Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ6
Ջոն Ալվին Անդերսոն (անգլ.՝ John Alvin Anderson, ըստ եկեղեցական գրքի կանոնադրության՝ շվեդ.՝ Johan Albin, ), շվեդական ծագմամբ ամերիկացի լուսանկարիչ, որը իր կյանքի մեծ մասը ապրել է ԱՄՆ-ում։ Նա հայտնի է դարձել 1885-ից 1930 թվականներին Հարավային Դակոտայի Ռոզեբուդի արգելոցում գտնվող սիու հնդկացիների կյանքը նկարահանելով[1][2]։ Ներկայումս Անդերսոնի լուսանկարչական ալբոմներից 322-ը պահվում և ցուցադրվում են Լինքոլնի Նեբրասկայի պատմական ընկերության թանգարանում[3]։
Վաղ տարիներ խմբագրել
Ջոնը Անդերս Սալոման Գաբրիելսոնի և Աննա Բեատ Մագնուսդոտիրի 6-րդ զավակն էր։ Ընտանիքը Վինբերգ-Յունգբյուի տարածքում, Ֆալկենբերգից ոչ հեռու, զբաղվում էր հողագործությամբ։ Գաբրիելսոնը 1869 թվականին մեկնել է ԱՄՆ՝ գումար վաստակելու, տուն ուղարկելու համար, իսկ հաջորդ տարվա մայիսին՝ Անդերսոնի ծնվելուց անմիջապես հետո, ամբողջ ընտանիքը գաղթել է Փենսիլվանիա։ Աննա Մագնուսդոտիրը մահացել է 1876 թվականին, իսկ նրա այրիացած ամուսինը 1883 թվականին ընտանիքը տեղափոխել է Նեբրասկա, որտեղ եղել է սկանդինավյան մեծ սփյուռքը[4][5]։
Կյանք և գործունեություն խմբագրել
Անդերսոնը աշխատել է որպես ատաղծագործ և գումար էր խնայում Premo View ձևաչափի 8"x10" տեսախցիկի համար։ Նրա ամենավաղ լուսանկարները թվագրվում են մոտ 1880 թվականին։ Նա օգնել է հայտնի լուսանկարիչ Ուիլյամ Ռիչարդ Քրոսին (1839-1907) լուսանկարել զինվորը Նիոբրարի ֆորտում: Անդերսոնը մտերմացել է Սիու ցեղերի ներկայացուցիչների հետ Նեբրասկայում և հարակից Հարավային Դակոտայում գտնվելու ժամանակ, այդ պատճառով 1889 թվականին գեներալ Ջորջ Քրուկը խնդրել է նրան պաշտոնական լուսանկարիչ աշխատել պետության և բնիկ բնակչության ներկայացուցիչների միջև բանակցությունների ժամանակ[6][7][8]։ Այդ բանակցությունները հանգեցրին Ռոուզբադի հնդկական ռեզերվացիայի ստեղծմանը։ Հաջորդ տարի Անդերսոնը թողարկել է իր առաջին «Սիուի շրջանում» լուսանկարների հավաքածուն[5]։
Բացի լուսանկարիչի իր դերից, Անդերսոնն աշխատել է որպես միջնորդ պետության և Սիուների միջև: Նա հավաքել է բազմաթիվ նմուշներ Հնդկական կիրառական արվեստի, այդ թվում ծաղկամանների, զենքի և ոսկեգործության մասին։ 1890-ական թվականներին նա դարձել է առևտրային կայանի համասեփականատեր և փոստարար, որը ղեկավարում է հնդիկ գործակալ Չարլզ Ֆիլանդեր Ջորդանը (1856-1924) Ռոուզբադի ռեզերվացիայում: Անդերսոնը վավերագրել և լուսանկարել է Սիուներին, ներառյալ ամենաազդեցիկ ցեղային ընտանիքների անդամներին, 45 տարվա ընթացքում 1885-1930 թվականներին: Անդերսոնի լուսանկարները ներառում էին «Hee Dog», «Tatanka Vitko», «Iron Shell» և «Crown Dog»[9][10]։
1928 թվականին բռնկված հրդեհը մասամբ ոչնչացրեց Անդերսոնի լուսանկարները, բայց նույն թվականին թողարկվեց նրա երկրորդ լուսանկարների հավաքածուն՝ «Սիուների հուշարձանները», որտեղ նրան օգնեց կինը՝ Միրթլին։ Նա կնոջ հետ տեղափոխվել է Ռապիդ Սիթի 1937 թվականին և մի քանի տարի եղել է Սիու թանգարանի համադրողը։Անդերսոնի մահից հետո նրա կինը լուսանկարները հարյուր դոլարով վաճառեց մասնավոր կոլեկցիոներին։ Նրանք ի վերջո նվիրաբերվեցին Նեբրասկա նահանգի պատմական ընկերությանը: Անդերսոնի որոշ լուսանկարներ ցուցադրված են նաև Ռապիդ Սիթիի թանգարանում[11]։
Մատենագիտություն խմբագրել
Ջոն Անդերսոնը հրապարակել է իր ընտրած լուսանկարները երկու հավաքածուով
- Among the Sioux (1890)
- Sioux Memory Gems (1929)
Ընտրած լուսանկարներ խմբագրել
-
Սիյանկան երեխաների հետ, 1900
-
Տատանկա Վիտկո (1844–1909)
-
Հի Շուն (1836–1927)
-
Այրոն Շել(1816–1896)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Claes Jacobson Rosebud Sioux: a Lakota people in transition (2004), page 15, C-H Jacobson produktion.
- ↑ «Photographers in The New York Public Library's Photography Collection». nypl.org. Արխիվացված է օրիգինալից 6 October 2014-ին. Վերցված է 29 September 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Konstnärslexikon: A». lexikonettamanda.se. Վերցված է 29 September 2014-ին.
- ↑ «The Andersson family». karrdahl.se. Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 29 September 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Västerns fotografer». bredbant.net. Արխիվացված է օրիգինալից 4 November 2013-ին. Վերցված է 29 September 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Hamilton and Hamilton, Sioux of the Rosebud, pp. 3-13. «John A. Anderson (born in Sweden, 1869, died 1948 in Atascadero, California)». UC Irvine School of Humanities. Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին. Վերցված է December 5, 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Guide to the W.R. Cross Photograph Collection at the Leland D. Case Library of Western Historical Studies». Black Hills State University. Վերցված է December 5, 2015-ին.
- ↑ Thomas R Buecker. «Fort Niobrara, 1880-1906: Guardian of the Rosebud Sioux» (PDF). Nebraska History 65 (1984): 301-325. Վերցված է December 5, 2015-ին.
- ↑ «John Alvin Anderson: Lexikonett amanda». Վերցված է 29 September 2014-ին.
- ↑ «Charles Philander Jordan, 1856-1924». Nebraska State Historical Society. 13 February 2009. Վերցված է December 5, 2015-ին.
- ↑ «Västerns fotografer». Արխիվացված է օրիգինալից 4 November 2013-ին. Վերցված է 29 September 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)