Լարրի Քլարկ (անգլ.՝ Larry Clark,), ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր:

Կենսագրություն

խմբագրել

Լարրի Քլարկը ծնվել է 1943 թվականին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում: Մանկական լուսանկարիչ Ֆրենսիս Քլարկի[1] և Լյուիս Քլարկի[2] որդին է: Սովորել է Լեյթոնի արվեստի դպրոցում` Միլուոկիում:

1963 թվականից սկսել է զբաղվել է լուսանկարչությամբ: Նրան հանրաճանաչություն են բերել դեռահասների կյանքի մութ կողմերին նվիրված հեղափոխական լուսանկարները։ Դրանց համար Լարրի Քլարկին երբեմն անվանում էին մանկական պոռնոգրաֆիստ կամ վիզիոներության հանճար: Նրա թողարկած ֆոտոալբոմների թվում են` «Թալսա» («Tulsa», 1971), որը լույս է տեսել լուսանկարիչ Ռալֆ Գիբսոնի հրատարակչությունում, «Դեռահասների ցանկություն» (1982), «Կատարյալ մանկություն» (1992)։

1995 թվականին Լարրի Քլարկը մտավ մեծ կինոաշխարհ՝ առաջնելութելով «Երեխաներ» ֆիլմով (անգլ.՝ Kids): 1995 թվականին «Երեխաներ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում և Սանդենս կինոփառատոնում: Իր ֆիլմերում Քլարկը հետազոտում է դեռահասների ենթամշակույթների բնույթը (այդ թվում՝ փանքեր, սերֆերներ, սքեյթբորդիստներ), որոնց ներկայացուցիչները հաճախ ներգրավված են անօրինական և անբարոյական գործերի մեջ, ինչպիսիք են թմրանյութերի օգտագործումը և բռնությունը:

Լարրի Քլարկի լուսանկարչական աշխատանքները գտնվում են ամբողջ աշխարհի թանգարանների մշտական ցուցադրություններում: Նա համարվում է քսաներորդ դարի ամենանշանավոր վավերագրական լուսանկարիչներից մեկը։

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2011 - «Larry Clark: Kiss the past hello», Musée d´Art Moderne de la Ville de Paris
  • 2013 - «NYC 1993: Experimental Jet Set, Trash and No Star» New Museum, New York
  • 2014 - «Tulsa & Teenage Lust», Foam Amsterdam

Հեղինակային գրքեր

խմբագրել
  • «Tulsa» 1971
  • «Teenage Lust» 1982
  • «Los Angeles 2003—2008, 1 հատոր» 2007

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Larry Clark at International Center of Photography». www.icp.org. Վերցված է 2016-12-31-ին.
  2. «WTF Podcast #749, Larry Clark». WTF Podcast. Marc Maron. Վերցված է 11 October 2016-ին.
  3. «Review: 'Marfa Girl 2,' Larry Clark's Sequel to One of His Least-Known Films» (անգլերեն). Վերցված է 2018-11-03-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել