Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ24
Գրիգորիոս Պապաֆլեսա Γρηγόριος Παπαφλέσσας | |||
Պապաֆլեսան 1824 թվականին | |||
| |||
---|---|---|---|
1823 | |||
Ազգություն | Հույն | ||
Ծննդյան օր | 1788 | ||
Ծննդավայր | Պոլիանի | ||
Վախճանի օր | Մայիսի 25, 1825 |
Գրիգորիոս Պապաֆլեսաս (հունարեն՝ Γρηγόριος Παπαφλεσσας), նաև Դիկեոս (հունարեն՝ Δικαιος), Հունաստանի քաղաքական և ռազմական գործիչ, Հունաստանի ազգային հերոս։
Կենսագրություն խմբագրել
Պապաֆլեսասը[1] մինչ պատերազմը եղել է հոգևորական՝ արքեմանդրիտ։ Լինելով գաղտնի հեղափոխական «Ֆիլիկի Էթերիա» կոմիտեի անդամ[2], 1821 թվականի հունվարին նա մեկնում է Մորեա՝ հակա-թուրքական հունական ապստամբության պատրաստման առաջադրանքը կատարելու համար[3]։ Հունաստանի ազատագրման Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմում նա նշանակվում է որպես ապստամբության կառավարիչներից մեկը։ Անձամբ մասնակցել է թուրքերի դեմ մղված մի շարք ճակատամարտերին։
1823 թվականին Ասթրոսում տեղի ունեցած համահունական ազգային ժողովի ընթացքում նա ընտրվում է որպես Հունաստանի արտաքին գործերի նախարար։ Նաև 1824 թվականին նա Կունդուրիոտիսի կառավարության կազմում հանդես է գալիս որպես Հունաստանի ներքին գործերի և ոստիկանության նախարար։ Չնայած նրա պաշտոնին՝ նա շարունակում էր պատերազմների ժամանակ իր կառավարության տակ վերցնել զորքերը։
Կառավարելով փոքր ջոկատով՝ Եգիպտոսի նահանգապետ Իբրահիմ փաշային Մորեայում կանգնեցնելու փորձի ժամանակ Մանյակի-Մեսսեննիի ճակատամարտում նա հերոսաբար զոհվում է։
Հիշատակ խմբագրել
- Դիկեոսի անունով կոչվեցին Հունաստանում մի շարք նավեր։
Գրականություն խմբագրել
- Φωτακος Χ. «Βιογραφια Παπαφλεσσα», Αφηνα, 1868.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Βασίλειος Σφυρόερας, «Παπαφλέσ(σ)ας», Παγκόσμιο Βιογραφικό Λεξικό, τομ. 8ος, Εκδοτική Αθηνών, Αθήνα 1988, σελ. 162
- ↑ Ιωάννης Μελετόπουλος, «Η Φιλική Εταιρεία. Αρχείον Παναγιώτου Δημ. Σέκερη», Δελτίον της Ιστορικής και Εθνολογικής Εταιρείας της Ελλάδος, τομ.18 (1967), σελ.286
- ↑ Αλέξανδρος Δεσποτόπουλος,«Η απόφαση του Ισμαηλίου της 7ης Οκτωβρίου 1820 και οι ενέργειες του Υψηλάντη ως τον Φεβρουάριο του 1821», Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών, τομ.ΙΒ, (1975), σελ.17