Սաթեն (քննարկում) 13:20, 21 Ապրիլի 2014 (UTC)ԷջմիածինՍաթեն (քննարկում) 13:20, 21 Ապրիլի 2014 (UTC)

Տարածքը՝ 44 քառ. կմ Բնակչությունը՝ 56,000 մարդ Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 18 կմ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 850 մ Տնտեսության առաջատար ճյուղերը՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն Վարելահողեր՝ 1,925հա Պտղատու հողեր՝ 22 հա Խաղողի այգիներ՝ 148 հա Հեռախոսային կոդ՝ +374 (231)

Իր մեծությամբ 4-րդ քաղաքն է Հայաստանում։ Էջմիածնում է Հայաստանի գլխավոր եկեղեցին՝ Էջմիածնի Մայր Տաճարը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն ու համայն հայության հոգևոր կենտրոնը:

Քաղաքն ունի զարգացած արդյունաբերություն, էլեկտրատեխնիկական սարքավորումների, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Գյուղատնտեսությունը քաղաքի տնտեսության կարևոր ճյուղն է, հատկապես՝ խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը։ Բնակչությունը զբաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ:

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Քաղաքի մոտակայքով հոսում է Քասաղ գետը։ Շրջակայքում կան կավեր, շինարական ավազ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։

Քաղաքը բնակելի է եղել դեռևս Քրիստոսից առաջ 6-3-րդ հազարամյակներում: Նրա շրջակայքում են Շրեշ բլուրը, Թեղուտը և Մոխրաբլուրը, այլ դամբարանադաշտեր, որտեղից հայտնաբերվել են հնագիտական արժեքներ՝ քարե, կենցաղային գործիքներ և այլ իրեր: Էջմիածին քաղաքի մասին գրավոր տեղեկություններ կան Ուրարտուի Ռուսա 2-րդ թագավորից (Քրիստոսից առաջ 685-645) թողած արձանագրության մեջ, ըստ որի բնակավայրը կոչվել է Կուարլինի: Քրիստոսից առաջ VI դարում, Երվանդունիների թագավորության ժամանակ այն կոչվում է Վարդգեսավան: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, մինչև Վարդգեսավան կոչվելը բնակավայրը կոչվել է Արտիմեդ: Քրիստոսից առաջ II դարում հայոց Վաղարշ առաջին Արշակունի արքան (117-140) քաղաքը դարձնում է իր երկրորդ արքայանիստ ոստանը (Արտաշատից հետո) և իր անունով կոչում Վաղարշապատ: Վաղարշապատը կոչվել է նաև այլ անուններով՝ Նոր քաղաք, Կայնոպոլիս, Ռոտոստակ:

Վաղարշապատը կոչվել է նաև Միածնաէջ քաղաք, քանի որ, ըստ Գր. Լուսավորչի տեսիլքի, Աստծո Միածին Որդին այստեղ է իջնում երկնքից և իր ձեռքի ոսկե ուռով ցույց տալիս այն վայրը, որտեղ պիտի կառուցվեր աշխարհում առաջին քրիստոնեական տաճարը: Հետագայում քաղաքը անվանվել է Էջմիածին: Վաղարշապատը ավելի նշանավոր է դառնում, երբ Մեսրոպ Մաշտոցը V դարի սկզբին, հայոց գրերի գյուտից հետո այստեղ բացում է առաջին հայատառ դպրոցը՝ Գևորգյան ճեմարանը: Վաղարշապատում սուրբ կույսերի նահատակության վայրերում հետագայում կառուցված են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ վանքերը:

1447-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը Սսից տեղափոխվում է Վաղարշապատ, և մինչ այսօր քաղաքը կոչվում է վեհանիստ կամ կաթողիկոսանիստ քաղաք: Ներկայումս էջմիածնում գործում են չորս վանք և մեկ եկեղեցի՝ Ս. Աստվածածին անվամբ:

Ունի մոտ 2 տասնյակ միջնակարգ դպրոցներ, երաժշտական, մարզական դպրոցներ, գրադարաններ, պոլիկլինիկա, 4 հիվանդանոց, կապի հանգույց։ Այստեղ Էջմիածնի մայր տաճարին կից գործում է հոգևոր ճեմարան։ Ունի հայրենագիտական, Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Մայր աթոռին կից եկեղեցական թանգարանը։