundial con los deberes hechos» (իսպաներեն). Королевская испанская футбольная федерация. 2022-11-17. Արխիվացված օրիգինալից 2022-11-17-ին. Վերցված է 2022-11-17-ին.
  11. Королевская испанская футбольная федерация (7 июня 2024). «OFFICIAL final Spain squad for the Euro 2024 finals» (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Iñaki Williams: «Tengo entre 5 y 10 millones de euros»» (իսպաներեն). Athletic - El Correo. Արխիվացված է օրիգինալից 2019-05-19-ին. Վերցված է 2019-05-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «El hermano de Iñaki Williams debuta con gol en el juvenil del Athletic» (իսպաներեն). Mundo Deportivo. Արխիվացված է օրիգինալից 2019-02-14-ին. Վերցված է 2021-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Nico Williams se lleva el trofeo a mejor jugador de la final». RFEF (իսպաներեն). 2024-04-07.
  15. «Кубок Испании 2023/24, статистика игроков». Чемпионат (ռուսերեն).