Մասնակից:Նարեկ Տիտանյան/Ավազարկղ1
Վեբ-ծրագրավորում, ծրագրավորման բաժին, որը կենտրոնացած է ցանցի կիրառական ծրագրերի (ծրագրեր, որոնք ապահովում են համաշխարհային սարդոստայնի դինամիկ կայքերի գործունեությունը) զարգացման վրա։
Վեբ ծրագրավորման լեզուներն այն լեզուներն են, որոնք հիմնականում նախատեսված են վեբ տեխնոլոգիաների հետ աշխատելու համար։ Վեբ ծրագրավորման լեզուները կարելի է պայմանականորեն բաժանել երկու հատուկ խմբի՝ պատվիրատուի համար և սերվերային։
Պատվիրատուի համար նախատեսված լեզուներ խմբագրել
Ինչպես հուշում է անվանումը, պատվիրատուի համար նախատեսված լեզուներով ծրագրերը մշակվում են օգտագործողի տեսանկյունից։ Որպես կանոն՝ դա իրականացնում է դիտարկիչը։ Հենց դա էլ առաջացնում է այս լեզուների հիմնական խնդիրը՝ ծրագրի (սկրիպտի) իրականացման արդյունքը կախված է օգտագործողի դիտարկիչից։ Այսինքն՝ եթե օգտագործողը արգելել է իրականացնել պատվիրատուի համար նախատեսված ծրագրեր, ապա դրանք չեն թողարկվի այնքան ժամանակ, քանի դեռ ծրագրավորողը չցանկանա։ Բացի այդ հնարավոր է նաև, որ տարբեր դիտարկիչներում կամ միևնույն դիտարկիչի տարբեր տարբերակներում միևնույն սկրիպտը իրականացվի տարբեր կերպ։ Մյուս կողմից, եթե ծրագրավորողը ապավինում է սերվերային ծրագրերին, ապա նա կարող է հեշտացնել նրանց աշխատանքը և նվազեցնել սերվերի ծանրաբեռնածությունը օգտագործողի կողմից կիրառվող ծրագրերի օգնությամբ, քանի որ դրանք ոչ միշտ են պահանջում էջի վերաբեռնավորում։
Սերվերային լեզուներ խմբագրել
Երբ օգտագործողը որևէ էջին հարցում է տալիս (անցնում է հղումով կամ գրում է հասցեն դիտարկիչի հասցեի տողում), տվյալ էջը նախ մշակվում է սերվերում, այսինքն՝ գործակվում են այդ էջի հետ կապված բոլոր ծրագրերը, որից հետո միայն վերադառնում է օգտագործողին այդ ֆայլի տեսքով։ Այդ ֆայլը կարող է ունենալ HTML, PHP, Perl, XML, XHTML ընդլայնումները։
Ծրագրի աշխատանքն այս դեպքում ամբողջությամբ կախված է այն սերվերից, որում տեղակայված է տվյալ կայքը, և այս կամ այն լեզվի տարբերակից։ Սերվերային լեզուների աշխատանքի կարևոր կողմերից է տվյալների բազաների կառավարման համակարգի հետ անմիջական համագործակցության կազմակերպման հնարավորությունը։
Ծրագրավորման շաբլոններ խմբագրել
- Post/Redirect/Get
- Model–view–controller
Գրականություն խմբագրել
- Зудилова, Т. В., Буркова, М. Л. Web-программирование HTML. Учебное пособие. / СПб: НИУ ИТМО, 2012.
- Параллельное веб-программирование (ПП) / Пер. с англ. Е. Золотарёвой (2017).
- Пономаренко, Н. Н. Введение в веб-программирование. HTML-разметка. / ХАИ, 2013.
- Синица, С. Г. Веб-программирование и веб-сервисы: учеб. пособие. / Краснодар: Кубанский гос. ун-т, 2013.
Արտաքին հղումներ խմբագրել
- Samisa Abeysinghe Ch 3. Dealing with Complexity → Frameworks to simplify complexity // PHP Team Development. — 2009. — P. 58—68. — 183 p. — ISBN 978-1-847195-06-7
- Денис Баженов Каркасы, каркасы, каркасы… // PHP Inside. — phpclub.ru, 2005. — № 11. — С. 5—10.
- Йен Маурер Среды Web-разработки на языке Python, Часть 1: Разработка для Web с помощью Django и Python = Python Web frameworks, Part 1: Develop for the Web with Django and Python. — IBM developerWorks., Часть 2. Разработка для Web с помощью TurboGears и Python = Part 2: Web development with TurboGears and Python. — IBM developerWorks.
- Julia Plekhanova Evaluating web development frameworks: Django, Ruby on Rails and CakePHP(անգլ.) // The IBIT Report. —Temple University, Сентябрь 2009.
- Martin Björemo, Predrag Trninić Evaluation of web application frameworks with regards to rapid development(անգլ.). — Июнь 2010.