Արմեն Ղունյան (հունիսի 3, 1972 Մեծ Թաղլար, Հադրութի շրջան, ԼԶՀ-մայիսի 10,1992) բժիշկ-ազատամարտիկ:«Նիկոլ Դուման» ջոկատի անդամ:

Ծննդավայր Մեծ Թաղլար, Հադրութի շրջան,ԼՂՀ
Մարտեր\պատերազմներ Արցախյան ազատամարտ
Պարգևներ Երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

Կենսագրություն

Արմեն Էդուարդի Ղունյան ծնվել է 1972 թվականի հունիսի 3-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում։1978 թվականին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1989թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։Երկրորդ կուրսում տարկետում է վերցնում և հատուկ առաջադրանքով մեկնում քաղաք Մոսկվա։ Այնտեղ կազմակերպում է մարդասիրական օգնություն։ 1990թվականինից մասնակցել է ՀՀ Արարատի(Երասխի), Նոյեմբերյանի և ԼՂՀ Ասկերան(Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

1991թվականին,լինելով համալսարանի երկրորդ կուրսում, անդամագրվում է <<Նիկոլ Դուման>> ջոկատին։

1992թվականի ապրիլի 1-ին ջոկատը,որի ոգին էր Արմենը, հատուկ առաջադրանքով մոտեցավ Ասկերանի շրջանի Աղբուլաղ գյուղին: Գյուղը շրջափակման մեջ էր և Արեմնն իր երկու ընկերների հետ մարտի է բռնվում. ուժերն անհավասար էին:Արմենն տանկի արձակած արկից կոցվեց: Աշոտն (Արմենի ընկերը) կրակն իր վրա է վերցնում: Նա կարողանում է թաքցնել Արմենի մարմինը, բայց մահացու վիրավորվում է: Թշնամին խոշտանգում է նրանց մարմինները: Իսկ երրորդ ազատամարտիկի՝ Սլավիկի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ: Յոթ օր անց մի խումբ ազատամարտիկներ դուրս բերեցին Արմենի և Աշոտի դիակները:

1992թվականի մայիսի 10-ին՝ 20 տաեկան հասակում, Աղբուլա(Սառանաղբյուր) գյուղի պաշտպանության կատաղի կռվում հերոսաբար մահանում է Արմեն Ղունյանը:

Պետական պարգևներ

Արմեն Ղունյանը Արցախյան պատերազմում կատարած իր գործունեության համար հետմահու պարգևատրվել է՝

·        Երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով