Նուն2002/Լյուդվիգ Ռոբերտ

Էրնստ Ֆրիդրիխ Լյուդվիգ Ռոբերտ (գերմ.՝ Ernst Friedrich Ludwig Robert, ), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ, Ռահել Ֆարնհագեն ֆոն Էնզեի եղբայրն է:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1778 թվականի դեկտեմբերի 16-ին Բեռլինում։ Ծագումով հրեական ընտանիքից է, որը կրել է Լևին անունը, ապա փոխել է այդ անունը՝ դարձնելով Ռոբերտ Տորնով։ Նրա քույրը` Ռահել Ֆարնհագեն ֆոն Էնզեն[1], դարձել է հայտնի գերմանացի գրող և ակտիվորեն պաշտպանել է հրեաների և կանանց իրավունքները[2][3]:

Դառնալով քրիստոնյա՝ Լյուդվիգ Ռոբերտը որոշ ժամանակ անցկացրել է Շտուտգարտ քաղաքում Ռուսաստանի դեսպանատանը[2]:

«Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի» համաձայն՝ նրա լավագույն ստեղծագործությունը քաղքենիական «Die Macht der Verhältnisse» ողբերգությունն է, որը հրապարակվել է 1819 թվականին Շտուտգարտում[2]:

Լյուդվիգ Ռոբերտի գրչին են պատկանում նաև հետևյալ ստեղծագործությունները` «Kämpfe der Zeit» բանաստեղծական ժողովածուն (Տյուբինգեն, 1817 թվական), «Die Sylphen» օպերան (Բեռլին, 1806 թվական), «Die Tochter Jephthas» ողբերգությունը (Տյուբինգեն, 1820 թվական), «Cassius und Phantasus» ռոմանտիկ կատակերգությունը (Բեռլին, 1826 թվական), «Staberl in höhern Sphären» զավեշտախաղը (Բեռլին, 1825 թվական), «Gedichte» (Մանհայմ, 1838 թվական)[2][4]:

Էռնեստ Ֆրիդրիխ Լյուդվիգ Ռոբերտը մահացել է 1832 թվականի հուլիսի 5-ին Բադեն-Բադեն քաղաքում:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Роберт, Людвиг». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Роберт, Людвиг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Варнгаген фон Энзе, Рахиль-Антония-Фредерика». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Margarete Cohen: Ludwig Robert. Sein Leben und seine Werke. Diss. Göttingen 1923.

Գրականություն խմբագրել

  • Robert, Ludwig // Allgemeine Deutsche Biographie (գերմ.).
  • Nikolaus Gatter. «Robert, Ludwig». In: Neue Deutsche Biographie (NDB). Band 21, Duncker & Humblot, Berlin 2003, ISBN 3-428-11202-4, S. 679 f:

Արտաքին հղումներ խմբագրել

  • Liliane Weissberg. Dramatic History. Reflections on a Biblical Play by Ludwig Robert. In: Literary Strategies. Jewish Texts and Contexts. Hrsg. Ezra Mendelsohn. New York, Oxford University Press 1996, S. 3—20, ISBN 0-19-511203-2