Մասնակից:Շահնազարյան/Ավազարկղ4

Շահնազարյան/Ավազարկղ4

Վըն կայսր (չինարեն՝ 周文王, փինյին՝ Zhōu Wén Wáng), (Մ.թ. ա. մոտ 1152 - Մ. թ. ա. մոտ 1056),հայտնի է նաև որպես Սիպո Չան, Չժոու արքայատոհմի կայսր, Շանի թագավորության վերջին շրջանում։ Հետագա սերունդները նրան համարում են դաոսականության ժառանգորդներից մեկը։

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Չժոուի թագավոր Վընը ծնվել է մ.թ.ա. 1152 թվականին։ Ըստ «Բամբուկի ժամանակագրության»՝ Շան դինաստիայի վերջում Վըն թագավորի հայրը՝ Ծի Լին, բանտարկվեց և ապանվեց կայսր Վըն Տինի կողմից[1]։Դրանից հետո Վըն կայսրը դարձավ կառավարիչ և ստացավ Արևմտյան կոմսի կոչում, ուստի նրան անվանում էին նաև Պո Չան։ Վըն կայսրի որդո՝ կայսր Յիի գահակալությունից երկու տարի անց, Չժոու ժողովուրդը հարձակվեց Շան դինաստիայի վրա[2]։Ըստ «Փոփոխությունների գրքի»[3] և «Երգերի գրքի»[4], կայսր Յին իր քրոջը ամուսնացրել է Վըն կայսրի հետ։

Նա իրեն շրջապատեց այնպիսի տաղանդավոր մարդկանց, ինչպիսիք են Թայ Դինը և Սան Շընը, վարեց ժողովրդի հանդեպ առատաձեռնության քաղաքականություն, և օրեցօր ամրապնդեց երկրի հզորությունը: Այնուամենայնիվ, կայսր Սին նախանձեց նրան և բանտարկեց Պեյ լի պալատում։ Նա իր բանտարկության ընթացքում գրել է «Չժոու Յի» և բազմաթիվ այլ գրքեր և հենց դրանց շնորհիվ էլ ազատ է արձակվել բանից , ինչպես նաև դատարանի պաշտոնյաներին ապացուցել է իր անմեղությունը: Նա կառուցեց մայրաքաղաք Ֆընյին (այսօրվա Հու շրջան, Շանսի նահանգ) և ընդլայնեց իր իշխանությունը մինչև Յանցզի, Հան, Րու և այլ գետերի ավազաններ: Արքայազնները մեկը մյուսի հետևից հնազանդվեցին Վըն կայսրին:

Մահից առաջ Վըն կայսրը հրամայեց իր որդուն՝ պատերազմ սկսել և ոչնչացնել Շան դինաստիան։  Տասնմեկ տարի անց (մ.թ. ա. մոտ 1046 թ.), հավատալով, որ եկել է ճիշտ պահը, բանակ հավաքեց և շարժվեց դեպի մայրաքաղաք Չաոկը ՝ կայսր Սինին տապալելու համար: Երկու բանակները բախվեցին Մույե դաշտում, Շան բանակը պարտվեց։ Այսպես անկում ապրեց Շան դինաստիան:

Լեգենդն ասում է, որ ներկայիս «Փոփոխությունների գիրքի» հեղինակը Վըն կայսրն է[5][6]։

Վըն կայսրը, ալկոհոլի մեծ երկրպագու էր, կարող էր խմել հազար սափոր գինի[7]։ Երբ կայսրուհի Վու Ծըթիենը փոխեց երկրի անունը և անվանեց Չժոու, նա հայտարարեց, որ ինքը Վըն կայսրի հետնորդն է։

Ընտանիք

խմբագրել

Տատիկ ու պապիկ

խմբագրել
  • Պապիկ՝ Չժոու Թայվան
  • Տատիկ՝ Թայ Ծիան

Ծնողներ

խմբագրել
  • Հայր՝ Ծի Լի
  • Մայր՝ Թայ Րեն

Կանայք և հարճեր

խմբագրել
  • Թայ Սի
  • Կայսր Յիի քույր

Երեխաներ

խմբագրել

որդիներ[8][9]

  • Ավագ որդի՝ Պո Յիքաո
  • Երկրորդ որդի՝ Չժոուի կայսր Վու
  • Երրորդ որդի՝ Կուան Շուսիեն
  • Չորրորդ որդի՝ Չժոու Կոնտան
  • Հինգերորդ որդի՝ Ցայ Շուտու
  • Վեցերորդ որդի՝ Վեյ Քան
  • Յոթերորդ որդ՝ Չըն
  • Ութերորդ որդին՝ Հուո
  • Իններորդ որդի՝ Րան Ծիծայ
  • Տասներորդ որդի՝ Յոն Պո
  • Տանմեկերորդ որդի՝ Ցաո Շուճըն
  • Տասներկուերորդ որդի՝ Պի Կոն
  • Տասներեքերորդ որդ՝ Ֆըն Հոու
  • Տասնչորսերորդ որդի՝ Հուան Պո
  • և այլք

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 《今本竹書紀年 文丁十一年》:周公季歷伐翳徒之戎,獲其三大夫,來獻捷。王殺季歷。王嘉季歷之功,錫之圭瓚、秬鬯,九命為伯,既而執諸塞庫。季歷困而死,因謂文丁殺季歷。
  2. 《竹書紀年》:「帝乙居殷,二年,周人伐商。」
  3. 《易經》:「帝乙歸妹,以祉元吉。」
  4. 《詩經》〈大雅〉〈文王之什〉〈大明〉:「天監在下,有命既集。文王初載,天作之合。在洽之陽,在渭之涘。文王嘉止,大邦有子。大邦有子,俔天之妹。文定厥祥,親迎於渭。造舟為梁,不顯其光。有命自天,命此文王。於周於京,纘女維莘。長子維行,篤生武王。保右命爾,燮伐大商。」
  5. 刘恕《资治通鉴外纪》曰:“纣囚昌于羑里,昌为《易》卦辞。”苏辙《古史》曰:“文王方幽囚忧患,乃因古八卦为六十四,为之卦辞、爻辞,谓之《周易》。”
  6. 司馬遷史記 周本紀曰:"西伯蓋即位五十年。其囚羑里,蓋益易之八卦為六十四卦。"
  7. 《论衡》
  8. Կաղապար:Wikisource history
  9. 《左传·僖公二十四年》:管蔡郕霍,鲁卫毛聃,郜雍曹滕,毕原酆郇,文之昭也。

Արտաքին հղումներ

խմբագրել

Կաղապար:中国皇帝 Կաղապար:周朝王室 Կաղապար:唐朝君主 Կաղապար:封神演义