Ավանի Գրեգգ (), ամերիկացի ինքնություն սոցիալական կայքերում, դերասանուհի և դիմահարդարող: Առաջին անգամ նա հայտնի է դարձել տարածված Tikitok սոցիալական ցանցի հավելվածում: 2020 թվականի օգոստոսի դրությամբ Գրեգգն ունի ավելի քան 24,8 միլիոն բաժանորդ TikTok-ում եւ 12,7 միլիոն՝ Instagram-ում:

Կյանք խմբագրել

Ավանի Գրեգգը ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 23-ին Ինդիանաում: Նրա մայրը ծագումով հնդկացի է, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի և մոնղոլ է: Գրեգգը ունի երկու քույր՝ Շանտի Գրեգգը և Պրիյա Գրեգգը: Նրա ավագ քույր՝ Շանտին, նույնպես ազդեցիկ դեմք է սոցիալական կայքերում: Մանուկ հասակում Գրեգը զբաղվել է մարմնամարզության մրցումներով, քանի դեռ մեջքի սթրեսային կոտրվածք չի ստացել[1]:

Գրեգը հրապարակում է գեղեցկության և դիմահարդարման հետ կապված բովանդակություն[2]: 2019 թվականին Tiktok-ում Գրեգգի առաջին վիրուսային տեսանյութը՝ Հարլի Քուինի ոճով ծաղրածուի վերածվելու մասին էր, որը հանդիսատեսին ստիպել է նրան անվանել «ծաղրածու աղջիկ»: Դեկտեմբերին նա միացել է Լոս Անջելեսի The Hype House կոլեկտիվին Չարլի Դ'Ամելիոի և Էդիսոն Ռեյ Իսթերլինգի հետ: 2020 թվականի մարտին Նա հաստատել է իր հարաբերությունները Sway House-ի անդամ Էնթոնի Ռիվզի հետ՝ նրանց միջև մի քանի ամիս տևած շահարկումներից հետո[1]: 2020 թվականի օգոստոսի դրությամբ Գրեգգն ունի ավելի քան 24 միլիոն բաժանորդ ունի TikTok-ում[2]:

Գրեգգը խաղում է Ջեմմայի կերպարը «Chicken Girls» վեբ-սերիալում[3]:

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք Ծանոթագրություն
2019 թվական Shorty Award TikToker Հաղթանակ [4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Williams, Kori (2020-04-28). «Here's Everything You Need to Know About TikTok Star Avani Gregg». Seventeen (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-04-ին.
  2. 2,0 2,1 Greenspan, Rachel E. (April 29, 2020). «The TikTok account of one of the app's biggest stars disappeared overnight — and nobody is sure why». Insider. Վերցված է 2020-08-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Amelie Anstett Cast In Recurring Lead Role On Brat TV's CHICKEN GIRLS Season 6». BroadwayWorld.com (անգլերեն). April 19, 2020. Վերցված է 2020-08-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Avani Gregg - The Shorty Awards». shortyawards.com. Վերցված է 2020-08-04-ին.

Արտաքին հղումներ խմբագրել