[1] Եգիպտական բուրգեր

Քարե այդ վիթխարի կառույները, թագավորների՝ փարավոնների դամբարանները, կառուցվել են Հին Եգիպտոս՝ մեզանից մոտ հինգ հազար տարի առաջ: Փարավոններն ունեին անսահմանափակ իշխանություն և համարվում էին աստվածներին հավասար: Վեհապանծ դամբարանները փարավոնների մահից հետո էլ պետք է հիշեցնեին նրանց իշխանության հզորոււթյան մասին:

Այդ բուրգերից ամենամեծը, որի բարձրությունը 147 մ է, կառուվել է Քեսփս փարավոնի կամքով: Հին հույն պամիչ Հերոդոտոսը վկայում է, որ այդ բուրգը կառուցել են 100 հազար մարդ՝ 20 տարում: Եգիպտական կիզիչ արևի տակ հազարավոր ստրուկներ քարե գործիքներով (երկաթն ու բրոնզն այն ժամանակ դեռևս հ այտնի չէին) hատում էին հսկայածավալ քարաբեկորներ, ապա ճոպաններով դրանք քարշ էին տալիս կառույցի վայրը և բուրգի կառուցմանը համընթաց բարձրացնում ավելի ու ավելի վեր: Բուրգերի անանուն շինարարները մեռնում էին քախցից և ուժահատ աշխատանքից: Վիթխարի բուրգերը միշտ էլ ապշեցրել են մարդկանց: Զուր չէ, որ հնում դրանք համարել են <<աշխարհի յոթ հրաշալիքներից>> մեկը: Եվ ոչ թե փարավոնների փառքը, այլ տաղանդավոր ճարտարապետների ու քարգործ վարպետների կերտած բուրգերն են, որ ապրել են դարեդար և հուշարձան դարձել կառուցողներին:

  1. Սահակյան, Սառա (12.09.2020). Եգիպտական բուրգեր. Ք.Ապարան: Վիքիպեդիա.