Մասնակից:Նեկո/Ավազարկղ
Նեկո/Ավազարկղ | |
---|---|
Ծնվել է | 1927թ․ ապրիլի 11 |
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | 1999թ․ մայիսի 6 |
Մահվան վայր | Երևան |
Քնարիկ Արամի Կորկոտյան (ծնվել է 1927թ․ապրիլի11 Ախլցխա քաղաքում -մահացել է1999թ․մայիսի 6-ին Երևանում), մատենագետ, գրադարանագետ, գրադարանավարության և մատենագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու:
Կենսագրություն
խմբագրելՔնառիկ Կորկոտյանը ավարտել է Ախլցխայի միջնակարգ դպրոցը 1945 թվականին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո–գերմանական բաժնում (1949-54թթ)[1]։
Ավարտելով համալսարանը 1954 թվականից սկսել է աշխատել Արտաշատի շրջանում որպես գերմաներենի ուսուցչուհի։
1956 թվականին Քնարիկ Կորկոտյանը ընդունվում է Ալ․ Մյասնիկյանի անվան գրադարան։ 1957-63 թվականներին աշխատանքին զուգահեռ, հեռակա կարգով, ընդունվում և սովորում է Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետ։
Երբ, 1959 թվականին Ալ․ Մյասնիկյանի գրադարանում բացվում է հայ գրքի մատենագիտության բաժինը, Քնարիկ Կորկոտյանը անցնում է այնտեղ աշխատանքի որպես ավագ մասնագետ։ Այնտեղ իր աշխատակից ընկերների հետ համատեղ կազմում են«Հայ գիրքը 1512-1800թթ»[1])։1966 թվականին Քնարիկ Կորկոտյանը պաշտպանելով գիտական թեզը«Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում»:
ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Սկսած 1965 թվականից Քնարիկ Կորկոտյանը դասավանդել է Երևանի մակավարժական համալսարանում, իսկ 1970 թվականից՝ մասնավորապես կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային բաժնում։ Եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ։
Գործունեություն
խմբագրելՔնարիկ Կորկոտյանը մի շարք գրադարանագիտության և մատենագիտության գրքերի հեղինակ և համահեղինակ է՝
- Գրադարանային գրացուցակներ : Մեթոդական ձեռնարկ գրադարանավարների և գրադարանային բաժնի ուսանողների համար
- Գրադարանային-մատենագիտական դասակարգում : Աղյուսակներ մասսայական գրադարանների համար
- Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի տեխնիկան : Հրահանգչա-մեթոդական ցուցումներ և հաշվառման ձևեր
- Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի կազմակերպումը : Հրահանգներ և հաշվառման ձևեր
- Մատենագիտական նկարագրության կազմման համառոտ կանոններ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մելյան Բալաբեկ. Գրքի Երախտավորները. Երևան. էջեր 31–32.