Սարգիս Ալեքսանյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1995
ԵրկիրԱլավերդի, Հայաստան
Ժանրերժողովրդական
Մասնագիտություներաժիշտ, մանկավարժ
Գործիքներշվի, դհոլ

Սարգիս Էդիկի Ալեքսանյան (դեկտեմբերի 21, 1995, Ալավերդի, ՀՀ), հայազգի շվիահար, դհոլահար։ 2016 թվականի մարտի 1-ից առ այսօր Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավարն է[1]։

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Ալավերդի քաղաքում։ Մայրը՝ Սուսաննա Բարխուդարյանը, բուժքույր է, իսկ հայրը՝ Էդիկ Ալեքսանյանը, աշխատում է Մոսկվայում։ Ունի մեկ քույր՝ Լիլիթ Ալեքսանյանը։

Մանկությունն անցել է Ալավերդիում։ 2001-2011 թվականներին սովորել է Ալավերդու համար 12 միջնակարգ դպրոցում։ Շվի նվագել ժառանգել է պապիկից, իսկ դհոլ նվագել՝ հորեղբորից։ 2011 թվականին ընդունվել է Վանաձորի արվեստի պետական քոլեջ, որտեղից երկու տարի անց որպես մանկավարժ գործուղվել է Սպիտակ։ Երրորդ կուրսից դասավանդել ազգային նվագարանների բաժնում: 2014 թվականի սեպտեմբերի 1-ից կրկին դասավանդել է ուսումնարանում[1]:

Գործունեություն խմբագրել

2015 թվականին աշխատել է «Հորովել» երգի-պարի անսամբլում՝ որպես մենակատար շվիահար։ Նույն թվականից աշխատում է Ալավերդու արվեստի դպրոցում՝ որպես ազգային նվագարանների բաժնի դասատու: Ցանկանալով աշխատել մենակատար շվիահար Ալավերդու «Լազուր» համույթում՝ Սարգիս Ալեքսանյանը դիմել է համույթին և անսպասելի առաջարկ ստացել ղեկավարելու համույթը:

2016 թվականի մարտի 1-ից Ալավերդու համայնքապետարանի որոշմամբ նշանակվել է Ալավերդու «Լազուր» համույթի ղեկավար և մինչ օրս ղեկավարում է խումբը: 2016 թվականից իր նախաձեռնությամբ ստեղծել է դհոլահարների համույթ, որտեղ հաճախում է 40-ից ավելի երեխա։ Խումբը մի շարք մրցույթների դափնեկիր է:

2018 թվականին «Լազուր» համույթը մասնակցել է Ազգային նվագարանների համահայկական փառատոնին և արժանացել խրախուսական մրցանակի, իսկ համույթի մեներգչուհի Վանուհի Մելքոնյանն արժանացել է խրախուսական մրցանակի՝ որպես լավագույն ժողովրդական երգի մեկնաբան: 2019 թվականին Ալեքսանյանի շվիահար աշակերտներից մեկը` Արեն Նոնինյանը, մասնակցելով Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոնին, զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

2019 թվականի հոկտեմբերի 15-18-ը «Լազուր» համույթը հյուրախաղերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն[1]:

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

2011-2015 թվականներին Ալեքսանյանը մասնակցել է Վերածնունդ միջազգային փառատոնին և արժանացել ոսկե մեդալի։ Մասնակցել է նաև մի շարք այլ միջազգային և հանրապետական մրցույթների՝ դառնալով դափնեկիր[1]։

Դհոլահարների համույթի մրցանակներ խմբագրել

  • Վերածնունդ միջազգային փառատոն` առաջին կարգ (2013)
  • Վերածնունդ միջազգային փառատոն` առաջին կարգ (2015)
  • Ոստե Տավիղ փառատոն` առաջին կարգ (2017)
  • Համաքաղաքային փառատոններ` առաջին կարգ
  • Երևանի Կամերային տանը կայացած Լավագույն ուսանող միջազգային կոնկուրս` առաջին կարգ (2014)[1]
  • «Global art fest» միջազգային մրցույթ փառատոն՝ 1-ին կարգի մեդալ և դիպլոմ (2019 հոկտեմբերի 14-15)

Լազուր համույթի մրցանակներ խմբագրել

  • Վերածնունդ միջազգային փառատոն` առաջին հորիզոնական (2017)
  • Ազգային նվագարանների մարզային փառատոն` առաջին հորիզոնական (2017)
  • Ազգային նվագարանների համահայկական փառատոն, համույթի ղեկավար` Սարգիս Ալեքսանյան` խրախուսական մրցանակ, մասնակից` Վանուհի Մելքոնյան` հատուկ մրցանակ որպես լավագույն ժողովրդական երգի մեկնաբան, և «Լազուր» համույթ` խրախուսական մրցանակ (2018)
  • Ոսկե Տավիղ փառատոն` առաջին և երրորդ տեղ (2018)
  • Ազգային նվագարանների մարզային փառատոն` Յուրա Թաթոյան` որպես «Լազուր» համույթի սան` մրցանակ
  • Վերածնունդ միջազգային փառատոն, Արեն Նոնինյան (շվի)` երրորդ տեղ (2017)
  • Վերածնունդ միջազգային 11-րդ մրցույթ-փառատոն, Արեն Նոնինյան (շվի)` առաջին տեղ և հնարավորություն մասնակցելու հունիս 27-ից հուլիսի 8-ը Իսպանիայում կայանալիք մրցույթին (2019)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել