Հայաստանի Հանրապետությունն աշխարհի շուրջ 200 անկախ, միջազգային ճանաչում ստացած պետություններից է։ Տարածքի մեծությամբ ու բնակչության թվով (3,02 մլն մարդ) փոքր երկիր է եւ զիջում է աշխարհի մոտ 130 պետությունների։ Հայաստանի Հանրապետությունն իր ներկայիս պետական սահմանները ժառանգություն է ստացել ԽՍՀՄ կազմում գտնվող կիսանկախ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից։ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է 1920թ ընդգրկելով Հայաստանի առաջին հանրապետության տարածքի միայն մի մասը։