ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ Անուն` Լիոնել Անդրես Մեսսի Դիրք` Հարձակվող Ծննդավայր` Սանտա Ֆե (Արգենտինա) Ծննդյան ամսաթիվ` 24/06/1987 Հասակ` 169 Քաշ` 67 Դեբյուտ` Էսպանիոլ-Բարսելոնա (0-1, Լիգա), 16/10/2004 Լիոնել Անդրես Մեսսի

Լեո Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է: Այս համեստ արգենտինացին արագության հետ մեկտեղ ունի նաև շատ այլ առավելություններ: Բայց չնայած իր բազմապիսի անհատական արժանիքներին, նա նաև հրաշալի թիմային խաղացող է:

Այս արգենտինացի հարձակվողն իր կարիերան սկսել է 1995 թվականին "Օլդ Բոյս" թիմում, որտեղ նա խաղաց մինչ 2000 թվականը: 13 տարեկանում Լիոնել Մեսսին հատեց Ատլանտիկան իր բախտը Բարսելոնայում փորձելու համար և միացավ մինչ 14 տարեկանների խմբին:

Յուրաքանչյուր տարիքային խմբում Մեսսին նշանակալի զարգացում ապրեց, արագ հերթափոխելով պատանեկան թիմերը. Բարսելոնա C-ին հաջորդեց Բարսելոնա B-ն և ռեկորդային ժամանակահատվածում Մեսսին հայտնվեց առաջին թիմում:

2003-2004 խաղաշրջանի ընթացքում, երբ դեռ 16 տարեկան էր, Մեսսին առաջին անգամ ներկայացավ Պորտոյի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի ունեցավ նորաբաց Դրագաո մարզադաշտում: Դրան հաջորդող հաղթական խաղաշրջանում Մեսսին առաջին անգամ խաղաց 2004 թվականի հոկտեմբերի 16-ին Օլիմպիկ մարզադաշտում` Էսպանիոլի հետ հանդիպման ժամանակ:

Քանի որ թիմի որոշ ռեզերվային խաղացողներ լուրջ վնասվածքներ էին ստացել և չէին կարող մասնակցել խաղերին, Մեսսին ընդգրկվեց Բարսելոնա թիմի հիմնական կազմում: 2005 թվականի մայիսի 1-ին նա դարձավ առաջին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց: Դա տեղի ունեցավ Ալբասետեի հետ հանդիպման ժամանակ, երբ Մեսսին ընդհամենը 17 տարեկան, 10 ամսական և 7 օրական էր: Հետագայում նրա ռեկորդը գերազանցեց Բոյան Կրկիչը:

Հոլանդիայում մինչ 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ Մեսսին ոչ միայն հաղթեց տիտղոսը, այլև դարձավ առաջատար ռմբարկու և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: 18 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի խաղերի ամենահայտնի ֆուտբոլիստը: Կարճ ժամանակ անց, նա առաջին անգամ մասնակցեց միջազգային խաղին` Հունգարիայի հետ հանդիպմանը:

Իր առաջխաղացումը որպես ֆուտբոլիստ եղավ 2005-06 խաղաշրջանում` Յուվենտուսի հետ հանդիպումից սկսած: Նա աչքի ընկավ և՛ "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում, որտեղ Բարսելոնան հաղթեց 3:0 հաշվով, և՛ "Ստենֆորդ Բրիջ" մարզադաշտում Չեմպիոնների լիգայի` Չելսիի դեմ խաղի ժամանակ: Վնասվածքի պատճառով Մեսսին չմասնակցեց միայն խաղաշրջանի վերջին խաղին: Ընդհանուր առմամբ, Մեսսին խաղաց առաջնության 17 խաղ, որոնցից 6-ը` Չեմպիոնների լիգա, 2-ը` Կոպա դել Ռեյ: Մեսսին խփեց 6 գոլ:

Հաջորդ խաղաշրջանում Մեսսին մտցրեց նոր մեխանիզմ և զարմացրեց աշխարհն այնպիսի գոլերով, ինչպես օրինակ Թագավորի գավաթի ժամանակ: 2006/07 խաղաշրջանում, թեև թիմը որևէ տիտղոս չհաղթեց, արգենտինացին երկրորդն էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողների ցանկում և երրորդը` Ոսկե գնդակում: Նա շարունակում էր աճել 2007/08 խաղաշրջանում, երբ նա խփեց 16 գոլ: 2008 թվականին, Լեո Մեսսին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ կրկին անգամ գրավեց 2-րդ տեղը:

2008/09 խաղաշրջանում, ինչպես նաև այժմ` առանց Ռոնալդինիոյի, Մեսսին շարունակում է լինել Բարսելոնայի կազմի կարևորագույն անդամը: Նրան հաջողվեց ամբողջ խաղաշրջանի ընթացքում զերծ մնալ վնասվածքներից և, խաղալով 51 խաղ, խփել 38 գոլ: Արգենտինացին հիմնական խաղացող էր նաև երկու եզրափակիչ խաղերի ժամանակ` երկուսում էլ խփելով Բարսելոնայի երկրորդ գոլերը: 2009 թվականին Մեսսին դարձավ ՖԻՖԱ Աշխարհի լավագույն խաղացող և շահեց նաև Ոսկե գնդակը:

Մեսսին իր տեղն ամրապնդեց նաև ազգային հավաքականում` խաղալով Աշխարհի գավաթի (2006) և Ամերիկայի գավաթի (2007) խաղերում: 2008 թվականին նա մեկնեց Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու, որտեղ իր երկիրը ոսկի շահեց:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մեսսին գերացանց, սենսացիոն և եզակի ֆուտբոլիստ է: Նա զարմանահրաշ ստեղծարար է, ունի զարմանալի անհատական վարպետություն, և կարողանում է իր մրցակցին անընդհատ պահել լարվածության մեջ: Չնայած բնատուր ձախլիկ լինելուն` նա բազմակողմանի է, կարող է խաղալ և կենտրոնում, և որտեղ որ պահանջվի և այն ոտքով, որն այդ պահին առավել հարմարավետ է:

Գուցե նա այդքան էլ բարձրահասակ չէ, բայց իր արագությունն ու մարզավիճակը թույլ են տալիս նրան հաղթել նույնիսկ ամենատոկուն պաշտպաններին: Նա զարմանալիորեն ուժեղ է և կարողանում է պահել գնդակն այնպես, ասես այն խրված է իր ոտքերի մեջ: Խաղի մեջ նրա նմանը պարզապես չկա:

Նրա սառնարյունությունը և պատասխանատվություն ստանձնելու ունակությունն այնպիսի արժանիքներ են, որ Լեո Մեսսիին դարձնում են մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա 2014/15 Չեմպիոնների Լիգա 2014/15 Կոպա Դել Ռեյ 2014/15 Լա Լիգա 2013/14 Իսպանիայի սուպերգավաթ 2012/13 Լա Լիգա 2011/12 Կոպա Դել Ռեյ 2011/12 Աշխարհի ակումբային գավաթ 2011/12 Եվրոպայի սուպերգավաթ 2011/12 Իսպանիայի սուպերգավաթ 2010/11 Չեմպիոնների լիգա 2010/11 Լա Լիգա

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ 2009/10 Լա Լիգա 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ 2009/10 Եվրոպայի սուպերգավաթ 2009/10 Իսպանիայի սուպերգավաթ 2008/09 Չեմպիոնների լիգա 2008/09 Լա Լիգա 2008/09 Կոպա դել Ռեյ 2006/07 Իսպանիայի սուպերգավաթ 2005/06 Չեմպիոնների լիգա 2005/06 Լա Լիգա 2005/06 Իսպանիայի սուպերգավաթ 2004/05 Լա Լիգա

Արգենտինայի ազգային հավաքական 2008 Ոսկե մեդալ Պեկին'08 2004/05 Աշխարհի գավաթ (մինչ 20 տարեկաններ)

Անհատական մրցանակներ 2013 ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ 2012 Ոսկե խաղակոշիկ 2012 Լա Լիգայի լավագույն ռմբարկու 2012 ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ 2011 Եվրոպայի լավագույն խաղացող 2011 ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ 2009/10 Ոսկե խաղակոշիկ 2009/10 Լա Լիգայի լավագույն ռմբարկու 2009 ՖԻՖԱ-ի Աշխարհի լավագույն խաղացող 2010 Ոսկե գնդակ 2008 ՖԻՖԱ-ի Աշխարհի 2-րդ լավագույն խաղացող 2007 ՖԻՖԱ-ի Աշխարհի 2-րդ լավագույն խաղացող

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա 2010-11 ՖԱ Բարսելոնա 2009-10 ՖԱ Բարսելոնա 2008-09 ՖԱ Բարսելոնա 2007-08 ՖԱ Բարսելոնա 2006-07 ՖԱ Բարսելոնա 2005-06 ՖԱ Բարսելոնա 2004-05 ՖԱ Բարսելոն