Կարեն Զադոյան

Հայաստանի Հանրապետության Իրավաբանների Հայկական ասոցիացիայի նախագահ։

Մասնագիտացում
"Կորպորատիվ հարաբերություններ
"Պայմանագրային հարաբերություններ
"Աշխատանքային հարաբերություններ

Կարեն Զադոյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է: Նախագահի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Կարեն Զադոյանը իրականացնում է կազմակերպության ղեկավարումը համաժողովների և խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, նախագծում և ղեկավարում է կազմակերպության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը: Նրա 22-ամյա աշխատանքային փորձը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները: Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: 2020 թվականի հունվար ամսից ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

Կարեն Զադոյանը ներառված է եղել 2020թ․-ին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։