Մասնակից:Մկրտչյան Ինգա/Ավազարկղ

Մկրտչյան Ինգա/Ավազարկղ

Էլ Ֆենինգ (անգլ.`Mary Elle Fanning; ապրիլի 9,1998;Կոնայրես,Ջորջիա)-ամերիկացի դերասանուհի,Դակոտա Ֆենինգ դերասանուհու փոքր քույրը:


Կենսագրություն

խմբագրել

Էլ Ֆենինգը ծնվել է Ջորջիա նահանգի Կոնայրես փոքրիկ քաղաքում:Նրա մայրը նախկին պրոֆեսսիոնալ թենիսիստուհի Ջոյ Ֆենինգն է, իսկ հայրը երիտասարդական լիգայի նախկին բեյսբոլիստ Ստիվ Ֆենինգն է,որը խաղացել է «Սենթ-Լուիս Կարդինալս» թիմում:Հիմա նրա հայրը զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով Լոս Անջելես քաղաքում:Նրա մեծ քույրը դերասանուհի Դակոտա Ֆենինգն է:ՈՒնի գերմանական և իռլանդական արմատներ։Նա իր ընտանիքի հետ միասին հանդիսանում է բապտիստական շարժման անդամ։


Կարիերա

խմբագրել

Էլը սկսել է իր կարիերան երեք տարեկանում։Ֆիլմերում նա խաղում էր իր քրոջ դերերը ավելի վաղ հասակում։Իր քրոջ հետ նա խաղացել է «Ես Սեմն եմ»(2001) և «Գողացվածները»(2002) ֆիլմերում։2002 թվականին,երբ նա չորս տարեկան էր, Էլը ստացել է իր քրոջից անկախ առաջին դերը «Հերթապահ հայրիկը» ֆիլմում։2003-ին նա նկարահանվել է «Դուռ գետնի մեջ ֆիլմում » Ջեֆ Բրիջեսի և Քիմ Բեսինջերի հետ։2003 թվականի վերջում նա խաղացել է «Վին Դիկսիի շնորհիվ» ֆիլմում,իսկ 2004-ին նա հնչունավորել է Մեյին Walt Disney Pictures-ի «Իմ հարևան Տոտորո» մուլտֆիլմի անգլերեն տարբերակում։2005 թվականի սկզբին նա խաղացել է «Շառլոտայի սարդոստայն» ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ կադրերը վերջնական ֆիլմում չեն հայտնվել։Այդ նույն տարվա կեսերին «Բաբելոն» ֆիլմում նա խաղացել է Բրեդ Փիթ-ի և Քեյթ Բլանշետ-ի գործող անձանց աղջկա՝Դեբի Ջոնսի դերը։ 2006 թվականի սկզբին նա նկարահանվել է «Դեժա-Վյու» ֆիլմում։Այդ նուըն տարին նա խաղացել է Քեյթ Բլանշետ հերոսի փոքր ժամանակվա դերը Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը ֆիլմում։2007 թվականին նա խաղացել է գլխավոր դերը «Ֆիբին հրաշքների աշխարհում» ֆիլմում։2008 թվականին նա իր քույրը հրավիրված են եղել խաղալու «Իմ պահապան հրեշտակը» ֆիլմում,սակայն առաջարկը մերժվեց։ 2010 թվականին նա խաղացել է Սոֆիյա Կոպոլայի «Ինչ-որ տեղ» ֆիլմում,իսկ նույն թվականի վերջին նա խաղացել է Սոֆիյա Կոպոլայի հոր՝Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Միջև>» ֆիլմում,որտեղ նրա դերը երիտասարդ հոգին էր Վի անունով։2011 թվականին Կեմերոն Կրոուի «Մենք գնել ենք գազանանոցը» ֆիլմում Էլը ստացավ Լիլիի դերը։2012 թվականին դուրս է եկել «Ռումբ» ֆիլմը, որտեղ Էլ Ֆենինգը և Էլիս Էնգլերտը խաղացել են գլխավոր դերերը։2013 նա խաղացել է «Երիտասարդություն» ֆուտուրիստական դրամայում։2014 թվականին նա խաղացել է «Մալեֆիսենտա» ֆիլմում Ավրորա արքայադստրի դերը։ Հիմա նա խաղում է «Խափվածը» ֆլմում։2020 թվականին դուրս է գալու «Մալեֆիսենտա 2» ֆիլմը,որտեղ նա խաղում է նույն դերը, ինչ առաջին մասում։