Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ10
Օջախ | |
---|---|
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Գրվել է | 1900 |
Վիքիդարան | Պավել Սահակյան/Ավազարկղ10 |
Օջախի երգը, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Գրվել է 1900 թվականի մայիսի 30-ին Բաքվում։ Մեկ ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում՝ №33(52)-ում։ Ինքնագիրը թանգարանին նվիրել է Արամ Նազարեթյանը, թեև այն եղել է Արսեն Բալայանի սեփականությունը, քանի որ վրան կա նրա անձնական կնիքը։
Հրատարակում խմբագրել
Առաջին անգամ տպագրվել է 1935 թվականին «Խորհրդային գրականություն»-ում՝ №4-ի էջ 79-ում, այնուհետև՝ «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորի 495 էջում։
Պատմություն խմբագրել
«Օջախ»-ը կազմվել է 1890-ական թվականներին Բաքվի հայ մտավորկաններից։ Թումանյանը մտերիմ է եղել «Օջախ»-ի անդամներ Մկրտիչ Բեգլարյանի, Արամ Նազարեթյանի, Սիմեոն Հովվյանի, Սեդրակ (Արսեն) Բալայանի և Սահակ Մատինյանի հետ։ Բացի Օհայանից և Բեգլարյանից, մյուսները եղել են Հռիփսիմյան և Մեսրոպյան դպրոցների ուսուցիչներ։ Թումանյանը երկու անգամ է այցելել «Օջախ»-ին՝ 1895 թվականի գարնանը և 1900 թվականի մայիսին։
Սիմեոն Հովվյանի վկայությամբ՝ Թումանյանը ուրախ հումորով հորինված ոտանավորներ է նվիրել և՛ «Օջախ»-ին, և՛ նրա առաջին անգամ «Օջախ» մտած հյուրերին[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Թումանյան Հովհաննս Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով/ Հովհ․ Թումանյան․-Եր․։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018․ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ․-էջ 640