Աբենա Ամոան Գանայի առաջատար կին ներդրումային բանկիրներից և ֆինանսական խորհրդատուներից մեկն է եղել: 2020 թվականի հուլիսի 15-ին նշանակվել է Գանայի ֆոնդային բորսայի գործադիր տնօրենի տեղակալ։ Այս պաշտոնում տիկին Ամոան պատասխանատու է եղել Բորսայի գործառնական գործունեության համար, ինչպես նաև աջակցել է գործադիր տնօրենին Բորսայի կորպորատիվ ռազմավարությունների և ծրագրերի սահմանման և իրականացման գործում: Մինչ այս նշանակումը Աբենան եղել է իր հիմնադրած Baobab Advisors ֆինանսական խորհրդատվական ծառայությունների ընկերության գլխավոր գործադիր տնօրենը[1]: Ամոան աշխատել է Wapic Insurance Limited (Գանա), Access Bank Limited (Գանա) և Աֆրիկյան կանանց զարգացման հիմնադրամի խորհուրդներում[2]: Նա ստացել է Newmont Gold Ghana բարձրագույն մրցանակը գերազանցության համար Ազգային երիտասարդական գերազանցության մրցանակաբաշխության ժամանակ 2006 թվականին[3]։ Եվ ցուցակագրվել է որպես WomanRising-ի 100 ամենահայտնի կին ձեռներեցներից մեկը Գանայում 2016 թվականին[4]։

Կրթություն

խմբագրել

Աբենա Ամոան ավարտել է Գանայի Համալսարանի Բիզնես Դպրոցը ՝ ստանալով կառավարման առաջին կարգի բակալավրի կոչում: Նա իր միջնակարգ դպրոցը ստացել է Սենտ Ռոուզի ավագ դպրոցում` Գանայի Արևելյան շրջանի Ակվատիայում գտնվող գերմանացի դոմինիկյան միանձնուհիներից՝ քույրեր Սոլամեն Օտտի և Սայմոն Զետայի հմուտ ու համեստ ձեռքերում[5]: Նա ակադեմիական և առաջնորդական կրթություն է ստացել Սթենֆորդի Բիզնեսի բարձրագույն դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցում և Դենվերի համալսարանի Դենիելսի բիզնես քոլեջում[6]:

Կարիերա

խմբագրել

Ամոան որոշել է հիմնել Boabab Advisors-ը երկար տարիներ աշխատելով որպես ֆոնդային բրոքեր և Ներդրումային բանկային և ֆինանսական բաժնի ղեկավար Գանայում Renaissance Capital-ում[7][8]: Նա աշխատել է որպես տնօրեն մի քանի խորհուրդներում, այդ թվում՝ Գանայի ֆոնդային բորսայի, Գանայի վենչուրային կապիտալի վստահության հիմնադրամի, Pioneer Aluminium-ի, NewWorld Renaissance Securities-ի, Strategic African Securities-ի և Ghana Securities Industry Association-ի խորհուրդներում[9]: 2020 թվականի հուլիսի 15-ին նա նշանակվել է Գանայի ֆոնդային բորսայի գործադիր տնօրենի տեղակալ[10], հետագայում Աբենա Ամոան դարձել է Գանայի ֆոնդային բորսայի նոր գործադիր տնօրեն[7]։

Abena Amoah has been in the capital market industry over the past 24 years and is highly respected for her technical knowledge, business acumen, outstanding professionalism and integrity.[11]

Ձեռքբերումներ

խմբագրել
    • Նա աշխատել է որպես Գանայի ֆոնդային բորսայի տնօրեն [12]
    • Նա աշխատել է Աֆրիկյան կանանց զարգացման հիմնադրամի խորհուրդւմ որպես տնօրեն և Ֆինանսական կոմիտեի նախագահ[12]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Building a house to live in is no investment– Financial Advisor». Myjoyonline. 2018-01-11. Արխիվացված է օրիգինալից 2019-09-04-ին. Վերցված է 2019-09-04-ին.
  2. MarketScreener. «Abena Amoah - Biography». MarketScreener. (անգլերեն). Վերցված է 2019-09-04-ին.
  3. «Abena Amoah to speak at Ghana Economic Forum - News Ghana». NewsGhana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-09-04-ին.
  4. WomanRising. «2016 – 100 Most Outstanding Women Entrepreneurs In Ghana – WomanRising» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-04-ին. Վերցված է 2019-09-04-ին.
  5. MarketScreener. «Abena Amoah - Biography». MarketScreener. (անգլերեն). Վերցված է 2019-09-04-ին.
  6. «APPOINTMENT OF MS. ABENA AMOAH AS MANAGING DIRECTOR OF THE GHANA STOCK EXCHANGE - Ghana Stock Exchange» (ամերիկյան անգլերեն). 2022-10-18. Վերցված է 2024-03-18-ին.
  7. 7,0 7,1 «Abena Amoah: Power from Ghana's pensions and petroleum». The Africa Report. (ամերիկյան անգլերեն). 2013-01-04. Վերցված է 2019-09-04-ին.
  8. «Glitz top 100 inspirational women – Page 100 – Glitz Africa Magazine» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-05-28-ին.
  9. «Abena Amoah to speak at Ghana Economic Forum - News Ghana». NewsGhana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-09-04-ին.
  10. «Ghana Stock Exchange appoints Abena Amoah as Deputy Managing Director». MyJoyOnline. (ամերիկյան անգլերեն). 2020-07-15. Վերցված է 2020-07-16-ին.
  11. «APPOINTMENT OF MS. ABENA AMOAH AS MANAGING DIRECTOR OF THE GHANA STOCK EXCHANGE - Ghana Stock Exchange» (ամերիկյան անգլերեն). 2022-10-18. Վերցված է 2024-03-18-ին.
  12. 12,0 12,1 «Abena Amoah to speak at Ghana Economic Forum - News Ghana». NewsGhana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-09-04-ին.


Կատեգորիա:Living people Կատեգորիա:University of Ghana alumni Կատեգորիա:21st-century Ghanaian businesswomen Կատեգորիա:21st-century Ghanaian businesspeople Կատեգորիա:Ghanaian company founders Կատեգորիա:Year of birth missing (living people) Կատեգորիա:Ghana Stock Exchange Կատեգորիա:Alumni of St Roses Senior High school (Akwatia) Կատեգորիա:Investment bankers Կատեգորիա:Women bankers


Կաղապար:Ghana-bio-stub