Թույլ տուր...

 Թույլ տուր խոսել,
 Թույլ տուր ասել մտածածս,
 Եվ չլռել...  
Թույլ տուր տեսնել,
 Բաց աչքերով,
 Չստելով իմ իսկ անձին...  
Թույլ տուր լռել,
 Որ անպատեհ ժամանակին
 Լեզուս չհատի սահմանը ճշտի,
 Ո~չ, կարելիի... 
Թույլ տուր ստել,
 Որ դիմացիս մարդ կոչվածին
Վիրավորանք չպատճառեմ,
 Թե որ գիտի վիրավորվել... 
Թույլ տուր ներել,
 Որ Աստված էլ
 Ների իմ իսկ սխալները... 
Թույլ տուր ատել,
 Որ իմանամ ես <<ոչ>> ասել,
 Ինչպես ինձ են ասում հաճախ... 
Թույլ տուր զղջալ,
 Որ պայքարեմ ներման համար,
 Եվ ոչ թե կեղծ մոմեր վառեմ... 
Թույլ տուր ժպտալ,
 Որ տեսնողին ժպիտ տիրի,
 Եվ ոչ նախանձ վայրենական... 
Թույլ տուր լացել,
 Ինքս իմ դեմ ազնիվ լինել,
 Ինքս ինձնից չխուսափել...
  Թույլ տուր ապրել... 


Անվերնագիր
Ու թե կասես չկա կարոտ,
Հակառակ կեղծ խոսքերիդ,
Կապացուցեմ ` հակառակը։
Ու թե կասես չկա ազնիվ ,  անաղարտ սեր
Կապացուցեմ, որ դու ինքդ էլ ,
Սիրում ես ու հավատում 
Որ սերը կա։
Հետո չասես . -չկա անցյալ,   
 Կա լոկ ներկա,
Քանզի ինքդ էլ `
Անցյալի զոհն ես արդարև,
Քանզի ինքդ էլ հուշերի մեջ,  
Արտասուք ես թափում գուցե։
Արտասվում ես ամենքից թաքուն,
Իսկ հետո ասում. -լացել չի ստացվում։
Մենք նման չենք ձեզ,
Մենք չենք թաքցնում մեր ապրումները,
Ուրախ պահերին` ժպտում ենք,  
Անհագ ծիծաղում,
Մանկիկի պես լուռ թռչկոտում,
Տխուր պահերին`  Լացում ողջ ուժով։
Մենք չենք ամաչում մեր զգացմունքներից,
Խոստովանվում ենք։
Զզվանքի պահին արտահայտվում ենք,
Իսկ սիրո պահին մենք լուռ ժպտում ենք,
Ու ամաչում ենք,
Գուցե աչքերն են պատմում ամեն ինչ,
Բայց չենք  թաքցնում աշխարհից ոչինչ;
Ու ամաչում ենք ոչ այն ամոթով,
Դպրոցական` երկուս ստանալու,
Ամաչում ենք ինքներս մեզանից,
Չգիտես ինչու;
Մենք գիտենք սիրել, հավատալ, ներել,
Զղջալ  գործած սխալի համար,
Եվ գիտենք ատել,չներե՛լ երբեք,
Մեր հանդեպ գործած սխալի դիմաց։
Իսկ դու՜ք դու՜ք,որ լավն եք ձեր 

հոգու խորքում,

Բարի ու ազնիվ մեզանից առավել,
Սիրել գիտեք դուք շատ ավելի,
Ներել եք կյանքում դուք շատ- շատերի
Զղջացել եք ամեն փոքրիկ սխալ անելուց;
Ունեցել եք սկզբունքներ, առավել՝ քան սեր։
Սիրել եք մութը,ատել եք լույսը,
Ձևացրել եք ձեզ չկոտրվող,
Չվիրավորող ու չնահանջող։
Բայց հոգու խորքում դուք նահանջել եք,
Վիրավորվել եք ու նեղացել եք;
Դուք եք ձեզ այդպես կերտել,
Բայց դուք էլ մեր նման եք, 
Դուք գիտեք ներել,զղջալ, հավատալ,
Ու սիրել՝
Ինչպես և մենք...
Բայց չգիտեք ատել ձեզ համար թանկ ու անփոխարինելի մարդկանց,
Գուցե հենց դուք եք մեզանից առավել ...
Գուցե դրանով եք մեզանից տարբեր...


     Հիշիր...
 Որքան էլ որ դեմքդ ժպտա
Մեկ է հայացքդ լուռ կարտասվի,
Որքան էլ որ լեզուդ լռի
Աչքերդ կմատնեն խոսքը քո սրտի:
Օր_օրի կհամոզվես,որ կախարդ է աշխարհը,
Որ հրեշ է աշխարհում ապրող ամեն մեկը,
Կհամոզվես, որ ոչ ոք չի լինի կողքիդ այնժամ,
Երբ ամենից շատ կարիքը կզգաս:
Կհամոզվես,որ զուտ ես սրտնեղում կյանքում,
Որ ոչ մեկին չի անհանգստացնում տխրությունը:
Կհամոզվես,որ աշխարհում ոչ ոք արժանի չէ արցունքներից...   
Դժվար պահերին քեզ հավատ կներշնչեն նրանք,
Ովքեր ամենից շատ էին ատում քեզ,
Դժվար պահերին կհասկանաս,որ հարազատներն են
Ամեն պահ,ամեն վայրկյան պատրաստ թիկունքիցդ հարվածելու:
Երբ կլացես,հիշի՛ր,
Կյանքում շատերն են ժպտում,
Ով է առավել քեզանից,
Հավատա՛, ոչ ոք աշխարհում:
Հիշի՛ր,չկա աշխարհում առավել վատ բան,
Քան վիրավորել ու վիրավորվել,
Հիշի՛ր,չկա աշխարհում առավել վատ բան,
Քան արհամարհել ու արհամարհվել:
Թույլ չտաս երբեք քեզ վիրավորեն,
Արհամարհեն կամ չարախոսեն:
Զերծ մնա կյանքում սեթևեթ մարդուց,
Մի նեղվիր կյանքում անմարդկայինից,
Մի վիրավորվիր մարդկանց անմտածված խոսքերից,
Մի վիրավորվիր այն գազաններից,
Որ զուր են ծնվել աշխարհում:
Եվ այո՛,ներիր,ներիր խոսքերիս համար,
Ներիր չափն անցնելուս համար,
Ներիր,թե վիրավորված վիրավորեցի,
Ներիր,թե ես էլ սխալ գործեցի,
Միայն թե ներիր, և այո՛,հիշիր,
Կյանքում ներել ու ներում հայցել իմացիր,
Սխալիդ համար զղջալ սովորիր,
Մի ստիր երբեք քեզ սիրող մարդկանց...
Ներել իմացիր ամենից առաջ...


    Ատում եմ կյանքում... 
Կյանքը միայն սիրելու համար չէ տրված,  
Կյանքում պետք է ատել իմանաս,  
Կյանքը միայն խոհելու համար չէ տրված,  
Կյանքում պետք է լռել իմանաս:
Պետք է իմանաս,թե ու՞ր ես գնում,
Ինչո՞ւ ես գնում, 
Պետք է իմանաս այդ նպատակը
Քո ճանապարհի:
Իզուր չենք ապրում աշխարհի վրա, 
Ծնվել ենք հանուն նպատակների,
Ծնվել ենք հանուն անվերջ  պայքարի, 
Ծնվել ենք հանուն երազանքների, 
Ծնվել ենք մենք էլ չգիտենք ինչու,
Սպասում ենք,որ ժամանակն ասի,
Այսօրվա երազանքը վաղը  կկատարվի, 
Իսկ վաղվան,ավա՜ղ,ոչինչ չի մնա:
Ապրում ենք իբր թե արդար  աշխարհում,
Ապրում,իբր թե ազատ աշխարհում,
Բայց ազատությունը մեր մեջ պիտ փնտրենք,
Իսկ արդարությունը՝ ուրիշ աշխարհում:
Ատում եմ կյանքում կեղծ ճշմարիտին, 
Որ սուտ մտքերով ճշմարիտ է ձևանում:
Ատում եմ կյանքում կեղծ կրոնապաշտ,
Կյանքից վախեցող,կեղծ Աստված սիրող
Այն եսասերին,որ մոմը ձեռքին,
Չարիք է խնդրում ու չի վախենում:
Ատում եմ կյանքում այն փառամոլին,
Որ բոլորին մեկ է համարում, 
Որ բոլորին սիրում է փառքով,
Ատում եմ կյանքում,այն եսասերին,
Ով իր մտքերում կթաղի բոլորին,
Միայն թե տեսնի իր լուսավոր ապագան:
Ատում եմ կյանքում,երևի  թե ամենից էլ շատ,
Ազնվությունը ոտնահարողին,
Թող չասեն կյանքում թե այդպես էր պետք,
Թե այդ էր ճիշտը,
Թող չասեն կյանքում,թե անազնիվը
Կարող է «մարդ» կոչվել աշխարհում, 
Քանզի ազնվությունն է աշխարհիս վրա,
Անփոխարինելի արժեք համարվում,
Թերևս ինձ համար այդպես է,ահա՛:
Ու չասեք երբեք թե անազնիվը «մարդ» է համարվում...


Լացում են և ուժեղները...

Կյանքում դժվար ենք հարմարվում կյանքին,
Կյանքում դժվար ենք վարժվում աղմուկին,
Կյանքում դժվար ենք լռում` գոռալու պահին,
Կյանքում դժվար ենք սովորում ստին:  Գիտե´ս, որքան էլ փորձես ցույց չտալ
Ավելի պարզ կերևա,
Որքա~ն էլ փորձես ծածկել մինչև վերջ
Մեկ է մի տեղ բաց կմնա: 
Դու կլռես այնժամ, երբ խոսքերդ կարժեզրկվեն,
Դու կճչաս մտքումդ, բայց ով կլսի մտքինդ,
ՈՒ կխոսես այնժամ, երբ կարծես թե չկա ասելու ոչինչ,
Թեբեդ կխոսի հոգիդ, որին դու այլևս չես լսի:  

Կգոռա խիղճդ, բայց լեզուդ թույլ չի տա խոսել,

Կգոռաս ինքդ,բայց չես համարձակվի բարձրաձայնել,
Կայրվես ներսից, բայց քեզ կտեսնեն ժպտերես ու միամիտ,
Կայրվես ներսից, բայց ով կտեսնի կրակը հոգուդ միջից:  

ՈՒ գիտե՞ս, վերջում ինչպես քեզ կհանգստացնես,

Կփակվես ինքդ քո մեջ  ու լաց կլինես,
Ոչ ոք չի լսի  ձայնդ, չի տեսնի արցունքներդ,
Ոչ ոք չի իմանա,թե ինչ է կատարվում ներսումդ: 
Իմանալու դեպքում գիտե՞ս քեզ ինչ կասեն, 
Կասեն` "արցունքները թույլերին են բնորոշ, 

Բայց չէ´ լացել գիտի նա` ով խիղճ ունի,

Լացել գիտի նա` ով ուժ ունի,
Որտեղի՞ց եք լսել սենտիմենտալ բառերը այդ,
ՈՒ ստիպում եք  հավատալ ստերին այդ...
Լացել գիտեն և ուժեղները,
Քանզի ուժեղները հոգով են արի...


Լռությունդ մտքումդ պիտի աղմկի

Եկեք դադարենք ապրել մեր ստեղծած աշխարհում,
Դադարենք ապրել մեր հոքինած հեքիաթի էջերում,
Դադարենք ապրել մեր կերտած կերպարներով,
Դադարենք ապրել մեր հորինած "ես" -ի ճիրաններով:
Եկեք ընդունենք իրականը, ընդունենք այն փաստը,
Որ ապրում ենք ստի ու կեղծիքի մեջ,
Որ ապրում ենք չարի ու նաւանձի մեջ,
Որ պատկանում ենք մի սերնդի

Որտեղ բարին ձեւական է համարվում,

Անկեղծն ու ազնիվը՝ ավելորդ:
Ընդունենք, որ մարդկանց չափման միավորը փողն է դարձել,
Քեզ չափում են գրպանիդ խորությամբ,
Քեզ չափում են կրածդ շորերով,
Չափում վարածդ մեքենայով ու տանդ մեծությամբ:
Քեզ չեն չափում հոգուդ հարստությամբ,
Չեն չափում "մարդ" կերպարովդ,
Չեն չափում քո բարոյական արժեքներով:
Աշխարհը փոխվել է, մարդիկ նույնպես,
Հիմա տխրությունդ միայնությանդ մեջ պիտի կիսես,
Միայնությունդ՝տխրության:
Կարոտդ անցյալիդ մեջ պիտի փնտրես,
Ջերմությունդ՝հարազատներիդ:
Անցյալդ ներկայումդ պիտի թաղես,
Որ կարողանաս ապագադ կառուցել:
Հիմա ուրախությունն են քեզ հետ կիսում ամբոխով:
Հիվանդ ժամանակ հույսդ քո վրա պիտի դնես,
Առողջ ժամանակ ուրիշներին պիտի բուժես,
Պիտի փորձես ամոքել ուրիշի ցավը,
Մի կողմ թողնելով քո սեփականը…
Որ ինքդ քո մեջ խիղճդ չտանջի
Որ "մարդ տեսակդ էտպես էլ մնա,
Որ անցնեն օրեր ու դու տարբերվես
Տարբեր քեզանով, տարբերների մեջ...


... Բոլորի կողքով պիտի անցնես օտարի նման, քանզի քչերին ես հոգով հարազատ: Բոլորի դեմքին պիտի ժպտաս ու նշանակություն չունի կեղծ թե անկեղծ, քանզի բոլորն են կեղծ: Բոլորի հետ պիտի շփվես քաղցր-մեղցր բառերով ու սիրտ շահելով, իսկ եթե գեթ մեկ անգամ մոռանաս քեզ կվիրավորեն նույն քաղցր-մեղցր ժպիտը դեմքներին, բայց ներսից կայրվեն գոռալու ցանկությունից, իսկ հետո իրենք կվիրավորվեն իրենց սկսած ներկայացումից, վերջում էլ քեզ կհիշեցնեն նույնիսկ չգործած սխալներդ ու էնպե~ս համոզիչ: Բոլորի մոտ պիտի դիմակով լինես, քանզի առանց դիմակ քեզ ոչ ոք չի ընդունի ու չի սիրի:Քեզ ոչ ոք չի սիրի այնպիսին՝ ինչպիսին կաս, քեզ քո խղճուկ բնավորությամբ նույնիսկ դու չես սիրում քանզի գիտակցում ես, որ տեղ չունես այն մարդկանց շարքում, որոնք լցված են նախանձով ու չարությամբ, որոնց մտքում միայն իրենք են լավը, այն մարդկանց որոնք ունակ են միայն իրենց տեսնելու ու բոլորին իրենց արշինով չափելու: Հիմա միայն քեզ հետ պիտի ազնիվ լինես, միայն քեզ պիտի պատմես գաղտնիքներդ, քեզ հետ պիտի կիսես ուրախ ու տխուր օրերդ, քո մեջ պիտի ամփոփես զգացմունքներդ:Պիտի սովորես չմեղադրել աշխարհին ու մարդկանց, պիտի մեղադրես քեզ ու սխալը քո մեջ պիտի փնտրես, քանզի աշխարհում ոչինչ ու ոչ ոք անսխալական չէ:Պիտի քեզ քո աշխարհում պահես,պիտի սիրես նախ ինքդ քեզ, հետո աշխարհը, պիտի քեզ չփոխես շրջապատին գոհացնելու համար, պիտի մնաս նույնը, բոլորն էլ կարող են կեղծ լինել…


Կյանքի օրենքները առ այսօր չեմ հասկացել:Մարդիկ տարբեր են,տարբեր են եվ նրանց մտածելակերպերը,այն ինչ կարող է մեկի համար լինել նվաստացուցիչ,մեկ ուրիշին տալիս է հպարտանալու տեղիք:Ներկայում մարդիկ դիմացինին չափում են գրպանի հարստությամբ,վարած մեքենայով,շքեղ առանձնատան չափերով,մարդկանց չափման միավորը փողն է դարձել,մարդն ինքն ապրում է դրամի համար:Ի՞նչ է փողը որ կառավարում է աշխարհը,թղթի կտոր,աղբ,ոչնչություն,որ կարող է պատնեշ դառնալ ամեն ինչի դեմ,պատնեշ ամեն զգացմունքների դեմ,պատնեշ սիրո,կարոտի,խղճի դեմ:Փողը ձեռքի կեղտ է,որ ամեն պահի կարող ես պատռել ու գցել աղբարկղը:Փողով կարող ես գնել տուն,բայց ոչ ընտանեկան օջախ,տաք հագուստ,բայց ոչ ներսի ջերմություն,կարող ե գնել ուտելիք,բայց հոգիդ միշտ ծարավ կլինի կուշտ երջանկությունը,կարող ես գնել զենք,բայց չես կարող կանխել կռիվը,կարող ես գնել հետմահու շքանշան,բայց չես կարող հետ բերել զինվորի սիրտը նվիրական,կարող ես գնել դիպլոմ,բայ ոչ գիտեթիք,մոմ,բայց ոչ երբեք հավատ:Այսօր հարուստները վերևի են նայում բոլորին,հարուստների հղփացած լակոտները պարծենում են իրենց հոր փողերով,իսկ աղքատը հպարտանում է քրտինքով վաստակած հացով:Դժբախտությունը սոված քնելը,մաշված շորերով տանից դուրս գալը կամ ցուրտ տանը քնելը չէ,դժբախտությունը ընտանեկան խաղաղությանը կարոտ լինելն է:Դժբախտությունը այն է երբ դու բոլորին սիրում ու նարգում ես,բայց քեզ առհամարում են,դժբախտությունը այն է երբ քեզ մեղավոր ես զգում այն բանի համար,որ խիղճ ունես,դժբախտությունը այն է,որ ամբոխի մեջ քեզ միայնակ ես զգում,դժբախտությունը այն է,որ գիտակցում ես որ այս դարում անկեղծ լինելը ևս մեղք է,դժբախտությունը այն է,որ մարդիկ քար են նետում խղճիդ ու դաստիարակությանդ վրա,դժբախտությունը այն է,որ մանկատան երեխան կարոտ է մոր ջերմությանն ու հոր պաշտպանությանը,իսկ դու աղքա՞տ ես դրա համար քեզ դժբախտ ես զգում,դու պիտի ուրախ լինես որ ունես ընտանիք,իսկ մնացածը ժամանակի,հավատի ու համբերության խնդիր է,դժբախտները շատ են,դժբախտ են և նրանք,որ ունեն փող,բայց ոչինչ բացի փողից,դժբախտը նա է ով քնում ու արթնանում է փողոցում,ով քարը բարձ է դարձնում,նա է ով ողջ գիշեր լացում է,իսկ առավոտյան կեղծ ժպիտ է նկարում դեմքին: Ժամանակի ընթացքում սկսում ես համակերպվել աշխարհի հետ,բայց հասկանալով,որ այս կյանքը զուտ կեղծիք է ու որ դու ինքդ ապրում ես այդ կեղծիքի մեջ,սկսում ես զզվել քո իսկ գոյությունից...


Կյանքում լինում են պահեր երբ թվում է թե անպատճառ տխուր ես,բայց ոչինչ աշխարհում թվացյալ չէ,ամենն ունի իր պատճառը ու երևի այդ "անպատճառ" տխրության ու ինքնին հոսող արցունքների պատճառը անցյալում խեղդած տառապանքն է:Թվում է թե մեզանից ոչ մեկս ի զորու չենք անցյալը հիշելու առանց արցունքների:Սարսափելի է այն միտքը,երբ հասկանում ես որ կողքիդ կան շատ մարդիկ,բայց դու միայնակ ես,քանզի ոչ ոքի հետաքրքիր չէ զգացած:Աշխարհը լի է էգոիստ ոի եսասեր մարդկանցով,և ով ես դու որ տեղ գտնրս քեզ համար այս աշխարհում:Մեզանից յուրաքանչյուրս կարիք ունենք հարազատ մեկի,մեկի ում կվստահենք մինչև հոգու խորքը,մեկի ով կհասկանա անգամ լռությունը,ով կկարդա աչքերդ ու կլսի սրտիդ զարկերը,մեկի ում բավական կլինի ներկայությունդ,մեկի ով կես հայացքից կհասկանա թե ինչ է կատարվում քեզ հետ,մեկի ով կսիրի թերություններդ ու դրանք մատնացույց չի անի,մեք ունենք կարիքը այն մեկի ով կկարոտի մեզ:ժամանակի հետ հասկանում ենք,որ դժվար պահերին մենք ամբողջովին միայնակ ենք,անկախ նրանից,որ ունենք մեզ սիրող ընտանիք,որովհետև մենք չենք ցանկանում մեր տխրությունը փաթաթել մեզ համար թանկ մարդկանց կյանքին:Մենք մեզ միայնակ ենա համարում որովհետև տարբեր ենք տարբերների մեջ,բայց պետք է հիշենք որ միշտ կա լույսի շողը,որ մենք իմաստանում ենք մեր կրած փորձություններով,մեր անցած ճանապարհով,մենք ավելի հասուն ենք դառնում երբ լռում ենք մեր սեփական ցավի մասին:Ներեցե'ք,այդպես մենք ՄԱՐԴ ենք դառնում...


... Աշուն-իմ ամենասիրելի եղանակը:Աշունը պիտի սիրես հոգով, ոչ թե այն բանի համար, որ ժամանակակից է աշուն սիրելը:Ամեն մեկը մի կերպ է սիրում աշունը:Աշունն այն եղանակներից մեկն է, որում կարող ես հանգստություն գտնել, աշնան ընկերը թեյն է, տաք թեյը, որը բռնելուց սառած ձեռքերդ չեն դիմանա տաքությանը:Հաճելի է նստել վառարանի առջեւ, վառարանի,որից դուրս եկող կրակի լույսերով պիտի լուսավորվի հոգիդ, ծածկոցը ուսերիդ գցած էլ լինես միեւնույն է, երբ հոգումդ ջերմություն չկա, չես տաքանա:

Խոստովանում եմ, աշնանը տերեւներն են գեղեցկացնում, նրանց գույները, որոնք ներդաշնակ են անխռով մտքերիդ հետ, խաշամը, որի վրայով քայլելիս, այդ խշխշոցից անգամ հաճույք ես ստանում, քամին` որը երբեմն այնքան սառն է լինում, որ զգում ես ոսկորներիդ միջեւ եղած տարածությունը, արեւը, որը կարծես դեղնած տերեւ լինի, այն հորիզոնը, որ ամեն երեկո տեսնում ես ու անկախ քեզանից ժպտում, անձրեւը, որի կաթկթոցներում խլանում է աշխարհը մի պահ:Աշունը բնության հրաշալիքն է, մի պահ պատկերացեեք ամպրոպն ու անձրեւը, ապա համոզվեք:
Հետո էլ կասեն եղանակն ու տրամադրությունը միմյանց մետ կապ չունեն, ինչպե՞ս չունեն, ինչպես ասես աշուն ու ուրախանաս, տեսնես ով է հնարել եղանակները, ո՞վ է այդքան խորը զգացել ամռան ժպիտն ու աշնան թախիծը, երեւի ինձ կամ քեզ նման մեկը, ով չի վախեցել սեփական մտքերից:
Եվ ո՞վ է ստեղծել անձրեւանոցը, ով է մարդու ու բնության միջեւ պատնեշ ստեղծել:
Որքան էլ փորձես աշունը բառերով չես նկարագրի այնպես, ինչպես հարկն է, բառերը կպակասեն:
Նայիր պատուհանից դուրս, տեսնու՞մ ես այն անցորդին, որ այնպես է փախչում անձրեւից, ասես սատանա է տեսել, փոխարենը վայելելու ամեն կաթիլը:Տեսնու՞մ ես ամպերին, որոնք էնպես են սեւացել ասես հիմա աշխարհի վերջը կլինի:Ու քանի անգամ կարծեցինք, որ կգար աշխարհի վերջը, մինչդեռ հիմա էլ կա աշխարհը ու կմնա այնքան, քանի դեռ մեր ներսի աշխարհը գոյություն ունի:
Սիրում եմ աշունը երեւի այնքան, որ երեւակայությունս տեղի չտվեց գրելու համար, ըստ ինձ թերեւս ամենից չստացված գրույթս սա եղավ, բայց կյանքում եւս այդպես է, վերելքներ ու անկումներ պիտի ապրես:Ամեն դեպքում աշունն աննկարագրելի է, երեւի մի քանի տարի հետո երբ գրեմ աշնան մասին, կօգտագործեմ ուրիշ բառեր, "աշուն"  ասվածը այլ կերպ կընկալեմ, ավելի հասուն կդատեմ:  Ուրախ եմ, որ ծնվել եմ խոր աշնան հեքիաթում, որ հենց աշունն է իմը...


  ...Արդարություն:Միթե հավատում եք որ կա արդարություն:Միթե հավատում եք արդարությանը մի աշխարհում ուր չկան մարդկային հարաբերություներ,չկան ազնվություն ու բարություն հասկացությունները,ուր ամեն ոք մտածում է միայն իր<<ես>>-ի մասին,մի աշխարհում ուր նախանձն է տիրել:  Չի կարող արդարություն լինել մի աշխարհում,որում ամեն զգացմունք`երջանկությունը, սերը, կարոտը, տխրությունը, ամենը վաճառվում են:  Մեզանից ոչ մեկս երևի չգիտենք թե որն է իրական արդարությունը, քանզի այն չենք տեսել:Միթե արդար է անհավասարությունը մարդկանց միջև, միթե արդար է երբ արժանիքներդ թերագնահատում են, միթե արդար է  ապրել անազնիվ ու եսասեր հասարակության մեջ:Եվ եթե այո, ապա պարզապես կլռեմ:  Կյանքը հավասարում չէ, որ լուծես, պիտի կարողանաս ինքդ գտնել քո ուղին:Կյանքը այն հեքիաթը չէ, ինչը մեզ սովորեցրել են դեռ մանկուց, կանքում չարն է հաղթում, իսկ դու պիտի կարողանաս լռել, որ գոնե Աստծո առաջ հաղթանակած լինես, պիտի համակերպվես այն աշխարհին, որում ապրում ես, պիտի հասկանաս որ իրականում ոչինչ էլ չես կարող անել ու փոխել, քանզի մարդը դարեր շարունակ ապրել է նույն էությամբ:  Դու էլ ես այդպիսին, ես էլ, մեզ մանկուց ասել են, որ ով խփի պատասխան հարվածենք, ով վիրավորի, ավելի խորը ցավ պատճառենք, մանկուց ասել են, որ չլացենք ուրիշների ներկայությամբ, դրա համար էլ սովորել ենք ցավը մենակով կիսել:  ժամանակի հետ համակերպվում ենք այն մտքին, որ մենք էլ ենք մյուսների նման, որ ի զորու չենք ոչինչ փոխելու այս աշխարհում, որ բոլորս էլ աշխարհում սատանայի ոգով ենք ապրում... Իսկ ինչ է մեզ պակասում արդար ապրելու համար, մի փոքր կամք, ինքնավստահություն և ամոթ:Եկեք փորձենք առաջին հերթին մեզ մաքրել, մեր մեջ արդարություն կերտել, եկեք փորձենք ազնիվ լինել ամենքի հետ և կտեսնենք, որ մեզ չէին ստել, որ կյանքը իրոք հեքիաթ է...