Իրինա Դուբրովինա (), խորհրդային և ռուս հոգեբան, տարիքային հոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կրթության ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1999), Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2006): Լ․Գ․ Շուկինայի հոգեբանական ինստիտուտի մանկական գործնական հոգեբանության գիտական հիմքերի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատողն է: Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Կրթության ֆակուլտետի մանկավարժական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր է:

Կենսագրություն խմբագրել

Իրինա Դուբրովինան ծնվել է 1935 թվականի հունիսի 6-ին Մոսկվայում։ 1958 թվականին ավարտել է Վլադիմիր Պոտյոմկինի անվան Մոսկվայի քաղաքային մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի, գրականության և պատմության ֆակուլտետը։

1958-1963 թվականներին աշխատել է դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1963 թվականին ընդունվել է Լ․ Գ․ Շուկինայի անվան հոգեբանական ինստիտուտի ասպիրանտուրա։ 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Մաթեմատիկական ընդունակությունների բաղադրիչների վերլուծությունը կրտսեր դպրոցական տարիքում» թեմայով։

1966 թվականից աշխատում է Լ․ Գ․ Շուկինայի անվան հոգեբանական ինստիտուտում։ 1976 թվականին դարձել է անձի ձևավորման հոգեբանության լաբորատորիայի վարիչ։ 1978-1993 թվականներին եղել է տնօրենի պաշտոնակատար գիտական աշխատանքների գծով։

1988 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դպրոցական հոգեբանական ծառայության զարգացման տեսական հիմքերը և գործնական կողմերը» թեմայով[1]։

1992-2008 թվականներին ղեկավարել է Կրթության ռուսական ակադեմիայի հոգեբանական ինստիտուտի մանկական գործնական հոգեբանության գիտական հիմքերի լաբորատորիան։

Պարգևներ խմբագրել

1995 թվականին արժանացել է Կոնստանտին Ուշինսկու անվան մեդալի[2]։

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Особенности обучения и психического развития школьников 13-17 лет / под ред. И. В. Дубровиной, Б. С. Кругловой. М.: Педагогика, 1988. 190, [2] с.
  • Формирование личности старшеклассника / под ред. И. В. Дубровиной. М.: Педагогика, 1989. 169 с.
  • Психическое развитие воспитанников детского дома / под ред. И. В. Дубровиной, А. Г. Рузской. М.: Педагогика, 1990. 264 с.
  • Школьная психологическая служба: вопросы теории и практики. М.: Педагогика, 1991. 230 с.
  • Формирование личности в онтогенезе: Сб. науч. тр. памяти Л. И. Божович / под ред. И. В. Дубровиной. М.: АПН СССР, 1991. 159 с.
  • Рабочая книга школьного психолога / под ред. И. В. Дубровиной. М.: Просвещение, 1991. 303 с.
  • Психическое здоровье детей и подростков в контексте психологической службы / под ред. И. В. Дубровиной. М.: Федерал. ин-т социол. образования, 1994. 87 с.
  • Младший школьник: Развитие познавательных способностей: Пособие для учителя / под ред. И. В. Дубровиной. М.: Просвещение, 2003. 206, [1] с.
  • Практическая психология образования: учебное пособие / под ред. И. В. Дубровиной. СПб.: Питер, 2004. 592 с.
  • Психология: учебное пособие / И. В. Дубровина, Е. Е. Данилова, А. М. Прихожан. М.: Академия, 2004. 460, [1] с.
  • Практическая психология в лабиринтах современного образования. М.: Московский психолого-социальный ун-т : Изд. дом РАО, 2014. 455 с.
  • Психологическое благополучие школьников в системе современного образования: учебное пособие. СПб.: Нестор-История, 2016. 180 с.[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дубровина И.В // Каганер А.Г., Алипа И.В. Психология и психотерапия в России, 2000: справочное издание. М.: Иматон-М, 2000. С. 29.
  2. Московский государственный психолого-педагогический университет. «Кафедра Педагогическая психология имени профессора В.А. Гуружапова - Преподаватели кафедры - Ирина Владимировна Дубровина» (ռուսերեն). Московский государственный психолого-педагогический университет. Վերցված է 2020-05-08-ին.
  3. «Публикации И. В. Дубровиной». eLIBRARY.

Գրականություն խմբագրել

  • Дубровина И. В. // Каганер А.Г., Алипа И.В. Психология и психотерапия в России, 2000: справочное издание. М.: Иматон-М, 2000. 408 с. 29

Արտաքին հղումներ խմբագրել