Մասնակից:Ջամալյան Զարուհի/Ավազարկղ10
iPhone 15 և iPhone 15 Plus, «Apple Inc.» ընկերության սմարթֆոններ։ Այն աշխատում է iOS 17 օպերացիոն համակարգով և Apple A16 մշակիչով, որը պարունակում է 16 միլիարդ տրանզիստոր և արտադրվում է պայմանագրային արտադրող TSMC-ի կողմից՝ օգտագործելով առաջադեմ 4 նանոմետր (N4P) գործընթացի տեխնոլոգիա: Սմարթֆոնները ներկայացվել են 2023 թվականի սեպտեմբերի 12-ին[1]: Նույն օրն էլ սկսվել է սմարթֆոնների նախնական պատվերները: Վաճառքը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին: Սմարթֆոնների մեկնարկային գինը համապատասխանաբար 799 և 899 դոլար։
Առանձնահատկություններ
խմբագրելԷկրան
խմբագրելiPhone 15-ն ունի 6,1 դյույմանոց Super Retina XDR OLED էկրան՝ 2556 x 1179 փիքսել կետայնությամբ, 460 Ppi փիքսելների խտությամբ և 60 Հց թարմացման արագությամբ:
iPhone 15 Plus-ն ունի նաև 6,7 դյույմանոց Super Retina XDR OLED էկրան՝ 2796×1290 փիքսել կետայնությամբ, 460 Ppi փիքսելային խտությամբ և 60 Հց թարմացման արագությամբ։
Երկու էկրաններն ունեն մինչև 2000 նիտ առավելագույն պայծառություն:
Տեսախցիկ
խմբագրելiPhone 15-ը և 15 Plus-ը համալրված են նույն տեսախցիկներով՝ մեկ առջևի (12 MP f/1.9) և երկու հիմնական տեսախցիկներով՝ լայն (48 MP f/1.56) և ծայրահեղ լայն (12 MP f/2.4):
Մարտկոց
խմբագրելԱռնվազն 3279 Ա·ժ և 3877 Ա·ժ, արագ լարային լիցքավորում 20 Վտ և անլար 18 Վտ:
Այս մոդելի սարքը լիցքավորվելու է USB-C մալուխի միջոցով՝ ի տարբերություն Lightning-ով նախորդ մոդելների։ Apple-ը սկսել է վաճառել մինի ադապտեր Lightning-ից USB-C[2]:
Կապ
խմբագրելԱրբանյակի միջոցով ճանապարհային նոր օգնությունը կարող է օգնել օգտվողին այնպիսի բաներով, ինչպիսիք են ծակ անվադողը կամ մեռած մարտկոցը, նույնիսկ առանց ցանցին միանալու:
iPhone-ն ունի նաև Emergency SOS արբանյակի և Crash Detection-ի միջոցով անվտանգության երկու կարևոր առանձնահատկություններ, որոնք օգնել են կյանքեր փրկել:
Ծրագրային ապահովում
խմբագրելIPhone 15/15 Plus աշխատում է Apple-ի կոմից մշակված iPhone շարքի համար ներկայացված iOS 17 օպերացիոն համակարգով: Այն ներկայացվել է 2023 թվականի հունիսի 5-ին WWDC 2023-ում ։
Ձևավորում
խմբագրելIPhone 15-ի շարքը կստանա շրջանակների կլորացված եզրերով կորպուսներ։ Երկրորդ կարևոր նորամուծությունը կլինի Dynamic Island-ի օվալաձև կտրվածքի հայտնվելը «ոչ թանկ» iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում: IPhone 14-ի սերնդում օվալաձև կտրվածքը բացառիկ էր Pro տարբերակների համար:
Լուռ ռեժիմը միացնելու լծակը կփոխարինվի ծրագրավորվող կոճակով, որի վրա կարող եք կարգավորել նույն անցումը լուռ ռեժիմին կամ, օրինակ, լապտերը միացնելը կամ տեսախցիկը գործարկելը:
IPhone 15-ի շարքում հասանելի կլինի 5 Գույն ՝ սև, սպիտակ, կանաչ, դեղին և վարդագույն: Գույները ընտրված են նուրբ գունատ պալիտրա.
Գույն | Անվանում |
---|---|
Կապույտ | |
Վարդագույն | |
Դեղին | |
Կանաչ | |
Սև |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «iPhone 15: дата выхода, обзор, характеристики». ilounge.ua. 2023-09-12. Վերցված է 2022-01-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Potuck, Michael (2023-09-12). «iPhone 15 battery specs: Official ratings». 9to5Mac (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «iPhone 15 / iPhone 15 Plus». Официальный сайт Apple Inc (անգլերեն). Վերցված է 2023-09-12-ին.
- «Apple представила iPhone 15 и 15 Plus — с Dynamic Island, новыми камерами и знакомым дизайном». 3DNews (rus). 2023-09-12. Վերցված է 2023-09-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Представлены iPhone 15 и iPhone 15 Plus». iXBT.com (rus). 2023-09-12. Վերցված է 2023-09-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[1] - https://www.rbc.ru/economics/21/09/2023/650c22ea9a7947bfd82381f3?from=from_main_1
- ↑ Page, Roderic (2010-08-27). «Navigating the Encyclopedia of Life tree on the desktop and the iPhone». dx.doi.org. Վերցված է 2023-09-21-ին.