Նարե Քարամյան/Ավազարկղ

Ակշայ Վենկատեշ (անգլ.՝ Akshay Venkatesh, ) հնդկական ծագմամբ ավստրալացի մաթեմատիկոս: Ադիտիվ կոմբինատորիկայի, ավտոմորֆ ձևերում համաչափ բաշխման և թվերի տեսության խնդիրների, ինչպես նաև` ներկայացումների տեսության, տեղայնական համաչափ տարածությունների և Բիրքհոֆ-Խինչինի տեսության մասնագետ[1]:

Նա 12 տարեկանում դարձել է միակ ավստրալացին, ով մեդալներ է շահել և՛ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում և՛ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում[2][3]:

2018 թվականին ստացել է Ֆիլդսի մրցանակը` «թվերի վերլուծական տեսություն, միասեռ զարգացման և պատկերացումների տեսության սինթեզի համար, որոնք թույլ են տվել լուծել վաղուց կուտակված խնդիրներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվաբանական օբյեկտնրի համաչափ բաշխումը»[4]:

Պարգևներ և ճանաչում խմբագրել

Դպրոցական տարիներին պարգևներ է ստացել մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների միջազգային օլիմպիադաներից[5]:

  • 2007 - Սալեմի մրցանակ[6]
  • 2008 - Շանմուղայի ակադեմիայի (SASTRA) Ռամանուջանի անվան մրցանակ[7]
  • 2016 - Infosys ընկերության մրցանակ[8]
  • 2017 - Օստրովսկու մրցանակ[9]
  • 2018 - Ֆիլդսի մեդալ[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «News - Clay Mathematics Institute». www.claymath.org. Վերցված է 19 December 2017-ին.
  2. «Former IMO Olympians». amt.edu.au. Australian Mathematics Trust. 2017. Վերցված է 4 August 2018-ին.
  3. MacDonald, Janine (15 July 2011). «Maths boy wonder shows how to stack oranges» (Press release). University of Western Australia. Վերցված է 4 August 2018-ին.
  4. Печень А. Н. Международный конгресс математиков 2018 года: от Рио-де-Жанейро к Санкт-Петербургу // Успехи математических наук. — 2018. — № 6. — С. 211—217. — doi:10.4213/rm9865
  5. Эргодический импульс и синтез идей
  6. NYU's Venkatesh, 25, Wins Prize Given to Young Mathematicians for Work in Field of Analysis, New York University, 22 August 2007, retrieved 2014-09-06.
  7. «Venkatesh Awarded 2008 SASTRA Ramanujan Prize» (PDF), Notices of the AMS, 56 (1): 56, January 2009
  8. «Infosys Prize - Laureates 2016 - Профессора. Akshay Venkatesh». www.infosys-science-foundation.com. Վերցված է 2017-04-03-ին.
  9. Yueksel, BySite - Beatrice. «Ostrowski». ostrowski.ch. Վերցված է 19 December 2017-ին.
  10. Keane, Daniel (2 August 2018). «Maths hands out its 'Nobel Prize' to an Australian — here's why you should care». ABC News. Վերցված է 2 August 2018-ին.