Մասնակից:Ռուզաննա Մանուչարյան/Ավազարկղ3
Ռուզաննա Մանուչարյան/Ավազարկղ3 | |
---|---|
Անձնական տեղեկություն |
Լի Ծինյու (չինարեն՝ 李金羽 , փինյին՝ Lǐjīnyǔ), ծնվել է 1997թ.- ի հուլիսի 6-ին Չինաստանի Լիաոնին նահանգի Շենյան քաղաքում, չին նախկին ֆուտբոլիստ է։
Կարիերա
խմբագրել1985 թվականի ապրիլին Լի Ծինյուն սկսեց հաճախել Լիաոնին նահանգի մարզական դպրոցի ֆուտբոլի պատանեկան մարզման դասընթացներին։
1993 թվականին նրան ընգրկեցին Չինաստանի «Ծիենլիպաո »ֆուտբոլի երիտասարդական ակումբ և նա առաջին անգամ մեկնեց Բրազիլիա՝ մասնակցելու մարզական դասընթացներին։ Այս ընթացքում նա 165 խաղում խփել է մոտ 100 գոլ և դարձել «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբի գլխավոր ռմբարկուն։ 1996 թվականի մարտին «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբի հետ նա երկրորդ անգամ մեկնել է մարզվելու Բրազիլիայում։
1997 թվականի հունվարին նրան ընդգրկեցին Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, ուստի նա շուտով վերադարձավ Չինաստան։ Լի Ծինյուն մասնակցել է նաև 1997 թվականի ֆուտբոլի միջազգային երիտասարդական առաջնությանը։
1997 թվականի դեկտեմբերին նա երրորդ անգամ մեկնեց Բրազիլիա մարզվելու, իսկ 1998 թվականի ապրիլին մարզումներն ավարտելուց հետո վերադարձավ Չինաստան։
1998 թվականին նա սկսեց ներկայացնել Լիաոնինը Ա և Բ լիգաներում։ Սեպտեմբերին նա վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Նանսի» ֆուտբոլային ակումբում, սակայն 1999 թվականին դադարեց ներկայացնել «Նանսի» ակումբը և վերադարձավ Լիաոնին։ 2001 թվականին նա դարձավ Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն։
2002 թվականի նոյեմբերի 30-ին ֆոտբոլի Ա լիգայի 30-րդ մրցափուլում «Լիաոնին Պոտաո» ֆուտբոլային ակումբը 3:1 հաշվով հաղթեց «Շանսի Կուոլի» ակումբին։ Խաղի 17-րդ րոպեին Լի Ծինյուն գոլ խփեց։ Սա Լի Ծինյուի 16-րդ գոլն էր 2002թ.-ի մրցաշրջանում։ Ա լիգայի իր 4-րդ տարում նա վերջապես դարձավ լիգայի առաջնության լավագույն ռմբարկուն։
2006 թվականին Լի Ծինյուն 26 գոլ խփեց մրցաշարային լիգայի 26 խաղերում և դարձյալ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Չինաստանի մրցաշարային լիգայում նոր ռեկորդ սահմանելով։
Նա նաև իր խփած գոլերի քանակով գերազանցեց Հաո Հայտոնին( նախկին ֆուտբոլիստ)՝ հայտնի դառնալով Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում:
2007 թվականի մայիսի 5-ին «Շանտոն ԼուՆըն» և «Շանսի Պաորոն» ակումբներիերի միջև կայացած խաղում Լի Ծինյուն խփեց միցաշարային լիգայում իր 97-րդ գոլը՝ գերազանցելով Հաո Հայտոնի մրցաշարային լիգայում խփած 96 ընդհանուր գոլերի քանակին։
2007թ.-ի հունիսի 20-ին «Շանտոն Լունըն» և «Ճըծիան Լուչըն» ակումբների միջև կայացած խաղում Լի Ծինյուն երկու անգամ գոլ խփեց և միցաշարային լիգայում նրա գոլերի ընդհանուր թիվը հասավ 100-ի։
2008 թվականի նոյեմբերի 2-ին «Շանտոն Լունըն» և «Ճան Շածինտը» ակումբների միջև կայացած խաղում Լի Ծինյուն երկու 2 գոլ խփեց, իր 66 գոլով՝ գերազանցելով Սյու Մաո Ճընի 65 գոլը և դարձավ Շանտոն Լունընի պրոֆեսոնալ լիգայում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։
2010 թվականի օգոստոսի 26-ին Չինաստանի սուպերլիգայում «Շանտոն Լունըն» ակումբը Լի Ծինյուի միակ խփած գոլով հաղթեց «Պեյծին Կուան» ակումբին։
2010 թվականի մրցաշրջանի սուպերլիգայում սա Լի Ծինյուի չորորդ գոլն էր, սուպերլիգաում՝ 73 -րդ գոլը, իսկ ընդհանրապես ֆուտբոլի լիգայում՝ 119- րդ գոլը։ 2011 թվականի հունվարի 4 - ին «Շանտոն Լունըն» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվեց Լի Ծինյուի թոշակավորման մասին լուրը։
«Շանտոն Լունըն» ակումբին 2004 թվականին միանալուց հետո Լի Ծինյուն Չինաստանի սուպերլիգայում 73 գոլ է խփել, Չինաստանի գավաթի մրցումներում՝ 12 գոլ, իսկ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Չեմպիաների լիգայում՝ 7 գոլ։
Մարզչական կարիերա
խմբագրել2011 թվականին թոշակավորվելուց հետո Լի Ծինյուն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի մարզիչ Լի Սիաոփընի հրավերով դարձավ նրա օգնականը՝ մարզելով ակումբի կիսապաշտպաններին։[1] Սեպտեմբերին Չինաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը դուրս մնաց 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի որակավորման մրցույթից՝ պատմության մեջ առաջին անգամ չմասնակցելով Օլիմպիական խաղերին։ Լի Ծինյուն նույնպես լքեց ակումբը։
2012 թվականի հունվարի 9-ին Լի Ծինյուն դարձավ «Շանտոն Լունըն» ակումբի մրցությունների պատրաստման բաժնի մենեջերի տեղակալ և ակումբի թիմի ղեկավարի տեղակալ[2], սակայն ապրիլին նա այս անգամ նորից լքեց ակումբը։ [3] Մայիսի 2-ին Լի Ծինյուն դարձավ Չինաստանի ֆուտբոլի Ա լիգայի «Շընյան Շընպեյ» ակումբի մարզչի օգնականը։[4] 2013 թվականի մայիսի 13-ին «Շընյան Շընպեյ» թումում հայտարարեցին , որ Լի Ծինյուն կփոխարինի Լյո Ճըցային՝ դառնալով ակումբի նոր գլխավոր մարզիչը։[5]
2013 թվականի դեկտեմբերին «Լիաոնին Ճոնծը» ակումբը միացավ «Շընյան Շընպեյ» ակումբին և վերանվանվեց «Շընյան Ճոնծը», իսկ Լի Ծինյուն մնաց գլխավոր մարզիչի պաշտոնում։
2014 թվականին Շընյան Ճոնծը ակումբում հայտարարեցին նրա աշխատանքը ավարտելու մասին։
2016 թվականի հունվարի 22-ին Լի Ծինյուն դարձավ «Շըծիաճուան» ֆուտբոլային ակումբի տնօրենի տեղակալը[6]։ Նույն տարում հուլիսի 15-ին «Սիծիաճուան» ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Պետրովի հեռանալուց հետո Լի Ծինյուն փոխարինել է նրան[7]։
Լիգայի Ռեկորդ
խմբագրելՎերջին թարմացումը՝ 2010թ․ նոյեմբերի 6
Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Մասնակցություն | Գոլ |
---|---|---|---|---|
1998 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | ? | ? |
98/99 | Նանսի ֆուտբոլային ակումբ | Ֆրանսիա | 6 | 0 |
1999 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 13 | 8 |
2000 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 24 | 5 |
2001 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 22 | 10 |
2002 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 27 | 16 |
2003 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 14 | 7 |
2004 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 21 | 13 |
2005 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 17 | 7 |
2006 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 26 | 26 |
2007 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 27 | 15 |
2008 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 24 | 5 |
2009 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 22 | 3 |
2010 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 14 | 4 |
Ազգային հավաքական
խմբագրելԳոլեր միջազգային մրցույթներում
խմբագրել- Միջազգային Ա մակարդակի մրցումներ
Օր | Վայր | Հակառակորդ | Միավոր | Մրցում | Գոլ |
---|---|---|---|---|---|
1997թ․ փետրվարի 21 | Կուալա Լումպուր | Սինգապուր | 3-1 | Ընկերական հանդիպման Դանհիլի գավաթ | 1( 1) |
1997թ․ մարտի 2 | Կուալա Լումպուր | Բոսնիա և Հերցեգովինիա | 3-0 | Ընկերական հանդիպման Դանհիլի գավաթ | 2( 3) |
1997թ․ ապրիլի 20 | Պեկին | Մյանմա | 5-0 | Ընկերական հանդիպում | 1( 4) |
1997թ․ հունիսի 1 | Պեկին | Թուրքմենստան | 1-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 1( 5) |
1997թ․ սեպտեմբերի 2 | Տալիեն | Ղազախստան | 3-0 | Ընկերական հանդիպում | 1( 6) |
1998թ․ նոյեմբերի 30 | Սուրաթխանի | Լիբանան | 4-1 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 1( 7) |
1998թ․ դեկտեմբերի 8 | Բանկոկ | Տաջիկստան | 3-1 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 1( 8) |
1998թ․ դեկտեմբերի 10 | Բանկոկ | Օման | 6-1 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 2(10) |
1998թ․ դեկտեմբերի 12 | Բանկոկ | Իրան | 1-2 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 1(11) |
1998թ․ դեկտեմբերի 14 | Բանկոկ | Թուրքմենստան | 3-0 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 2(12) |
2001թ․ մայիսի 6 | Պնոմպեն | Կամբոջա | 4-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 2(15) |
2003թ․ օգոստոսի 31 | Մայամի | Հայիթի | 3-4 | Ընկերական հանդիպում | 1(16) |
2004թ․ հուլիսի 3 | Չոնցին | Լիբանան | 6-0 | Ընկերական հանդիպում | 2(18) |
2004թ․ հուլիսի 17 | Պեկին | Բահրեյն | 2-2 | Ասիական գավաթ | 1(19) |
2004թ․ սեպտեմբերի 8 | Պինանգ | Մալայզիա | 1-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 1(20) |
2004թ․ նոյեմբերի 17 | Կուանճոու | Հոնկոնգ | 7-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 2(22) |
2005թ․ օգոստոսի 3 | Օտա | Ճապոնիա | 2-2 | Արևելյան Ասիայի առաջնություն | 1(23) |
2006թ․ օգոստոսի 10 | Ցինհուանտաո | Թաիլանդ | 4-0 | Ընկերական հանդիպում | 1(24) |
2007թ․ փետրվարի 7 | Սուճոու | Ղազախստան | 2-1 | Ընկերական հանդիպում | 1(25) |
2007թ․ հոկտեմբերի 21 | Ֆոշան | Մյանմա | 7-0 | Աշխարհի առաջնության ընտրական փուլ | 1(26) |
Մրցանակներ
խմբագրելԼիաոնին
խմբագրել- 1999թ․ Չինաստանի ֆուտբոլի սուպերգավաթ
Շանտոն Լունըն ակումբ
խմբագրել- 2006,2008,2010թթ․ Չինաստանի ֆուտբոլի սուպերլիգայի չեմպիոն
- 2004,2006 Չինաստանի ֆուտբոլի ասոցացիայի գավաթի չեմպիոն
- 2004թ․ Չինաստանի ֆուտբոլի առաջնության գավաթի չեմպիոն
Անհատական
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրել2017 թվականի հունվարին Լի Ծինյուն «Սունին» ֆուտբոլային ակումբում զբաղեցրեց տնօրենի տեղակալի պաշտոնը։
2018 թվականի դեկտեմբերի 22-ին Լի Ծինյուն և Պի Վընցինը ամուսնացան Շենյան քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «李金羽加盟女足教练组 欲助球队提升进攻能力». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2012-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «中超射手王挂职鲁能 大羽:现在看和学是最重要». Արխիվացված է օրիգինալից 2019-06-14-ին. Վերցված է 2012-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «李金羽正式从山东鲁能辞职 出国留学将来执教一线队». Արխիվացված է օրիգինալից 2019-06-14-ին. Վերցված է 2012-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «沈北教练组人事大变动 李金羽任助教阿里汉下课». Արխիվացված է օրիգինալից 2019-06-05-ին. Վերցված է 2012-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «沈北官方宣布李金羽担任主教练 刘志才自动离职». Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին. Վերցված է 2013-05-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «永昌官宣李金羽加盟 出任常务副总及兼技术总监». 新浪体育. 2016-01-22. Արխիվացված է օրիգինալից 2021-11-21-ին. Վերցված է 2016-07-21-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «李金羽暂掌永昌帅印». 华龙网. 2016-07-15. Արխիվացված է օրիգինալից 2020-01-13-ին. Վերցված է 2016-07-21-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The most popular footballers for the 6 continents». Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2010-01-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The World's Most Popular Footballer Amongst Currently Active Players in 2009». Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին. Վերցված է 2010-01-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կաղապար:中国足球顶级联赛金靴奖得主 Կաղապար:中国足协杯最佳射手 Կաղապար:2004年亚洲杯足球赛中国参赛名单 Կաղապար:武汉卓尔主教练 Կաղապար:2004年山东鲁能泰山名单 Կաղապար:2005年山东鲁能泰山名单 Կաղապար:2006年山东鲁能泰山名单 Կաղապար:2007年山东鲁能泰山名单 Կաղապար:2008年山东鲁能泰山名单 Կաղապար:2009年山东鲁能泰山名单 Կաղապար:2010年山东鲁能泰山名单 Կաղապար:2013年中甲分类名单沈北 Կաղապար:2014年中甲分类名单沈阳 Կաղապար:2016年中超分类名单石家庄 Կաղապար:2017年中超分类名单江苏 Կաղապար:2021年中超分类名单武汉队 Կաղապար:2022年中超分类名单武汉长江